ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 19-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 15-ի N 287 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 198-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) 10-րդ կետում «մասնագիտական եզրակացություն տալիս է կենտրոնը» բառերը փոխարինել «վերականգնողական բժշկական փորձաքննական եզրակացությունը տալիս է կենտրոնը, իսկ պրոթեզների, օրթեզների տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը՝ կազմակերպությունը» բառերով.
2) 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կարգով սահմանված ժամկետներից շուտ պրոթեզ, օրթեզ տրամադրելու դեպքում անձնական քարտին կցվում են սույն կարգի 10-րդ կետում նշված պրոթեզի, օրթեզի տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը և լուսանկարը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |