ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 353-Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 8-ի «Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 353-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետում «մեկը» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերի» բառերը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն կարգի համաձայն անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող Շահառուների նպատակային խմբում չընդգրկված քաղաքացիների կողմից մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ ներկայացված հայտերի վերաբերյալ որոշում կայացնում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարը՝ պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի աշխատակազմի բնակարանային հարցերի և ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչությունների գրավոր առաջարկության հիման վրա՝ պետական բյուջեով նախատեսված «Գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն» ծրագրի միջոցների տասը տոկոսի չափով: Սույն պարբերությունում նշված քաղաքացիների՝ պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմին ներկայացրած հայտերի վերաբերյալ որոշում կայացվում է սույն պարբերությամբ նախատեսված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործելու է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |