ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) կենսաթոշակային տարիքի հասած կամ տարիքից անկախ հաշմանդամ ճանաչված ծնողները, կինը (ամուսինը), եթե նրանք չեն աշխատում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ երկու և ավելի զավակ կամ միակ կերակրողին կորցրած ծնողները՝ անկախ նրանց տարիքից և աշխատանքից»:
2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ «դ» կետով.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ երկու և ավելի զավակ կամ միակ կերակրողին կորցրած ծնողներին կենսաթոշակ է նշանակվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բազային կենսաթոշակի չափով»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
16 մարտի 1997թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-34 |
|