Համարը 
ՀՕ-30
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.10.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.01.1997
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.01.1997
Ուժը կորցնելու ամսաթիվը 
19.03.2001

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հոդված 4-ի առաջին պարբերության «նախորդ Ազգային ժողովի նախագահության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի» բառերով:

 

2. Հոդված 8-ի առաջին պարբերության մեջ «դատախազ» բառից հետո դնել վերջակետ և շարունակությունը հանել:

 

3. Հոդված 10-ի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «իրականացնում է ընդունված օրենքների և որոշումների կատարման վերահսկողություն, որոշում է դրանց կիրարկման կարգը, տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների մեկնաբանություն»:

 

4. Հոդված 10-ի 15-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ 2-րդ մասով. «Անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը կարող է ստեղծել համակարգող խորհուրդ, որը լուծարվում է միայն Ազգային ժողովի կողմից»:

 

5. Հոդված 10-ի 17-րդ կետը հանել:

 

6. Հոդված 10-ի 18-րդ կետը շարադրել որպես 17-րդ՝ հետևյալ խմբագրությամբ. «անհրաժեշտության դեպքում լսում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հաղորդումները հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների կատարման մասին»:

Հաջորդ կետերը համարակալել ըստ նոր հերթականության:

 

7. Հոդված 10-ի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «անվստահություն է հայտնում Կառավարությանը, այն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, որը 20-օրյա ժամկետում ընդունում է Կառավարության հրաժարականը, նշանակում վարչապետին և կազմավորում Կառավարություն»:

 

8. Հոդված 10-ի 22-րդ կետը հանել և հաջորդ կետերը համարակալել ըստ նոր հերթականության:

 

9. Հոդված 12-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած օրենքները ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին՝ օրենքով սահմանված կարգով դրանք ստորագրելու և հրապարակելու համար»:

 

10. Հոդված 13-ի առաջին պարբերության մեջ «Ազգային ժողովի քարտուղարը» բառերից հետո դնել ստորակետ և ավելացնել. «Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահները» բառերը, այնուհետև՝ ինչպես տեքստում:

 

11. Հոդված 14-ի 4-րդ կետը հանել:

 

12. Հոդված 15-ի առաջին պարբերության մեջ «նախագահի առաջին տեղակալը» բառերը փոխարինել «նախագահի տեղակալը» բառերով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

15 հունվարի 1997թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-30