ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի
մայիսի19-ին
«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ագրարային պետական տեսչությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142 օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 10. |
Տեսչական գործունեության արդյունքում կազմվող արձանագրությունը և հաշվառվող գրանցամատյանները |
Ագրարային կանոնների խախտման դեպքում ագրարային պետական տեսուչը օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է արձանագրություն հաուկ համարակալված պաշտոնաթերթի վրա:
Ագրարային պետական տեսուչը օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է վարչական վարույթի վերաբերյալ գործեր, դրանց հաշվառման գրանցամատյաններ և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյաններ, որոնց վարման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
7 հունիսի 2011թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-21-Ն |
|