ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի
հունիսի 23-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` օրենք) 46-րդ հոդվածում`
1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով.
«բ1) ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները.».
2) 41-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 42-րդ և 43-րդ կետեր.
«42. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը սույն օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս սույն հոդվածի 4-րդ կետի`
ա) «գ» ենթակետով նախատեսված ամփոփաթերթ չի ներկայացվում, իսկ հանրային քննարկումների ընթացքում ստացված` կառավարության ընդունած դիտողությունները և առաջարկությունները ներառվում են սույն օրենքի 79-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող ամփոփաթերթում.
բ) «բ1» ենթակետով նախատեսված եզրակացություն է համարվում կառավարության բյուջետային ուղերձը:
43. Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մաuին տեղեկանքում, իսկ պատգամավորի առաջադրած օրենքի նախագծի դեպքում սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված կարգով ներկայացվող եզրակացությունում նշվում են`
ա) օրենքի նախագծի այն մասերը, որոնք գործելու են Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.
բ) Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
6 հուլիսի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-33-Ն |
|