ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները ՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը.
2) որոշման 3-րդ կետի`
ա. 1-ին ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքից» բառերով,
բ. 1-ին ենթակետի «բ» պարբերությունում և 5-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,
գ. 5-րդ ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի» բառերով.
3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
4) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված N 2 հավելվածը:
2.Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի մայիսի 23-ի N 399-Ն որոշման |
| |
«Հավելված N 1
ԼՂՀ կառավարության 2011թ.
մարտի 22-ի N 133-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետև` Օրենք) 4-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված` գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության և ֆինանսավորման, գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության, օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգերը, ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները:
2. Սույն կարգով հրավերին և պայմանագրին ներկայացվող պայմանները հանդիսանում են հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները: Հրավերում և պայմանագրում հիմնական պայմանների ներառման, ինչպես նաև գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ պատվիրատուների համար սահմանված պահանջների պահպանման պատասխանատվությունը կրում է պատվիրատուն: Ընդ որում, գնման գործընթաց կազմակերպելիս պատվիրատուներն առաջնորդվում են լիազոր մարմնի սահմանած հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերով:
3. Գնման գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված` այլ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն կարգի 1-ին կետով նախատեսված կարգերի կիրարկման, ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանների հետ կապված` սույն կարգով չնախատեսված նորմեր:
II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
4. Գնման գործընթացը հետևյալ գործընթացների (գործառույթների) ամբողջությունն է՝
1) գնումների պլանավորում.
2) գնման գործընթացի կազմակերպում.
3) պայմանագրի կնքում.
4) պայմանագրի կատարում:
III. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
5. Յուրաքանչյուր գնման գործընթացի համար պատասխանատու են պատվիրատուի ղեկավարը, ինչպես նաև իրենց վերապահված իրավասությունների մասով՝
1) գնումները համակարգողը.
2) պատասխանատու ստորաբաժանումը.
3) գնահատող հանձնաժողովը:
6. Պատվիրատուի ղեկավարը`
1) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմիններում` մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձը.
2) պետական հիմնարկներում` հիմնարկի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված անձը.
3) պետական ոչ առևտրային կազմակերպություններում` կազմակերպության ղեկավարն է (գործադիր մարմին) կամ վերջինիս կողմից լիազորված անձը.
4) պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններում` գործադիր մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված անձը.
5) պետության կամ պետական ոչ առևտրային կամ պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ձևավորված միավորումներում (միություններում)` միավորման գործադիր մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված անձը.
6) պետությունից կամ պետական ոչ առևտրային կամ պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված անձը.
7) հանրային կազմակերպություններում` կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձը:
7. Պատվիրատուի ղեկավարը`
1) սահմանում է՝
ա. գնումները համակարգող,
բ. պատասխանատու ստորաբաժանում,
գ. գնահատող հանձնաժողով՝ բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի.
2) բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի
ա. կնքում է պայմանագիրը,
բ. հաստատում է գնման ընթացակարգի արձանագրությունը:
8. Գնումները համակարգողը`
1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.
2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովում է գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին.
3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:
9. Սույն կարգի իմաստով շինարարական ծրագրերը ներառում են կառուցման, վերակառուցման, վերանորոգման, ամրացման, ներքին հարդարման, վերականգնման, նորոգման և հիմնանորոգման, այդ թվում` ճանապարհաշինության, ճանապարհների ասֆալտապատման կամ ցանկացած տիպի այլ շինարարական աշխատանքները:
10. Պատասխանատու`
1) ստորաբաժանումը՝
ա. կազմում և հաստատում է գնման հայտը,
բ. հետևում է պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին և դրա արդյունքներով պատվիրատուի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ՝ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ,
գ. ընդունում է պայմանագրի կատարման արդյունքը,
դ. ներկայացնում է այն անձանց (թեկնածուների) ցուցակը, որոնք առաջադրվում են գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով,
ե. անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2) ստորաբաժանում կարող են սահմանվել պատվիրատուի`
ա. համապատասխան ստորաբաժանումը,
բ. ձևավորած մասնագիտական խումբը, որի կազմում կարող են նաև ընդգրկվել այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ.
գ. պաշտոնատար անձը, եթե տվյալ պատվիրատուն չունի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ.
3) ստորաբաժանման լիազորությունները չեն կարող վերապահվել գնումները համակարգողին.
4) ստորաբաժանման` գնման հայտի նախագծմանը մասնակցող անձը (անձինք) պետք է ունենա գնման առարկան բնութագրելու մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է՝ ելնելով գնման առարկայի տեսակից: Ընդ որում, անձը չի կարող մասնակցել գնման հայտի նախագծմանը, եթե վերջինիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր կամ քույր) կամ այդ անձի կողմից հիմնադրած կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունը կարող է հանդիսանալ տվյալ գնման գործընթացի հնարավոր մասնակից: Այդ կապակցությամբ գնման հայտի նախագծմանը մասնակցող անձն ստորագրում է նման հնարավորության բացակայության վերաբերյալ համապատասխան հայտարարություն:
11. Գնահատող հանձնաժողովը`
1) հաստատում է գնումների կամ նախաորակավորման հայտարարության և հրավերի տեքստերը.
2) փոփոխություններ է կատարում գնումների հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման հայտարարության տեքստերում.
3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.
4) բացում և գնահատում է հայտերը.
5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին).
6) գնման ընթացակարգը հայտարարում է չկայացած:
12. Գնահատող հանձնաժողովի անդամը պետք է ունենա մասնակիցների որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է գնման առարկային համապատասխան: Ընդ որում, եթե պատվիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ): Հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե վերջինիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր կամ քույր) կամ այդ անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս ունեցող կազմակերպությունը կարող է հանդիսանալ գնումների տվյալ գործընթացի հնարավոր մասնակից: Այդ կապակցությամբ հանձնաժողովի անդամն ստորագրում է նման հնարավորության բացակայության վերաբերյալ համապատասխան հայտարարություն: Հանձնաժողովի կազմում հանձնաժողովի անդամի կարգավիճակով չեն կարող ընդգրկվել գնումները համակարգողը կամ վերջինիս պաշտոնատար անձը:
IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
13. Գնումների պլանի ձևը և դրա լրացման ու հրապարակման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարը, իսկ գնումների միասնական անվանացանկի բացվածքը` ըստ թվային ծածկագրի յուրաքանչյուր բաժնի խմբերի, դասերի և դասակարգիչների սահմանում և տեղեկատուում հրապարակում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
14. Գնման գործընթաց սկսելու համար գնման առարկան պետք է ներառված լինի գնումների պլանում: Գնման պահանջի ծագման օրը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք չպարունակող գնումների դեպքում հաստատված կամ փոփոխված գնումների պլանի հրապարակման օրն է, իսկ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների դեպքում` գնումների պլանի հաստատման կամ փոփոխման օրն է: Եթե տվյալ տարվա ընթացքում, գնումների սկզբնական պլանում չներառված, լրացուցիչ գնումը կատարելու համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա գնումների պլանում կատարվում է լրացում:
Գնումների պլանում կատարվող փոփոխությունները և լրացումները, պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում գնման ձևի փոփոխությունների հիմնավորումների հետ միասին (այն դեպքում, եթե գնման ձև է սահմանվում Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված գնման ընթացակարգը), տրամադրվում են Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` դրանք հաստատվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
15. Գնման գործընթացի կազմակերպման իրավական հիմքը սահմանված պահանջներին համապատասխան հաստատված, իսկ գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հրապարակված, գնումների պլանի առկայությունն է:
16. Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանում փոփոխություններ կատարվում են`
1) պատվիրատուի կողմից, եթե փոփոխությունը չի ենթադրում բյուջետային ծախսերի դասակարգման փոփոխություն.
2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե փոփոխությունը ենթադրում է բյուջետային ծախսերի դասակարգման փոփոխություն:
17. Պատվիրատուի այլ միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանում փոփոխությունները կատարվում են տվյալ գնումների պլանի հաստատման կարգով:
18. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն գնում կատարվելու դեպքում գնումների պլանում գնման առարկան ներառվում է առանց գնման ընդհանուր գումարի նշման` ֆինանսական միջոցներ նախատեսվելուց հետո գնման պլանում համապատասխան լրացում կատարելու պայմանով: Ընդ որում, համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն սահմանված կարգով փոփոխություն է կատարում գնումների պլանում, իսկ պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով համաձայնագիրը կնքվում է գնումների պլանում փոփոխությունը կատարվելու օրվանից հաշված տասն աշխատանքային օրվա ընթացքում:
19. Շինարարական ծրագրերի գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա, եթե տվյալ շինարարական ծրագրի համար նախագծային փաստաթղթերի առկայությունը և (կամ) դրանց փորձաքննությունը պարտադիր է: Առանց նախագծային փաստաթղթերի առկայության շինարարական ծրագրերի գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվել չեն կարող, եթե Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
20. Բացառությամբ Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների՝ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը պատվիրատուի ղեկավարը հաստատում է գնումների պլանը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում:
V. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
21. Գնման գործընթացի ընթացակարգի կազմակերպման նպատակով գնման պահանջի ծագման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր սահմանվում է`
1) պատասխանատու ստորաբաժանում, և
2) գնումները համակարգող:
22. Եթե պատասխանատու ստորաբաժանում սահմանելու ակտով նախատեսված չէ ավելի կարճ ժամկետ, ապա գնման պահանջի ծագման օրվան հաջորդող վաթսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված գնումների, վառելիքի, քսայուղերի, գյուղատնտեսական նշանակության ապրանքների, լաբորատոր հետազոտությունների, փորձաքննությունների և ավիասպասարկման ծառայությունների դեպքում պատվիրատուի ղեկավարի կողմից սահմանված ժամկետներում պատասխանատու ստորաբաժանումը՝
1) կազմում և հաստատում է գնման հայտը, որը ներառում է`
ա. գնման առարկայի բնութագրերը,
բ. մասնակիցների որակավորման չափանիշները, այդ թվում`
- «Տեխնիկական միջոցներ» որակավորման չափանիշի մասով մասնակցին ներկայացվող պահանջները՝ ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, եթե Արցախի Հանրապետության գործող ստանդարտների կամ նորմատիվ-տեխնիկական պահանջների համաձայն տվյալ գնումը կատարելու նպատակով կնքվելիք պայմանագրի պատշաճ կատարման համար պահանջվում են համապատասխան տեխնիկական միջոցներ,
- շինարարական ծրագրերի՝ ներառյալ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, տեխնիկական հսկողության և խորհրդատվական ծառայությունների գնումների, ինչպես նաև այն գնումների դեպքում, երբ Արցախի Հանրապետության գործող ստանդարտների կամ նորմատիվ-տեխնիկական պահանջների համաձայն կնքվելիք պայմանագրի պատշաճ կատարման նպատակով պահանջվում են համապատասխան աշխատանքային ռեսուրսներ, «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի մասով մասնակցին ներկայացվող պահանջները՝ ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը: Աշխատակազմի նվազագույն քանակին, պահանջվող որակավորմանը, աշխատանքային փորձին (տարիների նվազագույն քանակ, գործունեության ոլորտը և կատարած աշխատանքը) ներկայացվող պահանջները սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության,
գ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջող լիցենզիաների ցանկը, եթե կնքվելիք պայմանագրի կատարումը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեություն,
դ. գնման առարկայի պահանջվող ծավալը և մեկ միավորի ձեռքբերման համար նախատեսված առավելագույն գինը,
ե. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետները, այդ թվում՝ վերջնաժամկետը.
2) գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով առաջադրվող անձանց (թեկնածուների) ցուցակը` ըստ հանձնաժողովի կազմում այդ անձանց ընդգրկման առաջնահերթության:
23. Բացառությամբ Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի՝ գնման առարկայի բնութագրերը և մասնակիցների որակավորման հատկանիշների գնահատմանը ներկայացվող չափանիշները սահմանելիս պետք է հաշվի առնել, որ դրանց պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ:
24. Գնման ընթացակարգը կազմակերպելիս՝ Օրենքի 3-րդ բաժնով նախատեսված պայմաններից բացի պետք է հաշվի առնել, որ`
1) եթե գնման առարկայի գինը գնումների պլանի լրացման կարգի համաձայն չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա գնումը կարող է կատարվել Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի հիման վրա՝ անկախ գնման առարկան Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում ներառված լինելու հանգամանքի.
2) եթե գնման առարկայի գինը գնումների պլանի լրացման կարգի համաձայն գերազանցում է գնումների բազային միավորը, սակայն չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը, ապա գնումը կարող է իրականացվել պարզեցված ընթացակարգով, եթե գնման առարկան ներառված չէ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերում.
3) գնումը կատարվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից ձեռքբերման ընթացակարգով` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով.
4) հետևյալ գնումները կարող են կատարվել Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա` հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով՝
|
1. բնական գազի մատակարարում |
|
2. էլեկտրաէներգիայի մատակարարում |
|
3. հեռախոսակապ, ինտերնետային կապ, կապուղիների վարձակալություն |
|
4. ոռոգման, խմելու, տեխնիկական և արդյունաբերական ջրի մատակարարում, ջրահեռացում և կեղտաջրերի մաքրում |
|
5. կենտրոնացված ջեռուցում |
|
6. իրավասու մարմնի տրամադրած իրավական կարգավորման կամ վարչական նորմի հիմքով որպես գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության միակ մատակարար (կապալառու, կատարող) հանդիսացող անձից տվյալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերում |
|
7. պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող` ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերում |
|
8. քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն |
|
9.հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների պատրաստում և հեռարձակում |
|
10. տպագիր կամ էլեկտրոնային հրատարակումների, զանգվածային լրատվության միջոցների ծառայություններ |
|
11. բարձրագույն և հետբուհական ուuուցում |
|
12. լրացուցիչ կրթության ուuուցում |
|
13. հանրակրթական դպրոցների ուսուցում |
|
14. երաժշտական դպրոցների ուսուցում |
|
15. երեկոյան և հեռակա դպրոցների ուսուցում |
|
16. հատուկ ընդհանուր կրթության ուսուցում |
|
17. ներառական կրթության ուսուցում |
|
18. մասնագիտացված հանրակրթական ուսուցում |
|
19. արտադպրոցական ուսուցում |
|
20. արհեստագործական ուսուցում |
|
21. միջին մաuնագիտական ուuուցում |
|
22. անշարժ գույքի վարձակալություն և ձեռքբերում |
|
23. հիվանդանոցային ծառայություններ |
|
24. արտահիվանդանոցային ծառայություններ |
|
25. հանրային առողջապահական ծառայություններ |
|
26. առողջապահական հարակից ծառայություններ |
|
27. տուն-ինտերնատների ծառայություն |
|
28. պրոթեզներ, պրոթեզա-օրթոպեդիկ նյութեր, պրոթեզավորման և պրոթեզների տեղադրման ծառայություններ |
|
29. առողջարարանային բուժման և հանգստյան տների ուղեգրեր |
|
30. պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում՝ բացառությամբ օդային փոխադրումների գործակալներից ավիատոմսերի ձեռքբերման |
|
31. անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների ծառայություն |
|
32. ինքնաթիռի տեխնիկական սպասարկման ծառայություններ |
|
33. բանկային սպասարկման ծառայություններ |
|
34. փոստային կապի ծառայություն |
|
35. գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների` ներառյալ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում |
|
36. պետության ստեղծած կազմակերպությունից ապրանքի, աշխատանքի և ծառայության ձեռքբերում, եթե տվյալ կազմակերպության ստեղծման նպատակը` կանոնադրությամբ նախատեսված հիմնական գործունեության առարկան, գնման առարկա հանդիսացող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումն է |
|
37. Արցախի Հանրապետության շքանշանների, Արցախի Հանրապետության մեդալների, ինչպես նաև Արցախի Հանրապետության գերատեսչական մեդալների և դրանց տուփերի պատրաստում |
|
38. աղբահանության ծառայությունների ձեռքբերում |
|
39. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից սահմանված պահանջներին և նվազագույն սակագներին համապատասխան` ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ծառայությունների ձեռքբերում |
|
40. մշակութային արժեքներ հանդիսացող թանգարանային, հնագիտական, ազգագրական, պատմական, կրոնական, գեղարվեստական ու գիտական նշանակության առարկաներ և ստեղծագործություններ, արվեստի եզակի ստեղծագործություններ, ինչպես նաև մշակույթի բնագավառի կատարողների ներկայացումներ և կատարումներ |
|
41. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների գիտավերականգնողական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ |
|
42. ավիափոխադրում իրականացնող կազմակերպությունների պաշտոնական կայքերում հրապարակային օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի` էլեկտրոնային եղանակով ձեռք բերում |
|
43. հակառեզուս իմունոգլոբուլինի ձեռքբերում |
5) գնումները կարող են կատարվել Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա հետևյալ դեպքերում՝
ա. գնումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների հետևանքով առաջացած կամ հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով: Այս հիմքով պետության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Արցախի Հանրապետության կառավարության համաձայնությամբ, տվյալ կամ հաջորդող բյուջետային տարիներին գումարները նախատեսելու պայմանով: Սույն ենթակետի համաձայն հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից հաշված մինչև երեսուն օրացուցային օրվա ընթացքում, պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվի այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:
Սույն ենթակետի իմաստով հրատապ է համարվում նաև ավիասպասարկման ծառայությունների գնումը, եթե ծառայության մատուցումը պետք է սկսվի տվյալ պաշտոնական գործուղումը թույլատրող իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հաշված այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է,
բ. պետության կարիքների համար գնումների դեպքում Արցախի Հանրապետության կառավարության կողմից անհետաձգելի համարված այլ դեպքերում,
գ. եթե տվյալ գնման առարկան ձեռք բերելու նպատակով հայտարարված գնման մրցակցային ընթացակարգն առնվազն երկու անգամ հայտարարվել է չկայացած` բացառությամբ Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կամ տվյալ գնումը կատարելու համար նոր ֆինանսական միջոցներ հատկացվելու դեպքերի,
դ. շինարարական ծրագրերի իրականացման ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության ծառայություններ մատուցող անձի կողմից պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու դեպքում, պայմանով, որ ծառայության մատուցումը պետք է սկսվի այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցկացային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:
25. Պատասխանատու ստորաբաժանումը գնման հայտը` հերթական համարակալումով, իր կողմից դրա հաստատվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը գրությամբ փոխանցում է գնումները համակարգողին:
26. Գնումները համակարգողը երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է գնման հայտի կազմման համապատասխանությունը գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Եթե արձանագրվում է անհամապատասխանություն, ապա գնման հայտը վերադարձվում է պատասխանատու ստորաբաժանմանը` նշելով արձանագրված անհամապատասխանությունները, որն ուղղում և երկու աշխատանքային օրվա ընթացքում գնումները համակարգողին է ներկայացնում ճշտված գնման հայտը: Արձանագրված անհամապատասխանության հետ չհամաձայնելու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գնման հայտը հետ է վերադարձնում գնումները համակարգողին, որն այն ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին: Զեկուցագիրն ստանալու օրը պատվիրատուի ղեկավարը`
1) հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը երկու աշխատանքային օրվա ընթացքում տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.
2) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հանձնարարում է`
ա. գնումները համակարգողին` պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպել հիմք ընդունելով ներկայացված գնման հայտը, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ`
բ. պատասխանատու ստորաբաժանմանը, ըստ իրավական եզրակացության, վերանայել գնման հայտը:
27. Գնման գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով պատվիրատուները կարող են ընթացիկ տարվան հաջորդող տարվա գնման գործընթացները կազմակերպել ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սկսած՝ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված կարգով:
Պատվիրատուները պարբերաբար օգտագործվող որոշ ապրանքատեսակների գնման գործընթաց կազմակերպելիս՝ նախահաշվային գները սահմանելիս, որպես ուղենիշային գներ պետք է հաշվի առնեն Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության էլեկտրոնային տեղեկատուում հրապարակված տվյալ ապրանքների գները:
Եթե տվյալ տարվա համար առանձին ընթացակարգի մասով նախատեսվող ֆինանսական միջոցների չափը գերազանցում է գնումների բազային միավորի երեսունապատիկը, ապա տվյալ գնման ընթացակարգի քարտուղարությունն իրականացնում է Գնումների աջակցման կենտրոնը:
VI. ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
28. Պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով սույն կարգի 26-րդ կետով նախատեսված գրավոր հանձնարարականը և գնման հայտն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնումների համակարգողը կազմում և գրավոր պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին հրամանի նախագիծը, որը պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում: Գնահատող հանձնաժողովի `
1) կազմը բաղկացած է առնվազն երեք անդամից և ունի նախագահ ու քարտուղար, որոնք սահմանվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն.
2) գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների երկու երրորդը: Հայտերի բացման նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի առնվազն երկու անդամ.
3) նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, որը հետևյալ հաջորդականությամբ`
ա. ոչ ավելի, քան երկու աշխատանքային օրով կասեցնում է գնման գործընթացը,
բ. ապահովում է տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ տվյալ անդամի փոխարեն, պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա, նշանակում է հանձնաժողովի նոր անդամ,
գ. սահմանում է նիստի անցկացման օրը և ժամը, որը չպետք է ուշ լինի գնման ընթացակարգի կասեցման վերջնաժամկետից.
4) որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է.
5) նիստերը սղագրվում կամ տեսաձայնագրվում կամ ձայնագրվում և արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է.
6) անդամները և քարտուղարը պարտավոր են ապահովել մասնակիցների կողմից որպես գաղտնի նշված տեղեկությունների գաղտնիությունը և Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար՝ բացառությամբ Օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների.
7) արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը` պատվիրատուի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի և ժամկետի մասին քարտուղարը նիստից առնվազն քսանչորս ժամ առաջ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին.
8) անդամի կամ քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Արցախի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը.
9) անդամը պատասխանատվություն է կրում իր որոշումների, այդ թվում՝ իր կողմից հաստատված փաստաթղթերի, պահանջների, ինչպես նաև գնման ընթացակարգի հաղթողին որոշելու հիմնավորվածության համար.
10) յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը, ներառյալ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերը, դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում է դրանք: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում հանձնաժողովը գնահատում է նաև ներկայացված տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը հրավերի պահանջներին և գրավոր եզրակացություն է տալիս հայտով առաջարկվող ապրանքի համարժեքության վերաբերյալ, իսկ անհամապատասխանություն արձանագրելու դեպքում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:
29. Եթե գնահատող հանձնաժողովը չի ապահովում գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, ապա քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, ով`
1) զեկուցագիրը ստանալու օրը`
ա. հրամանով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը: Եթե կասեցման հրամանով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա հանձնաժողովի գործունեությունը կասեցվում է մինչև երեք աշխատանքային օրով,
բ. հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը մինչև կասեցման ժամկետի ավարտը տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.
2) իրավաբանական ծառայության գրավոր առաջարկի հիման վրա հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով կարող է դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների: Նման դեպքում հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետը երկարացվում է մինչև եզրակացություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ինչի կապակցությամբ պատվիրատուի ղեկավարի կողմից ընդունվում է հրաման.
3) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հրամանով`
ա. հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ`
բ. հանձնարարվում է գնահատող հանձնաժողովին, ըստ իրավական եզրակացության, վերանայել հանձնաժողովի որոշումները: Զեկուցագիրը և իրավական եզրակացությունը կցվում են արձանագրությանը:
30. Մինչև սույն կարգի համաձայն պատվիրատուի ղեկավարի հրամանով սահմանված, հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետի ավարտը նոր հրաման չլինելու դեպքում հանձնաժողովի գործունեությունը համարվում է վերականգնված: Հանձնաժողովի գործունեությունը կասեցնելու հետ կապված փաստաթղթերի պատճենները կցվում են գնման ընթացակարգի արձանագրությանը:
31. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող օրը հանձնաժողովը համարվում է լուծարված:
32. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն գնում կատարվելու դեպքում, եթե գնահատող հանձնաժողով չի ձևավորվում, ապա գնահատող հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, մասնագիտական խումբ ձևավորված լինելու դեպքում՝ խումբը, իսկ հանձնաժողովի քարտուղարինը` գնումները համակարգողը:
VII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
33. Գնահատող հանձնաժողովի կազմավորմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հրավիրում է գնահատող հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի արդյունքում, գնման հայտի հիման վրա, հանձնաժողովը հաստատում է`
1) գնումների կամ նախաորակավորման հայտարարության տեքստը.
2) հրավերի տեքստը.
3) հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը, ժամը և վայրը:
34. Հրավերով նախատեսվում է, որ՝
1) մասնակիցը հայտով ներկայացնում է՝
ա. գնման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. իր կողմից հաստատված հայտարարություն՝ օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր համապատասխանության մասին,
գ. գնային առաջարկ,
դ. հրավերով նախատեսված դեպքերում հայտի ապահովում,
ե. հրավերով նախատեսված լիցենզիայի պատճենը,
զ. պետական գրանցման վկայականի պատճենը,
է. ապրանքների գնման դեպքում իր կողմից հաստատված հայտարարություն՝ առաջարկվող ապրանքի՝ հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համապատասխանության վերաբերյալ՝ պայմանով, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակից ճանաչվելու դեպքում հրավերով սահմանված կարգով ներկայացնում է ապրանքի տեխնիկական բնութագրերը, իսկ հրավերով նախատեսված դեպքերում նաև առաջարկվող ապրանքային նշանը, արտադրողի անվանումը, ծագման երկիրը (այսուհետ՝ ապրանքի ամբողջական նկարագիր).
2) մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է մեկ միավորի համար արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Արժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում:
Եթե մասնակիցը տվյալ գործունեության տեսակի գծով Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Ընդ որում, մասնակիցների գնային առաջարկների գնահատումը և համեմատումն իրականացվում է առանց սույն ենթակետում նշված հարկի գումարի հաշվարկման.
3) շինարարական ծրագրերի գնման դեպքում մասնակիցը չի ներկայացնում իր կողմից կազմված նախահաշիվը, իսկ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում կնքվող պայմանագրի շրջանակում կատարողական ակտերի դիմաց վճարումներն իրականացվում են հետևյալ բանաձևով՝ ՎԳ=ՄԳ/ՆԳxԿԾ, որտեղ՝
ՎԳ- նախահաշվով սահմանված աշխատանքների դիմաց վճարվող գումարն է.
ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է.
ՆԳ-ն շինարարական ծրագրի նախահաշվային գինն է.
ԿԾ-ն տվյալ կատարողական ակտով ներկայացված աշխատանքների ծավալն է գումարային արտահայտությամբ.
4) պահանջի դեպքում որևէ մասնակցի հայտի, ներառյալ գնային առաջարկի, իսկ ապրանքների գնման դեպքում նաև մասնակցի կողմից ներկայացված ապրանքի անվանումը և տեխնիկական բնութագրերը պարունակող փաստաթղթի պատճենները հանձնաժողովի քարտուղարն անհապաղ տրամադրում է նման պահանջ ներկայացրած այլ մասնակցին.
5) նշում կանխավճարի հատկացման և դրա առավելագույն չափի մասին՝ պայմանով, որ ընտրված մասնակիցը կարող է հրաժարվել առաջարկված կանխավճարից կամ դրա մի մասից: Ընդ որում, կանխավճարի չափը չի կարող գերազանցել ընտրված մասնակցի առաջարկած գնի 25 տոկոսը, բացառությամբ՝ պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման դեպքերի.
6) կնքվելիք պայմանագրերը կարող են իրականացվել գործակալության կամ ենթակապալի պայմանագրեր կնքելու միջոցով: Գործակալության կամ ենթակապալի պայմանագրի կողմ չի կարող հանդիսանալ տվյալ ընթացակարգում հաղթող ճանաչված, սակայն պայմանագիր կնքելուց հրաժարված մասնակիցը: Եթե գործակալության կամ ենթակապալի միջոցով իրականացվում է պայմանագրի ավելի քան քսանհինգ տոկոսը, ապա`
ա. մասնակիցը հայտով ներկայացնում է նաև գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տվյալները).
բ. հայտի գնահատման ժամանակ հաշվի է առնվում, որ գործակալության կամ ենթակապալի պայմանագրի կողմ հանդիսացող անձի որակավորումը պետք է համապատասխանի այդ պայմանագրով տվյալ անդամի ստանձնած պարտավորության չափով հրավերով սահմանված որակավորման պահանջներին.
գ. պայմանագրի կատարման ընթացքում գործակալի կամ ենթակապալառուի փոփոխությունն իրականացվում է պատվիրատուի համաձայնությամբ: Պատվիրատուն իր համաձայնությունը տալու համար իրավունք ունի մասնակցից պահանջելու նոր գործակալի կամ ենթակապալառուի վերաբերյալ փաստաթղթեր` վերջինիս համապատասխանությունը պայմանագրով նախատեսված գործունեությանը ճշտելու նպատակով: Պատվիրատուի անհամաձայնության դեպքում վերջինս երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է մասնակցին և գործակալի կամ ենթակապալառուի փոփոխություն չի կատարվում, կամ պայմանագիրը լուծվում է:
Գործակալության կամ ենթակապալի պայմանագրեր կնքելու միջոցով պայմանագրերն իրականացնելու դեպքում մասնակիցն է պատասխանատվություն կրում գործակալի կամ ենթակապալառուի պարտավորությունների համար.
7) մասնակիցը կարող է գնման ընթացակարգին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Նման դեպքում`
ա. հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը,
բ. հայտի գնահատման ժամանակ հաշվի է առնվում, որ համատեղ գործունեության պայմանագրի յուրաքանչյուր անդամի որակավորումը պետք է համապատասխանի այդ պայմանագրով տվյալ անդամի ստանձնած` հրավերով սահմանված որակավորման պահանջներին,
գ. հրավերով սահմանվում է, որ համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ: Սույն պահանջի չպահպանման դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը.
8) եթե պայմանագրի գինը կայուն է, ապա մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է մեկ թվով՝ պայմանագրի կատարման համար առաջարկվող ընդհանուր գնով.
9) պայմանագրի կատարման ապահովման չափը կազմում է պայմանագրի գնի հինգ տոկոսը.
10) էլեկտրոնային եղանակով ծանուցումներն իրականացվում են տեղեկությունները էլեկտրոնային փոստին ուղարկվելու միջոցով, բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների, որի ժամանակ ծանուցումներն իրականացվում են թղթային եղանակով: Հրավերով և հայտով նախատեսվում են պատվիրատուի և մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեները: Ընդ որում, տեղեկությունների (փաստաթղթերի) էլեկտրոնային եղանակով փոխանակման դեպքում դրանք ուղարկողը տեղեկությունները (փաստաթղթերը) հաստատում է էլեկտրոնային ստորագրությամբ կամ տեղեկությունները (փաստաթղթերը) ուղարկում է հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով.
11) ընտրված մասնակցին պայմանագիր կնքելու առաջարկը և կնքվելիք պայմանագրի նախագիծը հանձնաժողովի քարտուղարը տրամադրում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում պայմանագրի նախագծում ներառվում են ընտրված մասնակցի կողմից հայտով ներկայացված ապրանքի ամբողջական նկարագիրը.
12) ընտրված մասնակցի կողմից հաստատված պայմանագրի նախագիծը պատվիրատուին ներկայացվում է գրավոր և դրա ներկայացման գրությունը հաշվառվում է պատվիրատուի փաստաթղթաշրջանառության համակարգում: Ընդ որում, պատվիրատուի ղեկավարի կողմից պայմանագրի նախագիծը հաստատվում է այդ իրավասության առաջացմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում.
13) գնման ընթացակարգը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում հայտերի գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում է ըստ առանձին չափաբաժինների: Եթե չափաբաժիններով կազմակերպված գնման ընթացակարգի շրջանակում`
ա. մասնակիցը հայտ ներկայացնում է մեկից ավելի չափաբաժինների համար, ապա կարող է ներկայացնել՝ ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ՝ մեկ հայտի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ հայտի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է ներկայացված չափաբաժինների գնային առաջարկների հանրագումարի (միավորի գնի և քանակի արտադրյալ) նկատմամբ,
բ. մասնակիցն ընտրված է ճանաչվում մեկից ավելի չափաբաժինների մասով, ապա կարող է ներկայացնել՝ ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ՝ մեկ պայմանագրի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ պայմանագրի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ,
գ. մասնակիցը հրաժարվում է որևէ չափաբաժնից կամ պայմանագիր կնքելուց, կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից, ապա հայտի ապահովումը վճարվում է միայն այդ չափաբաժնի նկատմամբ հաշվարկված ապահովման չափով,
դ. կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով որևէ չափաբաժնի մասով լուծվում է, ապա պայմանագրի ապահովումը վճարվում է միայն այդ չափաբաժնի նկատմամբ հաշվարկված գումարի չափով.
14) հրավերի վերաբերյալ մասնակցին չի տրամադրվում պարզաբանում, եթե հարցումը վերաբերում է վերջինիս կողմից առաջարկվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի` հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համարժեքության համապատասխանությանը:
35. Պայմանագրով (նախագծով) սահմանվում է նաև, որ՝
1) պայմանագրի կողմը պատասխանատվություն է կրում գործակալի կամ ենթակապալառուի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
2) պայմանագրի կատարման ընթացքում գործակալի կամ ենթակապալառուի փոփոխման դեպքում պայմանագրի կողմը գրավոր տեղեկացնում է պատվիրատուին՝ տրամադրելով գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները՝ փոփոխությունը կատարվելու օրվանից հաշված հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3) համատեղ գործունեության (կոնսորցիում) դեպքում մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները.
4) պայմանագիր կնքած անձի (կատարողի) ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի ընդհանուր գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից: Ընդ որում, տուգանքը հաշվարկվում է նաև պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը պայմանագրով սահմանված ժամկետներում չկատարելու համար: Տույժը հաշվարկվում է աշխատանքային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ: Եթե`
ա. պայմանագիրը կնքվել է օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ կետի հիման վրա, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով կնքված այն համաձայնագրի գնի նկատմամբ, որի շրջանակներում արձանագրվել է ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանգամանքը.
բ. գնման ընթացակարգը կազմակերպվել է չափաբաժիններով և ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը ներառում է մեկից ավել չափաբաժիններ, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով այդ չափաբաժնի համար սահմանված ընդհանուր գնի նկատմամբ.
5) գնումների դիմաց վճարումներ իրականացնելիս` պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պատվիրատուն պարտավոր է ապահովել պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի և տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը վճարվելիք գումարների հետ.
6) եթե շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա կապալառուն պարտավոր է իր հաշվին, պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.
7) նախագծային փաստաթղթեր չպահանջող շինարարական ծրագրերի գնման դեպքում երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից աշխատանքը ընդունվելու օրվան հաջորդող օրվանից հաշված առնվազն 365 օրացուցային օրը: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա պայմանագրի կողմը պարտավոր է իր հաշվին, պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում, վերացնել թերությունները.
8) այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Արցախի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով պայմանագրի կողմի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որը չի ծածկվում մինչև լուծումը գնման պայմանագրի կատարմամբ պատվիրատուի ստացածով.
9) պայմանագիրը չի կարող փոփոխվել կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը: Ընդ որում, արգելվում է միևնույն բյուջետային տարվա ընթացքում նույն ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման նպատակով նախատեսել ֆինանսական միջոցներ.
10) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ժամանակ նախագծողը`
ա. շինարարական ծրագրի կատարման համար օգտագործվող նյութերի տեխնիկական բնութագրերը կազմում են Օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,
բ. ներկայացնում է կապալի օբյեկտի, դրա առանձին մասերի (կոնստրուկցիաներ և այլն) և օգտագործված նյութերի երաշխիքային ժամկետներին ներկայացվող նվազագույն պահանջները,
գ. ներկայացնում է շինարարական ծրագրի կատարման համար անհրաժեշտ լիցենզիային, տեխնիկական միջոցներին և աշխատանքային ռեսուրսներին ներկայացվող պահանջները,
դ. պատվիրատուին նախագծային փաստաթղթերը ներկայացնում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
ե. ներկայացնում է ըստ աշխատանքների առանձին տեսակների կատարման օրացուցային ժամանակացույցը.
11) շինարարական ծրագրերի կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում նախագծողը պատվիրատուին վճարում է տուգանք` յուրաքանչյուր արձանագրված շեղման հետևանքով առաջացած կորստի չափով: Ընդ որում`
ա. շեղում է համարվում աշխատանքների կատարման ընթացքում սկզբնական նախագծի հինգ տոկոսը գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների ի հայտ գալը, իսկ տուգանքի չափը հավասար է լրացուցիչ ծավալի աշխատանքների չափին,
բ. կորուստ են համարվում նախագծային այնպիսի շեղումները, որոնք հանգեցնում են փաստացի կատարված աշխատանքների փոփոխմանը (քանդման, վերակառուցման և այլն) և լրացուցիչ աշխատանքների կատարմանը, իսկ տուգանքի չափը հավասար է կորստի և նախագծային փաստաթղթերի աշխատանքների ամփոփ նախահաշվով չնախատեսված աշխատանքների ծախսերի համար նախատեսված չափը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների հանրագումարի չափին.
12) եթե պայմանագիրը կնքվելու է ընդհանուր արժեքով, սակայն տվյալ տարում նախատեսված են ավելի քիչ միջոցներ, քան պայմանագրի գինն է, և ապրանքների մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայությունների մատուցման որոշակի մասը կատարվելու է հաջորդող տարիներին միջոցներ նախատեսվելու դեպքում, պայմանագրում նախատեսվում է, որ հաջորդող տարիներին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումն իրականացվում է համաձայնագիր կնքելու միջոցով: Այն դեպքում, երբ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար տվյալ տարվան հաջորդող տարվա ընթացքում չեն նախատեսվում միջոցներ, ապա այդ մասով պայմանագիրը լուծվում է.
13) շինարարական ծրագրի կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրով նախատեսվում են կապալի օբյեկտի և դրա առանձին մասերի երաշխիքային ժամկետները և սահմանվում է, որ եթե այդ ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա տեխնիկական հսկողություն իրականացնող անձը պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատվիրատուին վճարում է տուգանք` հայտնաբերված թերության վերացման համար կապալառուի կամ պատվիրատուի կողմից իրականացված փաստացի ծախսերի չափով.
14) պայմանագրի կատարման ապահովում ներկայացրած անձը պարտավոր է ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել պատվիրատուին:
36. Գնումների մասին հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման մասին հայտարարության տեքստերը հաստատվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը`
1) գնումների մասին հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման մասին հայտարարության տեքստերը, իսկ շինարարական ծրագրերի գնման դեպքում նաև նախահաշիվը, ներառյալ ըստ առանձին աշխատանքների տեսակների կատարման արժեքները, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում.
2) հրավերը, էլեկտրոնային եղանակով, միաժամանակյա ծանուցմամբ ուղարկում է նաև Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հրապարակված շրջանակային համաձայնագրեր կնքած բոլոր մասնակիցներին, եթե գնումը կատարվում է շրջանակային համաձայնագրերի միջոցով.
3) հրավերն էլեկտրոնային եղանակով ուղարկում է տվյալ գնման ընթացակարգի հնարավոր մասնակցին (մասնակիցներին), եթե գնումը կատարվում է Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգով.
4) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձեռնարկում է միջոցներ՝ պայմանագիր կնքելու համար, եթե գնումը կատարվում է բորսաներից:
37. Գնահատող հանձնաժողովի որոշմամբ քարտուղարը ձեռնարկում է լրացուցիչ միջոցներ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով` գնման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները`
1) գնումների կամ նախաորակավորման հայտարարությունը հրապարակում է նաև զանգվածային լրատվության, այդ թվում՝ էլեկտրոնային այլ միջոցներով.
2) հրավերը տրամադրում (ուղարկում) է գնահատող հանձնաժողովի կողմից որոշված գնման գործընթացի հնարավոր մասնակիցներին:
38. Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին ներկայացվում է գրավոր դիմում: Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու մասին դիմումի հետ միասին ներկայացվում է նաև հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը, եթե գնումների մասին հայտարարությամբ փաստաթղթային ձևով հրավերի տրամադրման համար նախատեսված է վճար: Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը: Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
39. Ռուսերենով կամ անգլերենով հրավեր ստանալու համար պատվիրատուին ներկայացվում է գրավոր դիմում և ռուսերենով կամ անգլերենով հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը: Ռուսերենով կամ անգլերենով հրավեր տրամադրելու համար գանձվող գումարի չափը սահմանվում է գնումների հայտարարությամբ, որը չի կարող գերազանցել հրավերի թարգմանության, տպագրման և առաքման համար կատարվող ծախսերի չափը: Այդ դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Պատվիրատուի կողմից ռուսերենով կամ անգլերենով տրամադրված հրավերն ունի նույն իրավական ուժը, ինչ որ հայերեն հրավերը: Ռուսերենով կամ անգլերենով հրավերի և հայերեն հրավերի տարբերության դեպքում առկա տարբերությունը մեկնաբանվում է հօգուտ մասնակցի:
40. Հրավերի պատճենահանման, թարգմանության և առաքման հետ կապված ծառայությունների մատուցման նպատակով պատվիրատուն կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր, եթե այդ աշխատանքները չեն կատարվում պատվիրատուի ռեսուրսների հաշվին:
41. Մինչև հայտերի բացման նիստը պատվիրատուի պաշտոնատար անձանց արգելվում է հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած կամ հրավեր ստացած անձանց մասին տեղեկություններ հաղորդելն այլ անձանց: Այդ պաշտոնատար անձանց կողմից այլ անձանց` գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով պարզաբանումներ կամ գնման ընթացակարգին վերաբերող այլ տեղեկություններ տրամադրելը հանգեցնում է այդ անձին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:
42. Բացառությամբ էլեկտրոնային եղանակով կատարվող գնումների, գնահատող հանձնաժողովի քարտուղարը հայտերը գրանցում է գրանցամատյանում՝ ըստ դրանց ստացման հերթականության՝ գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով դրա մասին տրվում է տեղեկանք: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և դրանք` ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարի կողմից վերադարձվում են:
43. Հայտերի բացման նիստում`
1) նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված` տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գինը՝ մեկ թվով արտահայտված։ Հանձնաժողովի քարտուղարը տեղեկատվություն է հաղորդում գրանցամատյանում կատարված գրառումների մասին և հանձնաժողովի նախագահին է փոխանցում հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը և գրանցված հայտերը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`
ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,
բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին.
3) հանձնաժողովի նախագահը հայտարարում է հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված, հիմք ընդունելով տառերով գրվածը: Ընդ որում, թվաբանական սխալների հայտնաբերման դեպքում գնահատող հանձնաժողովը կատարում է սխալների ուղղում, իսկ ավելացված արժեքի հարկը օրենքով սահմանված դրույքաչափից բարձր լինելու դեպքում ընդունվում է օրենքով սահմանված դրույքաչափը: Թվաբանական սխալների և ավելացված արժեքի հարկի դրույքաչափի ուղղումներ կատարելու դեպքում տեղեկացվում է տվյալ մասնակցին.
4) հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է հրավերի պահանջներին համապատասխան ներկայացված գնային առաջարկը կամ հայտի ապահովումը.
5) հանձնաժողովը հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից որոշում և հայտարարում է առաջին և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցներին: Առաջարկված նվազագույն գների հավասարության դեպքում կամ եթե ոչ գնային պայմանները բավարարող գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները գերազանցում են տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գնման հայտով սահմանված գինը կամ գնումն իրականացվում է օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա`
ա. առաջին և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցներին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում առաջարկված գների նվազեցման նպատակով ոչ գնային պայմանները բավարարող գնահատված` նվազագույն գին առաջարկած բոլոր մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են նվազագույն գին առաջարկած բոլոր մասնակիցները (համապատասխան լիազորություններ ունեցող ներկայացուցիչները),
բ. հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը բավարար գնահատված` նվազագույն գին առաջարկած բոլոր մասնակիցներին գրավոր կամ էլեկտրոնային ձևով միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման օրվա, ժամի և վայրի մասին,
գ. բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ աշխատանքային օրը` ծանուցմամբ նշված ժամկետում, անկախ բոլոր մասնակիցների ներկայության փաստից,
դ. յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնային առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար և մինչև բանակացությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը,
ե. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, ըստ մասնակիցների ներկայացրած գների, որոնց գինը չի գերազանցում այդ գնումը կատարելու համար հատկացված ֆինանսական միջոցների չափը, որոշվում և հայտարարվում են առաջին և հաջորդաբար տեղերը զբաղեցրած մասնակիցները,
զ. բանակցությունների համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահին, եթե մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գնման հայտով սահմանված գինը, կամ նվազագույն գները հավասար են, գնման ընթացակարգն Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հայտարարվում է չկայացած:
44. Եթե հայտերի բացման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում հայտերում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը, կամ գնային առաջարկը, կամ հայտի ապահովումը ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, ապա հանձնաժողովը երկու աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը, ընդ որում, անհամապատասխանությունների շտկման շրջանակներում չի կարող փոխվել մասնակցի տառերով ներկայացրած գնային առաջարկը:
Գնային առաջարկի բացակայություն է համարվում նաև այն դեպքերը, երբ.
ա. գնային առաջարկում բացակայում է տառերով գրված գումարը, կամ
բ. տառերով գրվածը հնարավոր չէ ընդունել որպես գումար:
45. Եթե սույն կարգի 44-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում հայտը գնահատվում է անբավարար և մերժվում:
46. Հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը ՝
1) թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է առաջին տեղը զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել որակավորման չափանիշները հիմնավորող՝ հրավերով նախատեսված փաստաթղթերը, իսկ ապրանքների գնման դեպքում նաև սույն կարգի 34-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությամբ նախատեսված փաստաթուղթը: Սույն մասով սահմանված ժամկետում փաստաթղթերը չներկայացվելու դեպքում հանձնաժողովը մերժում է առաջին տեղը զբաղեցրած մասնակցի հայտը և փաստաթղթեր ներկայացնելու պահանջ է ներկայացնում հաջորդող տեղը զբաղեցրած մասնակցին.
2) էլեկտրոնային փոստի միջոցով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային մարմին (այսուհետ` հարկային մարմին) հարցում է ներկայացնում առաջին տեղն զբաղեցրած մասնակցի՝ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների և տվյալ գործունեության տեսակի գծով ավելացված արժեքի հարկ վճարելու վերաբերյալ (եթե վերջինս գնային առաջարկում առանձնացված տողով այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումար է նշել, բացառությամբ աշխատանքների և ծառայությունների), ինչպես նաև հրավերով «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի գնահատման համար սահմանված պայմանների առկայության վերաբերյալ՝ ներկայացնելով մասնակցի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը:
Հարկային մարմինն սույն կետով նախատեսված հարցումն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրում է հարցման մասին տեղեկատվություն: Սույն կետով սահմանված ժամկետում հարկային մարմնից տեղեկատվության չստացման դեպքում մասնակցի ներկայացրած հայտարարությունները համարվում են իրականությանը համապատասխանող:
47. Եթե Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում ընտրված մասնակիցը զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից, ապա հանձնաժողովը մասնակցի` գնումներին մասնակցելու իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելու պահանջ է առաջադրում հաջորդ տեղը զբաղեցրած մասնակցին:
48. Սույն կարգի 46-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ժամկետի ավարտին հաջորդող աշխատանքային օրը քարտուղարը հանձնաժողովի անդամներին միաժամանակ տրամադրում է առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերի պատճենները և գնահատման թերթիկների երկուական օրինակ: Սույն կետում նշված փաստաթղթերի գնահատման արդյունքների հաստատման նիստը հրավիրվում է ոչ ուշ, քան փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին տրամադրվելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Ընդ որում, ապրանքների գնման դեպքում հանձնաժողովը գնահատում է նաև ներկայացված տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը հրավերի պահանջներին, իսկ անհամապատասխանություն արձանագրելու դեպքում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:
49. Առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից փաստաթղթերն ամբողջական չներկայացնելու կամ ներկայացված փաստաթղթերում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ՝ ներառյալ հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, իսկ ապրանքների գնման դեպքում նաև սույն կարգի 34-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությամբ նախատեսված փաստաթղթի գնահատման արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը նույն օրը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է առաջին տեղը զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե անհամապատասխանությունն արձանագրվել է հարկային մարմնից ստացված տեղեկատվության արդյունքում, ապա սույն կետում նշված ծանուցմանը կցվում է նաև այդ տեղեկատվությունը պարունակող փաստաթղթի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը:
50. Առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից արձանագրված անհամապատասխանությունը սահմանված ժամկետում՝
1) շտկելու դեպքում հայտը գնահատվում է բավարար և առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից.
2) չշտկելու դեպքում հանձնաժողովի որոշմամբ հայտը մերժվում է և փաստաթղթեր ներկայացնելու պահանջ է ներկայացվում հաջորդաբար տեղ զբաղեցրած մասնակցին:
51. Հայտերի գնահատումը, համեմատումը, մերժումը և հաղթողի որոշումն իրականացվում է ըստ առանձին չափաբաժինների:
52. Եթե մասնակիցը հայտարարվել է ընտրված մասնակից գնման առարկայի մեկից ավելի չափաբաժինների համար, սակայն հրաժարվում է որևէ չափաբաժնի (չափաբաժինների) համար պայմանագիր կնքելուց, ապա տվյալ մասնակցի հետ մնացած չափաբաժինների մասով պայմանագիրը կնքվում է` հրաժարված չափաբաժինների մասով համամասնորեն հաշվարկված հայտի ապահովում վճարելու դեպքում:
53. Ընտրված մասնակցի հետ, այդ թվում՝ սահմանափակ ընթացակարգի կիրառման դեպքում, պայմանագիրը կնքվում է Օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված կարգով: Ընդ որում.
1) տվյալ պայմանագրի գծով վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարը պայմանագրում ներառվում է համաձայն ընտրված մասնակցի գնային առաջարկում նշված` ավելացված արժեքի հարկի մեծության.
2) ապրանքների գնման դեպքում ապրանքի ամբողջական նկարագիրը պայմանագրում ներառվում են համաձայն ընտրված մասնակցի կողմից սույն կարգի 46-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ներկայացրած առաջարկի:
54. Պայմանագրի գինը կայուն է, եթե պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվում, ապրանքները մատակարարվում և ծառայությունները մատուցվում են մինչև մեկ տարվա ընթացքում: Եթե հրավերում և պայմանագրում նշված չէ, որ պայմանագրի գինը գործոնային է, ապա պայմանագրի գինը համարվում է կայուն` անկախ պայմանագրի կատարման ժամկետից:
55. Եթե պայմանագրի գինը կայուն է, ապա`
1) մասնակցից չի կարող պահանջվել, որ նա ներկայացնի գնային առաջարկի հիմնավորումներ կամ որևէ այլ տիպի տեղեկություններ կամ փաստաթղթեր.
2) մասնակցի շահույթի չափը չի կարող հրավերով սահմանափակվել.
3) պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի (ընտրված մասնակից կամ պատվիրատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են.
4) պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում պայմանագիր ստորագրած մասնակցի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա: Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձը:
56. Պայմանագրի գինը կարող է լինել գործոնային, և այդ պայմանը պետք է նախատեսված լինի հրավերով ու պայմանագրով, եթե՝
1) պայմանագրով նախատեսված ապրանքները մատակարարվում, ծառայությունները մատուցվում և աշխատանքները կատարվում են պայմանագրի կնքման օրվանից հաշված մեկ տարին գերազանցող ժամանակահատվածում` միայն մեկ տարին գերազանցող ժամանակահատվածի համար պայմանագրով նախատեսված գների փոփոխության հնարավորությամբ.
2) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած այլ դեպքերում:
57. Եթե պայմանագրի գինը գործոնային է, հրավերով նախատեսվում են`
1) բոլոր այն պայմանները (այսուհետ` արտաքին գործոններ), որոնց փոփոխությամբ պայմանագրի գինը կարող է փոփոխվել.
2) արտաքին գործոնների փոփոխությամբ պայմանագրի գնի փոփոխման կարգը:
58. Եթե պետության կարիքների համար կնքված պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա այդ պայմանագրում կատարված փոփոխությունը և դրա մասին հայտարարությունը պատվիրատուն Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում` այդ փոփոխությունը կատարելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների դեպքում այդ փոփոխությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է լիազոր մարմնին:
59. Արգելվում է պայմանագրում, ինչպես նաև այդ պայմանագրին կից հաջորդող յուրաքանչյուր տարիներին կնքված համաձայնագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալների կամ ձեռք բերվող գնման առարկաների միավորի գնի կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման: Արհեստական են համարվում հետևյալ փոփոխությունները`
1) պայմանագրի գնի անփոփոխ մնալու պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ծավալների նվազեցումը կամ պայմանագրի գնի նվազեցման պայմանով` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ծավալների ոչ համամասնորեն նվազեցումը, որի արդյունքում ավելանում է գնման առարկայի միավորի ձեռքբերման գինը.
2) բացառությամբ կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկում ներառված գնումների` պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալների ավելացումը, որը գերազանցում է պայմանագրի գնի քսան տոկոսը: Պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ծավալները կարող են ավելանալ միայն պայմանագրով սահմանված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետում.
3) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների փոխարինումն այլ բնութագրեր ունեցող ապրանքներով, աշխատանքներով կամ ծառայություններով, որոնք միասին գումարային արտահայտությամբ գերազանցում են պայմանագրի գնի քսան տոկոսը: Պայմանագրի գնի քսան տոկոսի շրջանակում փոխարինումը կարող է կատարվել, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման մասնագիտական եզրակացությունն այն մասին, որ փոխարինումը հանգեցնում է պայմանագրի արդյունավետ իրականացմանը.
4) բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գնումների դեպքերի` պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետը մեկ անգամից ավելի մինչև երեսուն օրացուցային օրից ավելի ժամկետով երկարաձգելը: Ընդ որում, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև պայմանագրով այդ ժամկետը լրանալը պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը, իսկ առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ.
5) Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կնքված պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետի երկարաձգումը.
6) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի կամ նախագծային առաջադրանքների անփոփոխ մնալու պայմաններում պայմանագրի գնի ավելացումը:
60. Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման դեպքերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
61. Եթե գնման ընթացակարգի արդյունքում պայմանագիր չի կնքվում, ապա այդ ընթացակարգը չկայացած է հայտարարվում, և օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է գնման նոր ընթացակարգ:
VIII. ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
62. Մասնակիցների՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` «Մասնակցության իրավունքը» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) եթե մասնակիցը հայտով ներկայացրել է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցն իրավունք է ստանում մասնակցելու գնման ընթացակարգին.
2) բացի հայտարարությունից, Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների հիմնավորման նպատակով մասնակցից, այդ թվում՝ ընտրված մասնակցից, այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել:
63. Մասնակիցների՝ Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` «Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) եթե հրավերով «Մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան պահանջներ, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ տեղեկությունները՝
|
Նախկինում կատարված պայմանագրերի |
|
առարկան |
ծավալը՝ գումարային արտա
հայտությամբ (ՀՀ դրամ) |
պատվիրատուի և նրա հետ
կապ հաստատելու տվյալները |
|
1 |
2 |
3 |
|
Տարեթիվը` ........... թվական |
|
1. |
|
|
|
2. |
|
|
|
.. |
|
|
|
Տարեթիվը` ........... թվական |
|
1. |
|
|
|
2. |
|
|
|
.. |
|
|
|
Տարեթիվը` ........... թվական |
|
1. |
|
|
|
2. |
|
|
|
.. |
|
|
2) մասնակիցը համարվում է Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջը բավարարող, եթե հայտով ներկայացրել է պահանջվող տեղեկությունները:
64. Մասնակիցների, Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` «Մասնագիտական փորձառություն» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) եթե հրավերով «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան պահանջներ, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է հայտարարություն, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր: Նախկինում կատարված պայմանագիրը (կամ պայմանագրերը) գնահատվում է (կամ գնահատվում են) նմանատիպ, եթե դրա (դրանց) շրջանակներում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ տվյալ գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից.
2) առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը` որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի (համաձայնագրի) պատճենները, նախկինում կատարած գործարքների հաշիվ-ապրանքագրերի պատճենները, իսկ դրանց պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած` պայմանագրի (համաձայնագրերի) սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն) կամ ձեռքբերումը հավաստող փաստաթղթի պատճենը կամ տվյալ պայմանագրի կամ գործարքի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը.
3) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:
65. Մասնակիցների, Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված` «Տեխնիկական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայության մասին.
2) եթե հրավերով «Տեխնիկական միջոցներ» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան պահանջներ, ապա առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ ներկայացնում է այն տեխնիկական միջոցների տվյալները, որոնք վերջինս նախատեսում է օգտագործել պայմանագրի կատարման ժամանակ: Ընդ որում, տեխնիկական միջոցների առկայությունը հիմնավորելու համար առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ներկայացնում է դրանց տեխնիկական անձնագրերի և այդ միջոցների նկատմամբ մասնակցի սեփականության կամ ժամանակավոր օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները.
3) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:
66. Մասնակիցների` Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` «Ֆինանսական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) եթե հրավերով «Ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի մասով սահմանված է համապատասխան պահանջ, ապա Արցախի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի, հայտով ներկայացնում է հայտարարություն, որ հայտը ներկայացվելուն նախորդող երեք հաշվետու տարիների համախառն եկամտի հանրագումարը պակաս չէ ներկայացված գնային առաջարկից.
2) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջը:
67. Մասնակիցների` Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված` «Աշխատանքային ռեսուրսներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`
1) հրավերով պահանջվում է, որ մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների առկայության մասին՝ նշելով աշխատակիցների թվաքանակը, որոնց միջոցով մասնակիցը պետք է ապահովի պայմանագրի կատարումը.
2) եթե հրավերով «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի մասով սահմանված են համապատասխան որակավորում ունեցող աշխատակիցներ ունենալու պահանջներ, ապա`
ա. հրավերով պահանջվում է, որ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը` որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնի պայմանագրի կատարման համար մասնակցի կողմից առաջարկվող աշխատակազմի վերաբերյալ տվյալները` հետևյալ ձևով՝
|
Հիմնական աշխատակազմում ներառված մասնագետների |
|
անունը,
ազգանունը |
որակավո-
րումը |
աշխատանքային փորձը |
Գործատուի
անվանումը |
|
ժամանա-
կահատվածը |
գործունեության ոլորտը
և կատարած աշխատանքը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
.. |
|
|
|
|
բ. աշխատանքային ռեսուրսների առկայությունը հիմնավորելու համար առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ներկայացնում է առաջադրված աշխատակազմում ներգրավված մասնագետների հաստատած գրավոր համաձայնությունների` իրականացվելիք աշխատանքներում վերջիններիս ներգրավվելու մասին, ինչպես նաև մասնագետների անձնագրերի և որակավորումը հավաստող փաստաթղթերի (դիպլոմ, վկայագիր, հավաստագիր և այլն) պատճենները.
3) մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե վերջինս ապահովում է սույն կետով նախատեսված պահանջները:
68. Գործարքները համարվում են համանման (նմանատիպ), եթե դրանք դասվում են գնման կամ նախաորակավորման հայտարարությամբ կամ հրավերով նախատեսված` համանման համարվող տնտեսական գործունեության նույն խմբերում: Համանման համարվող տնտեսական գործունեության տեսակները և դրանց գնահատման կարգը սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության: Շինարարական ծրագրերի դեպքում տնտեսական գործունեության նույն խմբերը սահմանվում են՝ հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը: Հրավերով սահմանված՝ համանման համարվող տնտեսական գործունեության տեսակները տարաբնույթ (երկակի) մեկնաբանելու հնարավորության դեպքում առկա տարբերությունը մեկնաբանվում է ի օգուտ մասնակցի:
69. Մասնակիցն իրեն ներկայացված պահանջների համապատասխանության հիմնավորման նպատակով կարող է ներկայացնել լրացուցիչ այլ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր:
70. Գնահատող հանձնաժողովը կարող է ստուգել մասնակցի ներկայացրած տվյալների իսկությունը` օգտագործելով պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներ կամ դրա մասին ստանալով իրավասու մարմինների գրավոր եզրակացությունը: Նման հարցում ուղարկվելու դեպքում համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են գրավոր եզրակացություն: Եթե մասնակցի ներկայացրած տվյալների իսկության ստուգման արդյունքում տվյալները որակվում են իրականությանը չհամապատասխանող, ապա`
1) տվյալ մասնակցի հայտը մերժվում է.
2) մասնակցի տվյալները գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու գործընթաց նախաձեռնելու նպատակով ի հայտ եկած հանգամանքների մասին տեղեկությունները պատվիրատուի կողմից ուղարկվում են Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն` դրանց ի հայտ գալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
IX. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
71. Պատվիրատուն կազմակերպում է նախաորակավորման ընթացակարգ, եթե գնումը կատարվում է`
1) մրցակցային երկխոսության ընթացակարգով.
2) սահմանափակ ընթացակարգով.
3) Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիման վրա բանակցային ընթացակարգով.
4) Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիման վրա՝ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում.
5) խորհրդատվական ծառայությունների գնման նպատակով կազմակերպվող բաց կամ սահմանափակ ընթացակարգերով.
6) շրջանակային համաձայնագրերով, եթե գնման գործընթացը պարունակում է պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք:
72. Նախաորակավորման ընթացակարգը կազմակերպվում է Օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պայմաններով և դրանց կիրարկման հետևյալ կարգով՝
1) նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է առնվազն յոթ օրացուցային օր, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման պահից.
2) նախաորակավորման հայտարարությամբ սահմանվում է պայմանագրի կատարման համար պահանջվող լիցենզիան և մասնակցի որակավորմանը ներկայացվող՝ Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները` բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող շրջանակային համաձայնագրերով գնումների կատարման դեպքի.
3) սահմանափակ ընթացակարգով կամ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող շրջանակային համաձայնագրերով գնումների կատարման դեպքում նախատեսվում են նախաորակավորված մասնակցին հրավերի տրամադրման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները.
4) մասնակիցը հայտը ներկայացնում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով: Նախաորակավորման հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
ա. նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում,
բ. մասնակցի կողմից հաստատված գրավոր հայտարարություն` նախաորակավորման հայտարարությամբ սահմանված մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշի մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին՝ հայտարարությանը կցելով սույն կարգի համաձայն պահանջվող տեղեկությունները,
գ. հայտարարությամբ նախատեսված լիցենզիայի պատճենը,
դ. համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները նախաորակավորման ընթացակարգին մասնակցում են կոնսորցիումով.
5) նախաորակավորման հայտը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.
6) մասնակցի նախաորակավորման հայտը գնահատվում է նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով.
7) գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցների ցուցակում ընդգրկված մասնակիցները, որոնց Օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմված արձանագրության հետ միասին էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով տրամադրվում է նաև հրավերը:
X. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
73. Եթե կազմակերպվում է բանակցային ընթացակարգ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, ապա`
1) նախաորակավորման ընթացակարգ չի կազմակերպվում.
2) մասնակիցների՝ Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որակավորումը գնահատվում է հետևյալ կարգով`
ա. եթե մասնակիցը, հայտով ներկայացրել է Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին գրավոր հայտարարություն, ապա տվյալ մասնակիցը համարվում է որակավորված,
բ. հայտարարությունից բացի, Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջների հիմնավորման նպատակով այլ փաստաթղթեր մասնակցից կարող են չպահանջվել.
3) գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում՝ մասնակիցը պետք է բավարարի պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունք ունեցող անձանց Արցախի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջները.
4) մասնակիցը`
ա. հայտի ապահովում չի ներկայացնում,
բ. պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում ներկայացնում է, եթե գնումը կատարվում է Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա, ընդ որում, գնումն Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կատարվելու դեպքում պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել, եթե գնումն իրականացվում է կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դեպքում.
5) մասնակցի հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում,
բ. գրավոր հայտարարություն` Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին,
գ. գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում, հրավերով նախատեսված` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունքը հիմնավորող փաստաթղթերը (տեղեկությունները),
դ. համատեղ գործունեության պայմանագիր, եթե մասնակիցները գնման ընթացակարգին մասնակցում են կոնսորցիումով,
ե. գնային առաջարկ.
6) հայտը գնումների համակարգողին է ներկայացվում հրավերով սահմանված կարգով` մասնակցի կողմից հաստատված գրությամբ: Հայտը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.
