Համարը 
N 217-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.04.19/06(370)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.04.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի
N 519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2019թ.

N 217-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ

5-Ի N 519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 519-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 5-րդ, 18-20-րդ, 23-րդ կետերում և Ձև N 2-ում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառերով.

2) 31-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