ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 30-ի ««Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման կարգը, «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովի կազմը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 11-ի թիվ 124 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետում «իրականացնողների» բառից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման լիցենզավորված գործունեություն իրականացնողների)» բառերը, իսկ «տոկոսը» բառից հետո՝ «, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման լիցենզավորված գործունեություն իրականացնողների համար` ներդրման ընդհանուր արժեքի 20 տոկոսը:» բառերը,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Արտոնությունը տարածվում է միայն այն ներդրումների վրա, որոնք ուղղվում են արտադրական բնույթի հիմնական միջոցների, հողամասերի և (կամ) կենսաբանական ակտիվների (այսուհետ՝ ակտիվների) ձեռքբերմանը (կառուցմանը, փոխակերպմանը):
Սույն կարգի իմաստով արտադրական բնույթի են համարվում այն ակտիվները, որոնք անմիջականորեն կապված են ապրանքների արտադրության կամ ծառայությունների մատուցման հետ, և որոնց շահագործումն ուղղակիորեն նպաստում է կազմակերպության արտադրական պրոցեսի ընդլայնմանը, վերազինմանը, վերափոխմանը, արդիականացմանը կամ փոխակերպմանը:»,
գ. 7-րդ կետի 3-րդ և 7-րդ ենթակետերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,
դ. 7-րդ կետի 4-րդ ենթակետում «հաշվապահական հաշվեկշռից» բառերը փոխարինել «ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունից» բառերով,
ե. 7-րդ կետի 9-րդ ենթակետում «ձեռքբերման» բառից հետո լրացնել «(կառուցման, փոխակերպման)» բառերը,
զ. 7-րդ կետի 9-րդ ենթակետում վերջակետը փոխարինել ստորակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետ.
«10) կազմակերպության ֆինանսական վիճակի մասին հաշվետվության պատճենը:»,
է. տեքստում «հիմնական միջոցներ» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ակտիվներ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
ը. 15-րդ կետի 3-րդ ենթակետում և 16.1-ին կետում «(կառուցման)» բառը փոխարինել «(կառուցման, փոխակերպման)» բառերով,
թ. 21-րդ կետում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերը փոխարինել ««Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերով.
2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետում «ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարի տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |