Համարը 
ՀՕ-63-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.12.30/28(162)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.12.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

դեկտեմբերի 16-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի`

1) «գ» կետից հանել «հատուկ սննդի,» բառերը.

2) «ե» կետը «ներկայացուցչական» բառից հետո լրացնել «և հովանավորչական» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում նշված ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաև համախառն եկամտի բացակայության դեպքում:»:

 

Հոդված 3. Օրենքի 451-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը «շահութահարկի փաստացի գումարի» բառերից հետո լրացնել «և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 55-րդ հոդվածի`

1) 1-ին մասից հանել երրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասությունները.

2) 3-րդ մասը «ժամկետներում» բառից հետո լրացնել «` հիմնվելով սույն հոդվածի 1-ին մասում նշված դրույքաչափերի վրա» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասում «5-ից» բառը փոխարինել «20-ից» բառով, իսկ «հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ» բառերը` «մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասում «20 տոկոսի չափով» բառերը փոխարինել «10 տոկոսի չափով, իսկ վարկային կազմակերպություններից, բանկերից, ապահովագրական ընկերություններից, գրավատներից, արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող ռեզիդենտներից` ավել ցույց տված վնասի 20 տոկոսի չափով» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2010թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-63-Ն