Համարը 
ՀՕ-80-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.12.30/28(162)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.12.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

դեկտեմբերի 23-ին

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի ապրիլի 19-ի ՀՕ- 279 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ չորրորդը:

3. Ապրանքային շուկայում իրացման (ձեռքբերման) առավել մեծ ծավալներ ունեցող, ոչ ավել, քան երեք տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը:

4. Ապրանքային շուկայում իրացման (ձեռքբերման) առավել մեծ ծավալներ ունեցող, ոչ ավել, քան չորս տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 162-րդ հոդվածով.

 

«Հոդված 162.

Իրավական ակտերի ու ստորագրված պայմանագրերի փորձաքննությունը

 

Հանձնաժողովն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի և ստորագրված պայմանագրերի փորձաքննություն` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը դրանց համապատասխանության վերաբերյալ: Փորձաքննությունը կատարվում է Հանձնաժողովի կողմից` իր նախաձեռնությամբ կամ յուրաքանչյուր ֆիզիկական ու իրավաբանական անձի կամ իրավական ակտն ընդունող կամ պայմանագիր ստորագրող մարմնի դիմումի համաձայն: Նման մարմինները կարող են փորձաքննություն իրականացնելու խնդրանքով դիմել Հանձնաժողովին մինչև իրավական ակտն ընդունելը կամ պայմանագիրն ստորագրելը` համապատասխան դրական եզրակացություն ստանալու նպատակով:

Հանձնաժողովն իրավական ակտի կամ պայմանագրի վերաբերյալ փորձաքննության արդյունքների մասին եզրակացությունը ներկայացնում է դիմումի ստացման օրվանից հետո` տասն օրվա ընթացքում:»:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «- ապրանքային շուկաների ուսումնասիրության,» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված առաջին անհրաժեշտության (ռազմավարական) պարենային և ոչ պարենային ապրանքային շուկաներում իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված գների կարգավորման,»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

29 դեկտեմբերի 2010թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-80-Ն