Համարը 
ՀՕ-75-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.12.30/28(162)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.12.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

դեկտեմբերի 16-ին

 

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի հունիսի 20-ի ՀՕ-51 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`

1) «է» կետի «տնային» բառը փոխարինել «կենցաղային» բառով.

2) «ժբ» կետը «(հարգ)» բառից հետո և «ժդ» կետը «հարգադրոշմողին» բառից հետո լրացնել «և համապատասխանում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին» բառերով.

3) «ժե» կետը «արտադրողին» բառից հետո լրացնել «:Անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը, ինչպես նաև դրանց պատրաստման, հաշվառման և տնօրինման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժթ» կետ.

«ժթ) հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք` օրենքին համապատասխան` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձինք:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4.

Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում`մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողությունը

 

1. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով (այսուհետ` օրենքներով) իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանկերի կողմից բանկային ոսկով և ստանդարտացված ձուլակտորներով իրականացվող գործառույթների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հսկողությունն իրականացվում է թանկարժեք մետաղների դիլերների կողմից` սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:

3. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՒՄԸ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԸ»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասից հանել «`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած պահանջների պահպանմամբ: Դրանցով սահմանվում են գործունեության իրականացման տեխնիկական անվտանգության և բնապահպանման պահանջները» բառերը:

 

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 5-րդ հոդվածի 2-4-րդ մասերը, 6-րդ հոդվածի 2-10-րդ մասերը, 7-րդ հոդվածը, 9-րդ հոդվածը, 3-րդ գլուխը, 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերը, 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, 14-15-րդ հոդվածները:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի վերնագրից հանել «,ինչպես նաև այդ գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջները» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքը կարող է իրականացվել միայն նրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի և տարբերանիշի առկայության դեպքում, բացառությամբ սույն մասի «ա»«ե» կետերում նշված իրերի.

ա) թանկարժեք մետաղներից պատրաստված պատմական կամ հնագիտական արժեք ներկայացնող իրերի, ինչպես նաև մետաղադրամների, շքանշանների ու մեդալների.

բ) գիտական, բժշկական, արտադրական և այլ հատուկ նպատակների համար թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքների, սարքերի, լաբորատոր սպասքի.

գ) զենքի, կենցաղի, կրոնական ծիսակատարությունների համար հոգևորականների կողմից կիրառվող և նման այլ առարկաների, որոնց վրա արված են թանկարժեք մետաղներով դրվագազարդեր.

դ) մինչև 1,5 գրամ կշիռ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, ընդ որում` արծաթից պատրաստված մինչև 3 գրամ կշիռ ունեցող իրերի.

ե) թանկարժեք մետաղներից պատրաստված նրբահյուս իրերի, որոնք հնարավոր չէ դրոշմել:».

2) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ և 22-րդ մասերով.

«21. Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն սույն օրենքով թանկարժեք մետաղների համար սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ, ենթակա չեն հարգադրոշմման և չեն կարող իրացվել որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր:

22. Արգելվում է անընթեռնելի հարգադրոշմ, տարբերանիշ և անվանանիշ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը:».

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Եթե սույն օրենքի համաձայն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը և տարբերանիշը չեն համապատասխանում օրենքով նախատեսված պահանջներին, ապա այդ իրերի հարգորոշման, հարգադրոշմման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը` իր հաշվին:»:

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

«7. Տեղական ինքնակառավարման մարմինները «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվությունը տրամադրելուց հետո հնգօրյա ժամկետում թույլտվություն ստացած անձանց մասին տեղեկությունները տրամադրում են լիազոր մարմնին:»:

 

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «8-րդ հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի 2-4-րդ մասերով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածով սահմանված տուգանքները գանձվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:»:

 

Հոդված 9. Օրենքի 7-րդ գլխում`

1) վերնագրի «դրույթ» բառը փոխարինել «դրույթներ» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 211-րդ հոդվածով.

 

«Հոդված 211. Եզրափակիչ դրույթ

Սույն օրենքի 2-րդ հոդվածի «ժբ», «ժդ», «ժէ», «ժթ» կետերի, 5-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի և 8-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները կարգավորվում են «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այդ օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:»:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

29 դեկտեմբերի 2010թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-75-Ն