Համարը 
ՀՕ-1
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.09.1997
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.11.1997
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.11.1997
Ուժը կորցնելու ամսաթիվը 
22.01.1999

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Օրենքի 34 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներն օգտվում են գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի 50 տոկոս զեղչով վճարման իրավունքից, իսկ էլեկտրաէներգիայի և ջեռուցման վարձի վճարման համար նրանց տրվում է դրամական փոխհատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:

 

2. Օրենքի 37 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 37.

Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը

 

Զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), անվճար երթևեկելու իրավունքից:

Արձակուրդի անցկացման վայր մեկնելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում զինծառայողները ներհանրապետական և միջհանրապետական ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), օգտվում են անվճար, իսկ ընտանիքի նրանց ուղեկցող անդամները՝ 50 տոկոս զեղչով:

Ծառայողական պարտականությունների կատարման նպատակաով զինծառայողներին այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և պայմաններով:

Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները օգտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքային, ներհանրապետական և միջհանրապետական ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), անվճար երթևեկելու իրավունքից»:

 

3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրանում սահմանված արտոնությունները կիրարկվում են սկսած 1997 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

10 նոյեմբերի 1997թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-1