Համարը 
N 269-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.04.19/06(370)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.04.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.04.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.04.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի
N 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2019թ.

N 269-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 26-ի «Որդեգրման կարգը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 6-ի N 60 և 2007 թվականի մայիսի 15-ի N 217 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 235-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրից հանել «, ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1.1-ին և 1.2-րդ կետերը.

3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում՝

ա. 4-րդ կետից հանել «(ծնողների)» և «կամ որդեգրել ցանկացող այլ անձ» բառերը, իսկ «ծնողների» բառը փոխարինել «ծնողի» բառով,

բ. 4-րդ և 38-րդ կետերում «ազգականները» բառը փոխարինել «մերձավոր ազգականները» բառերով,

գ. 21-րդ կետում «7» թիվը փոխարինել «15» թվով,

դ. 23-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«23. Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնում է կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը (այսուհետ՝ աշխատանքային խումբ), որի կազմը ձևավորվում է կենտրոնական մարմնի, նախարարության, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության,Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) ներկայացուցիչներից։ Աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատում է կենտրոնական մարմնի ղեկավարը:»,

ե. 24-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«24. Աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա կենտրոնական մարմինը մեկամսյա ժամկետում տալիս է որդեգրման հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն և գրավոր տեղեկացնում դիմողին։ Որդեգրման հնարավորության մասին եզրակացության ձևը հաստատում է կենտրոնական մարմնի ղեկավարը:»,

զ. 25-րդ կետում «12» թիվը փոխարինել «18» թվով, իսկ «հանձնաժողովը» բառը՝ «կենտրոնական մարմինը» բառերով,

է. 26-րդ կետում «Հանձնաժողովը» բառը փոխարինել «Կենտրոնական մարմինը» բառերով,

ը. 27-րդ կետում «հանձնաժողովից» բառը փոխարինել «կենտրոնական մարմնից» բառերով,

թ. 31-րդ կետից հանել «հանձնաժողովին և» բառերը,

ժ. 37-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

ժա. 38-րդ կետից հանել «կամ, երբ երեխայի ծնողների և որդեգրել ցանկացող անձի (անձանց) միջև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առկա է գրավոր համաձայնություն» բառերը,

ժբ. 49-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«49. Կենտրոնական մարմինը երեխայի անձնական գործի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի պատճենները 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ոստիկանություն, որը համապատասխան ուսումնասիրության արդյունքների մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է կենտրոնական մարմնին։

Ոստիկանության բացասական կարծիքի դեպքում կենտրոնական մարմինը քննարկման արդյունքում կարող է կասեցնել որդեգրման գործընթացը՝ տեղեկացնելով նախարարությանը։»,

ժգ. 50-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«50. Կենտրոնական մարմինը երեխայի որդեգրման նպատակահարմարության վերաբերյալ ոստիկանության կարծիքը, որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Արցախի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Արցախի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի, ամուսնության վկայականի (եթե ամուսնացած է) հայերեն թարգմանված օրինակների, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության պատճենները և որդեգրման ենթակա երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակն ու կենտրոնական հաշվառման մասին տեղեկանքը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչություն։»,

ժդ. 56-րդ կետում «հանձնաժողովը» բառը փոխարինել «կենտրոնական մարմինը» բառերով,

ժե. N 6 ձևում «որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «կենտրոնական մարմնի» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված N3 և N4 հավելվածները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