Համարը 
ՀՕ-78-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.12.30/28(162)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.12.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

դեկտեմբերի 23-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-4 օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ նոր պարբերությամբ`

«Հանձնաժողովի անդամներն ու աշխատակազմի աշխատակիցները իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նվերներ կամ նյութական այլ օգուտներ ստանալ ապրանքային շուկայի մասնակիցներից:»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Հանձնաժողովն իրավասու է կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, նշանակել օրենքով նախատեսված չափով տուգանք: Վարչական վարույթը Հանձնաժողովի կողմից վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեություն է: Վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա: Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող` Հանձնաժողովի վարչական որոշումն է, որն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղված է անձանց իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Հանձնաժողովը վարչական վարույթն իրականացնում է Հանձնաժողովի կողմից հաստատված վարչական վարույթի իրականացման կարգի համաձայն:»:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը հաշվարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարի տեղակալի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով 1,10 գործակցով, բազմապատկելով Հանձնաժողովի անդամների թվով և բազմապատկելով 13-ով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի տարեկան ֆոնդը հաշվարկվում է` սույն հոդվածի 3-րդ մասի համապատասխան հաշվարկված` Հանձնաժողովի մեկ անդամի աշխատավարձի միջին տարեկան մեծությունը բազմապատկելով 0,43 գործակցով և բազմապատկելով Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակով:»:

 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ազգային ժողովի կողմից հաստատված տարեկան բյուջեի շրջանակներում Հանձնաժողովը սահմանում է Հանձնաժողովի անդամների և աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի չափը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

29 դեկտեմբերի 2010թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-78-Ն