7) գնումների համակարգողը, գնահատող հանձնաժողովի որոշմամբ, հրավերին համապատասխանող գնահատված հայտ ներկայացրած մասնակցին հրավիրում է բանակցությունների: Բանակցությունները կարող են հանգեցնել մասնակցի հայտի փոփոխմանը, սակայն ոչ հայտով ներկայացված գնի ավելացմանը կամ հրավերի պայմանների փոփոխությանը: Բանակցությունների արդյունքները հաստատվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ և այդ որոշման հիման վրա կնքվում է պայմանագիր.
8) պատվիրատուն սույն կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով նախատեսված հիմքերով գնում կատարելու դեպքում պետք է ներկայացնի առնվազն երեք հնարավոր մասնակցի գնային առաջարկները:
74. Սույն կարգի 73-րդ կետով նախատեսված պայմանները պարտադիր չեն, եթե գնումը կատարվում է Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի հիման վրա:
75. Գնումն Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի հիման վրա կատարվելու դեպքում, եթե գնումը չի կատարվում շրջանակային համաձայնագրերի հիման վրա և գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա`
1) գրավոր պայմանագրի կնքումը պարտադիր չէ, և գործարքը կարող է կատարվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագիր և այլն) հիման վրա.
2) գնումների համակարգողը, Արցախի Հանրապետության օրենսդրությանը չհակասող եղանակով, ապահովում է պայմանագրի կնքումը:
76. Եթե կազմակերպվում է բանակցային ընթացակարգ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով, ապա`
1) սույն կարգի համաձայն կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ.
2) նախաորակավորված մասնակիցների ցուցակի հաստատման օրվանից երեք օրացուցային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարն էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով նախաորակավորված բոլոր մասնակիցներին նախաորակավորման ընթացակարգի արդյունքների մասին կազմված արձանագրության հետ միասին միաժամանակ տրամադրում (ուղակում) է նաև հրավեր:
77. Աշխատանքների նախագծման, հետազոտական, փորձաքննության, փորձարարական կամ գիտական նպատակներով ոչ նյութական առանձին ակտիվների ձեռքբերման նպատակով հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգ կազմակերպվելու դեպքում`
1) հրավերով գնման առարկայի հատկանիշները սահմանվում են որպես կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան.
2) հայտերը ներկայացվում են երկու փուլով.
3) առաջին փուլի հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի յոթ օրացուցային օրից, որը հաշվարկվում է հրավերի տրամադրման օրվանից.
4) առաջին փուլի հայտը, որը չի պարունակում գնային առաջարկ, կարող է ներառել մասնակցի առաջարկները հրավերով ներկայացված գնման առարկայի կատարողականի և (կամ) գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի վերաբերյալ` ոչ գնային (տեխնիկական) առաջարկը: Մասնակիցը, իր տեխնիկական առաջարկի հիմնավորման նպատակով, առաջին փուլի հայտով, կարող է ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ, եզրակացություններ և այլ նյութեր.
5) մասնակիցը տեխնիկական առաջարկը ներկայացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված գրությամբ՝ մինչև առաջին փուլի հայտերի ներկայացման համար հրավերով նախատեսված ժամկետի ավարտը: Մասնակիցը տեխնիկական առաջարկը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.
6) տեխնիկական առաջարկի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հայտերի պատճենները փոխանցում է պատասխանատու ստորաբաժանմանը.
7) ոչ ուշ, քան տեխնիկական առաջարկները ներկայացվելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը նախաորակավորված բոլոր մասնակիցներին հրավիրում է միաժամանակյա բանակցությունների: Բանակցություններ կազմակերպելու մասին ծանուցումը գնահատող հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` նշելով բանակցություների անցկացման վայրը, օրը և ժամը` ոչ ուշ, քան բանակցությունների անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Բանակցություններին, խորհրդատուի կարգավիճակով, կարող են հրավիրվել նաև այլ անձինք: Տեխնիկական առաջարկ ներկայացրած մասնակցի հետ առանձին բանակցություններն արգելվում են: Բանակցությունների արդյունքում կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրում են բանակցությունների մասնակիցները: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության մասն է.
8) բանակցությունների արդյունքում պատասխանատու ստորաբաժանումը հաստատում և հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարին է տրամադրում գնման վերանայված հայտը, որը ներառում է`
ա. գնման առարկայի բնութագրերը, որոնք պետք է համապատասխանեն Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերին,
բ. մասնակիցների որակավորման չափանիշները,
գ. գնման առարկա հանդիսացող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիաների ցանկը, եթե կնքվելիք պայմանագրի կատարումը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն,
դ. գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում, մասնակիցներին ներկայացվող` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունք ունեցող անձանց համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջների սպառիչ թվարկումը, դրանց հիմնավորման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և վավերապայմանները, ինչպես նաև դրանց գնահատման կարգը.
9) գնահատող հանձնաժողովի քարտուղարը`
ա. սույն կարգի համաձայն գնահատում և ապահովում է գնման վերանայված հայտի համապատասխանությունը գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
բ. երկրորդ փուլի հրավերը ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գնման հայտը` կից գրությամբ, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է նախաորակավորված բոլոր մասնակիցներին և առաջարկում ներկայացնել երկրորդ փուլի հայտ.
10) երկրորդ փուլի հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի յոթ օրացուցային օրից, որը հաշվարկվում է երկրորդ փուլի հրավերը նախաորակավորված մասնակիցներին ուղարկվելու օրվանից.
11) երկրորդ փուլի հայտը ներկայացվում է Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն կազմված ծրարով.
12) երկրորդ փուլի հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
ա. գնային առաջարկ` մեկ բնօրինակ,
բ. որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,
գ. հայտի ապահովում` մեկ բնօրինակ,
դ. գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում, երկրորդ փուլի հրավերը նախատեսված` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունքը հիմնավորող փաստաթղթերը (տեղեկությունները).
13) երկրորդ փուլի հայտերը բացվում են Օրենքի 30-րդ հոդվածի համաձայն.
14) հայտերի գնահատման արդյունքում, գնահատող հանձնաժողովի կողմից որոշվում են բավարար գնահատված մասնակիցները: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են.
15) ընտրված մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ Օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածների համաձայն` կնքվում է պայմանագիր:
78. Արտակարգ կամ անկանխատեսելի այլ իրավիճակի առաջացման հիմքով հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգ կազմակերպվելու դեպքում`
1) նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը սահմանվում է հինգ օրացուցային օր, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման պահից.
2) հրավերը կազմվում է Օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ հաշվի առնելով, որ`
ա. գնման առարկայի բնութագրերը պետք է համապատասխանեն Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի պահանջներին.
բ. մասնակիցը պետք է բավարարի Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված` սույն կարգով ներկայացված պահանջներին.
3) հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի հինգ օրացուցային օրից, որը հաշվարկվում է հրավերը նախաորակավորված մասնակիցներին ուղարկվելու օրվանից.
4) հայտերը ներկայացվում են Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն կազմված ծրարով.
5) հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
ա. գնային առաջարկ` մեկ բնօրինակ.
բ. որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ.
գ. հայտի ապահովում` մեկ բնօրինակ.
դ. գնման առարկայի բնութագրերը պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակելու դեպքում, գնման վերանայված հայտով նախատեսված` պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առնչվելու իրավունքը հիմնավորող փաստաթղթերը (տեղեկությունները).
6) հայտերը բացվում են Օրենքի 30-րդ հոդվածի համաձայն.
7) հայտերի գնահատման արդյունքում, գնահատող հանձնաժողովի կողմից որոշվում են բավարար գնահատված մասնակիցները: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են.
8) հայտերի գնահատման արդյունքները հրապարակվում են գնահատող հանձնաժողովի նիստում, որի ընթացքում, ընտրված մասնակցին (մասնակիցներին) որոշելու համար բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ` գնային առաջարկների նվազեցման նպատակով.
9) հայտերի գնահատման արդյունքների հրապարակման նիստ կազմակերպելու մասին ծանուցումը, գնահատող հանձնաժողովի քարտուղարը հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին ուղարկում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` նշելով նիստի անցկացման վայրը, օրը և ժամը` ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում.
10) միաժամանակյա բանակցություններում ներգրավվում են միայն բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցները: Բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակցի հետ առանձին բանակցություններն արգելվում են.
11) բանակցություններում ներգրավված յուրաքանչյուր մասնակցի` տվյալ պահին ներկայացրած գնի առաջարկը հրապարակվում է մյուս մասնակիցների համար, և մինչև բանակցությունների համար նախատեսված վերջնաժամկետի ավարտը մասնակիցը կարող է վերանայել իր գնային առաջարկը: Բանակցությունների վարման համար սահմանված վերջնաժամկետը լրանալու պահի դրությամբ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը համարվում է ընտրված մասնակից, որի հետ Օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածների համաձայն` կնքվում է պայմանագիր:
XI. ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՆՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
79. Գնման առարկան Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառվելու`
1) օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Գնումների աջակցման կենտրոնին է տրամադրում տվյալ շրջանակային համաձայնագիրը կնքելու նպատակով մասնակիցներին ներկայացվող մասնակցության իրավունքի և որակավորման հատկանիշների գնահատման չափանիշները, դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջող փաստաթղթերի ցանկը և վավերապայմանները, ինչպես նաև մասնակցության իրավունքի և որակավորման գնահատման կարգը.
2) օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում օրենքով նախատեսված Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարը`
ա. հաստատում է գնումների հայտարարության և հրավերի տեքստերը,
բ. նշանակում է տվյալ գնման գործընթացի քարտուղար,
գ. գնումների հայտարարության և հրավերի տեքստերը ուղարկում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
80. Հրավերը գնման բնութագրեր չի ներառում, և գնման առարկան հրավերում նկարագրվում է ըստ դրա` Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում նշված սահմանման:
81. Գնումների հայտարարության և հրավերի տեքստերը ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը դրանք տեղադրում է` հրապարակում է ինտերնետային կայքում` միաժամանակ ապահովելով գնումների հայտարարության վերաբերյալ հեռուստատեսությամբ հիմնական տեղեկությունների հեռարձակումը:
82. Քարտուղարը`
1) ապահովում է գնումների հայտարարության հրապարակումը առնվազն հինգ հարյուր տպաքանակ ունեցող տպագիր մամուլում`
ա. ինտերնետային կայքում տվյալ հայտարարությունը հրապարակվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում,
բ. յուրաքանչյուր ամսվա տասներորդ աշխատանքային օրվա ընթացքում.
2) կարող է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով` գնման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները (գնումների հայտարարությունը)՝
ա. հրապարակել նաև զանգվածային լրատվության, այդ թվում՝ էլեկտրոնային այլ միջոցներով,
բ. սեփական նախաձեռնությամբ տրամադրել (ուղարկել) գնման գործընթացի հնարավոր մասնակիցներին:
83. Գնումների հայտարարության և հրավերի հրապարակումից հետո, գնման գործընթացին մասնակցելու ցանկություն ունեցող անձը, որպես հնարավոր մասնակից գրանցվելու նպատակով, Գնումների աջակցման կենտրոն է ներկայացնում գրանցման հայտ, որը ներառում է`
1) գրավոր դիմում` հասցեագրված Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարին.
