ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 274 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 274 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում, 1-3-րդ կետերում, IΙ բաժնի վերնագրում, 4-րդ կետի 1-ին, 3-րդ պարբերություններում, 6-րդ կետում, 8-11-րդ կետերում, 19-րդ կետի «կարիք» բառից առաջ, 20-րդ կետում, N 1, N 2, N 3 ձևերում «բնակարան» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «բնակարան (բնակելի տուն)» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) որոշման 2-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) առանց ծնողական խնամքի մնացած երեխային բնակարան (բնակելի տուն) տրամադրվում է պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան՝ «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարան (բնակելի տուն) գնելու միջոցով: Գնումների պատվիրատուն Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերն են (Ստեփանակերտի քաղաքապետարանը),
բ) պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխանում է առնվազն երկու սենյականոց բնակարանը (բնակելի տունը), որի բնակելի մակերեսը որոշվում է Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի N 1004-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով նախատեսված կարգով,
գ) առանց ծնողական խնամքի մնացած երեխային բնակարանը (բնակելի տունը) տրամադրվում է անհատույց օգտագործման իրավունքով՝ տասը տարի ժամկետով: Նշված ժամկետը լրանալուց հետո բնակարանը (բնակելի տունը) սեփականության իրավունքով փոխանցվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխային, իսկ վերջինս ամուսնացած լինելու դեպքում՝ ընտանիքին՝ համատեղ սեփականության իրավունքով,
դ) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված կարգով գնված բնակարանը (բնակելի տունը) հանձնվում է Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) տնօրինությանը և կարող է բաշխվել և վերաբաշխվել բացառապես սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով,».
3) որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. 1-ին կետի «սահմանվում է» բառերից հետո, 2-րդ կետում, 11-րդ կետի «բ» ենթակետում, 16-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով,
բ. 3-րդ, 10-րդ, 20-րդ կետերում, N 2 ձևում «բնակելի տարածություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «բնակարան (բնակելի տուն)» բառերով և դրանց հոլովաձևերով,
գ. 4-րդ կետի 2-րդ պարբերությունում «կամ բնակելի տարածություն օտարած չլինելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերը փոխարինել «(բնակելի տուն) օտարած չլինելու մասին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության» բառերով,
դ. 5-րդ, 7-րդ, 14-15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
ե. 6-րդ կետում «շրջանային սոցապահովության կենտրոնի (Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության բաժնի)» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերով,
զ. 11-րդ կետից հանել «բնակարանային» բառը,
է. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Տեղական ինքնակառավարման մարմիններում կազմվում են հաշվառման վերցված՝ բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձանց հերթացուցակները, որոնցից առանձնացվում են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում բնակվող՝ բնակարան (բնակելի տուն) չունեցող անձանց արտահերթ հերթացուցակները:
Սույն կետում նշված հերթացուցակները կազմվում են երեք օրինակից (Ստեփանակերտի քաղաքապետարանում 2 օրինակից) և հաստատվում համայնքի ղեկավարի կողմից: Հերթացուցակների մեկ օրինակն ուղարկվում է Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմեր, մեկ օրինակը՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն (այսուհետ՝ նախարարություն), իսկ մյուսը պահվում է տեղական ինքնակառավարման մարմնում:»,
ը. 13-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը» բառերը փոխարինել «Նախարարությունը» բառով, իսկ «՝ ըստ սույն կարգի 12-րդ կետում նշված առաջնահերթության» բառերը հանել,
թ. 17-18-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձին բնակարանը (բնակելի տունը) տրամադրվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա: Արցախի Հանրապետության շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը), հիմք ընդունելով Արցախի Հանրապետության կառավարության որոշումը, բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձի հետ կնքում է բնակարանի (բնակելի տան) անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր):
18. Բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձը պարտավոր է պայմանագրի կնքումից հետո 30 օրվա ընթացքում զբաղեցնել իրեն տրամադրված բնակարանը (բնակելի տունը): Արցախի Հանրապետության շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը), պայմանագրի հիման վրա, վեցամսյա պարբերականությամբ ապահովում է բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձի կողմից բնակարանում (բնակելի տանը) բնակվելու վերաբերյալ փաստի ստուգման և համապատասխան ակտի կազմման աշխատանքները:»,
ժ. 19-րդ կետում «Բնակարանի տրամադրման պայմանագրի» բառերը փոխարինել «Պայմանագրի» բառով,
ժա. N 2 ձևում «Սոցիալական ապահովության շրջանային (քաղաքային) կենտրոնի (բաժնի) տնօրեն (վարիչ)» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար» բառերով,
ժբ. N 4 ձևն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |