Համարը 
ՀՕ-4-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.03.04/04(166)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.02.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.03.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի

փետրվարի 17-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի մարտի 15-ի ՀՕ-106 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 171-րդ և 172-րդ կետեր.

«171) որակավորում` ամփոփիչ ատեստավորման արդյունքում մասնագիտական որակավորման բնութագրին անձի համապատասխանությունը հավաստող կարգավիճակ, որը շնորհվում է համապատասխան փաստաթղթով.

172) որակավորումների ազգային շրջանակ` մասնագիտական կրթության որակավորման աստիճանների բնութագրերի ամբողջությունը, որը ներառում է ուսումնառության յուրաքանչյուր աստիճանում ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերը.».

2) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20) բակալավր` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող և առնվազն քառամյա (ոստիկանական մասնագիտությունների համար` միջին մասնագիտական ոստիկանական կրթության հիմքով, առնվազն եռամյա) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց.»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքին համապատասխան` նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը` հաշվի առնելով ուսումնական հաստատության առանձնահատկությունները, իսկ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը որոշվում է նրա կրթական ծրագրերով, կազմակերպական-իրավական ձևով, պետական հավատարմագրման առկայությամբ:»:

 

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 5-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն քսանհինգ տոկոսն ուսանողներ են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը: Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:

2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի մրցույթից դուրս մնացած դիմորդները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող են մասնակցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացրած հայտերի հիման վրա կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հատկացված վճարովի տեղերի մրցույթին: Այս կարգով հրամանագրված ուսանողները չեն կարող օգտվել սույն հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերության արտոնություններից:»:

 

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.

«21) սահմանում է որակավորումների ազգային շրջանակը և հաստատում է կրթության որակավորման աստիճանների ընդհանրական բնութագրերը.»:

 

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ կետով.

«61) հաստատում է որակավորման բնութագրերը` ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների.»:

 

Հոդված 8. Օրենքի 49-րդ հոդվածում`

1) 8-րդ մասից հանել «առկա բաժինների» բառերը, իսկ «մասնագիտություն» բառից հետո լրացնել «՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մաս.

«10. Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ` մինչև 2012-2013 ուսումնական տարվա ավարտը հանձնելով պետական քննություններ` պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերում ըստ մասնագիտությունների` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մասնագիտական-առարկայական ծրագրերի համաձայն: Ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպական կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը մինչև 2011 թվականի ապրիլի 1-ը:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

4 մարտի 2011թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-4-Ն