ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի
փետրվարի 17-ին
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-182 օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության և նախնական զինվորական պատրաստության ծրագիրը յուրացնելուց հետո հանձնում են ստուգարքներ, զինվորական երդումն ընդունելուց հետո արձակվում պահեստազոր և վերցվում հաշվառման համապատասխան տարածքային զինկոմիսարիատում:» :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
4 մարտի 2011թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-8-Ն |
|