2) մասնակցի կողմից հաստատված գրավոր հայտարարություն` հրավերով սահմանված մասնակցության իրավունքի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին.
3) հրավերով սահմանված` որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր.
4) հայտի ապահովում` տուժանքի ձևով, որի չափը պետք է կազմի գնումների բազային միավորի մեկ քառորդը։
84. Գրանցման հայտը գնահատում է քարտուղարը` հրավերով սահմանված կարգով:
85. Գրանցման հայտը Գնումների աջակցման կենտրոն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրավերով սահմանված չափանիշներին`
1) համապատասխանող մասնակցի հետ Գնումների աջակցման կենտրոնը կնքում է շրջանակային համաձայնագիր և մասնակիցը գրանցվում է շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակում: Մասնակիցը Գնումների աջակցման կենտրոնին է տրամադրում էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով պետք է ապահովվի շրջանակային համաձայնագրով նախատեսված տեղեկությունների շրջանառումը.
2) չհամապատասխանող մասնակցի գրանցումը մերժվում է, որի մասին Գնումների աջակցման կենտրոնը ծանուցում է գրանցման հայտ ներկայացրած մասնակցին` սպառիչ ձևով նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր անհամապատասխանությունները:
86. Մերժման համար հիմք հանդիսացած անհամապատասխանությունները շտկելու մտադրության դեպքում, մասնակիցը գրանցման հայտ է ներկայացնում Գնումների աջակցման կենտրոն` սկզբնական գրանցումը մերժելու ծանուցման օրվան հաջորդող երեսուն օրացուցային օրվա ընթացքում: Կրկին ներկայացված գրանցման հայտը քարտուղարի կողմից գնահատվում է՝ դրանք ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում`
1) կարող են ներկայացվել միայն այն փաստաթղթերը, որոնցում առկա են եղել անհամապատասխանություններ.
2) մասնակիցը ներկայացնում է հայտարարություն` օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի ու հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանության և գրանցումը մերժելու պահից հետո դրանց անփոփոխ մնալու մասին:
87. Կրկին ներկայացված գրանցման հայտը հրավերի պահանջներին`
1) համապատասխանող գնահատվելու դեպքում, երկու աշխատանքային օրվա ընթացքում տվյալ մասնակցի հետ կնքում է շրջանակային համաձայնագիր և մասնակիցը գրանցվում է շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակում.
2) չհամապատասխանող գնահատվելու դեպքում մասնակցի գրանցումը մերժվում է, որի մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում Գնումների աջակցման կենտրոնը ծանուցում է գրանցման դիմում ներկայացրած մասնակցին` սպառիչ ձևով նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր անհամապատասխանությունները:
88. Սահմանված ժամկետում կրկին գրանցման հայտ չներկայացվելու կամ ներկայացված հայտը հրավերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, տվյալ մասնակցի գրանցման գործընթացը դադարեցվում է: Մասնակիցը կարող է սույն կարգի համաձայն գրանցման նոր հայտ ներկայացնել:
89. Շրջանակային համաձայնագիրը կնքելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Գնումների աջակցման կենտրոնը, էլեկտրոնային եղանակով, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի վերաբերյալ տվյալները և կնքված շրջանակային համաձայնագրի օրինակը:
90. Շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի տվյալները ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը դրանք և կնքված շրջանակային համաձայնագիրը տեղադրում է գնումների էլեկտրոնային տեղեկատուում` մասնակցին գրանցելով շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակում:
91. Շրջանակային համաձայնագրով նախատեսվում է նաև, որ`
1) շրջանակային համաձայնագիր կնքած մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ.
2) հայտը ներկայացվում է ծանուցվելու օրվանից հաշված երեք աշխատանքային օրվա ընթացքում.
3) մասնակիցը կարող է դադարեցնել շրջանակային համաձայնագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով Գնումների աջակցման կենտրոնին: Համաձայնագրի դադարեցումը, ավտոմատ կերպով չի դադարեցնում համաձայնագրի հիման վրա նախկինում կնքված պայմանագրերը: Շրջանակային համաձայնագիրը դադարում է, դրա վերաբերյալ դիմումը Գնումների աջակցման կենտրոն մուտքագրվելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը: Այդ ընթացքում`
ա. Գնումների աջակցման կենտրոնը գրավոր ծանուցում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը,
բ. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մասնակցի վերաբերյալ տվյալները հեռացնում է շրջանակային համաձայնագրեր կնքած անձանց ցուցակից.
4) մասնակիցը պարտավոր է շրջանակային համաձայնագիր կնքելուց հետո.
ա. օրենքով նախատեսված մասնակցության իրավունքի և (կամ) հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր հատկանիշների վատթարացման դեպքում, Գնումների աջակցման կենտրոն ներկայացնել շրջանակային համաձայնագիրը դադարեցնելու մասին դիմում,
բ. յուրաքանչյուր օրացուցային տարին լրանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Գնումների աջակցման կենտրոն ներկայացնել հայտարարություն` հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր հատկանիշների անփոփոխ մնալու մասին.
5) սույն կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերության պահանջները չկատարելու դեպքում.
ա. մասնակիցը պարտավոր է Գնումների աջակցման կենտրոնի համապատասխան ծանուցումը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացում վերջինիս վճարել հայտի ապահովման չափով գումար, և՝
բ. մասնակցի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը երկու աշխատանքային օրվա ընթացքում լուծվում է.
6) սույն կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները չկատարելու դեպքում մասնակցի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը լուծվում է:
Մասնակցի հետ կնքված շրջանակային համաձայնագիրը լուծվում է նաև այն դեպքում, երբ նա ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
92. Շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու դեպքում՝
1) հրավեր ստացած մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ պահանջելու հրավերի պարզաբանում: Հարցում կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է հարցումն ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև եթե հարցումը դուրս է հրավերի բովանդակության շրջանակից.
2) հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն մեկ աշխատանքային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ: Փոփոխություն կատարելու օրվա ընթացքում կատարված փոփոխություններն ուղարկվում է հրավեր ստացած մասնակիցներին: Հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացվելու վերջնաժամկետը հաշվում է այդ փոփոխությունները մասնակիցներին ուղարկելու օրվանից:
93. Շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու դեպքում կիրառվում են հետևյալ պայմանները`
1) հայտը ներառում է շրջանակային համաձայնագիր կնքած անձի կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու դիմում,
բ. գնային առաջարկ,
գ. հայտի ապահովում, որը չի կարող պակաս լինել հայտով առաջարկվող ընդհանուր գնի (միավորի գնի և քանակի արտադրյալ) երկու տոկոսից,
դ. ապրանքների գնման դեպքում իր կողմից հաստատված հայտարարություն՝ առաջարկվող ապրանքի՝ հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համապատասխանության վերաբերյալ, պայմանով, որ առաջին տեղը զբաղեցրած մասնակից ճանաչվելու դեպքում ներկայացնում է նաև առաջարկվող ապրանքի ամբողջական նկարագիրը.
2) հայտը ներկայացվում է փակ` սոսնձված ծրարով, որի վրա կատարվում են հետևյալ գրառումները`
ա. «Գնային առաջարկ» բառերը,
բ. ընթացակարգի ծածկագիրը,
գ. «Չբացել մինչև գնային առաջարկների բացման նիստը» բառերը,
դ. մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը,
ե. պատվիրատուի անվանումը (անունը), գտնվելու վայրը.
3) հայտերի բացման նիստում, որը պետք է համընկնի հրավերով սահմանված հայտերի ներկայացման վերջնաժամկետին, գնումների համակարգողը տեղեկատվություն է հաղորդում հայտերի գրանցամատյանում կատարված գրառումների մասին, որից հետո հանձնաժողովը`
ա. գնահատում է հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացվելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված ծրարները: Անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում գնահատող հանձնաժողովը մերժում է այդ հայտերը: Քարտուղարը նիստին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում մերժված հայտերը և նիստի արձանագրության պատճենը տրամադրում է մերժված հայտերը ներկայացրած մասնակիցներին,
բ. հրապարակում է բացված հայտերով ներկայացված գները` հիմք ընդունելով տառերով գրվածը: Պահանջի դեպքում հրապարակված գնային առաջարկների պատճենները անհապաղ տրամադրվում են նման պահանջ ներկայացրած մասնակցին.
4) հայտերի բացման նիստում հանձնաժողովի կողմից որոշվում և հայտարարվում են առաջին և հաջորդական տեղերն զբաղեցրած մասնակիցները: Առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը որոշվում է հրավերին համապատասխանող հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով.
5) հայտերի բացման նիստի ավարտից հետո հանձնաժողովի քարտուղարը կազմում է արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Արձանագրությունը պարունակում է`
ա. տեղեկություն հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին,
բ. հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) և գտնվելու վայրերի հասցեները,
գ. տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` սահմանված կարգի պահանջներին համապատասխանության մասին,
դ. տվյալներ` բացված յուրաքանչյուր հայտում պահանջվող փաստաթղթերի առկայության մասին,
ե. տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` սահմանված պայմաններին համապատասխան կազմած լինելու մասին,
զ. յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը,
է. տեղեկատվություն` բանակցությունների վարման մասին,
ը. նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները.
6) ապրանքների գնման դեպքում, հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է առաջին տեղը զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել սույն կարգի 93-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված փաստաթուղթը: Սույն մասով սահմանված ժամկետում փաստաթղթերը չներկայացվելու դեպքում հանձնաժողովը մերժում է առաջին տեղը զբաղեցրած մասնակցի հայտը և փաստաթղթեր ներկայացնելու պահանջ է ներկայացնում հաջորդող տեղը զբաղեցրած մասնակցին.
7) առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը, սահմանված ժամկետում փաստաթղթերը ներկայացնելու դեպքում հանձնաժողովը գնահատում է տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը հրավերի պահանջներին, իսկ անհամապատասխանություն արձանագրելու դեպքում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները.
8) անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը նույն օրն էլեկտրոնային կամ փաստաթղթային ձևով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունը.
9) առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից արձանագրված անհամապատասխանությունը սահմանված ժամկետում՝
ա) շտկելու դեպքում հայտը գնահատվում է բավարար և առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից,
բ) չշտկելու դեպքում հանձնաժողովի որոշմամբ հայտը մերժվում է, և փաստաթղթեր ներկայացնելու պահանջ է ներկայացվում հաջորդաբար տեղ զբաղեցրած մասնակցին.
10) սույն կարգի համաձայն և օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված կարգով ընտրված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր: Ընդ որում, ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում անգործության ժամկետ կարող է չսահմանվել, ինչպես նաև բացառությամբ ավիասպասարկման ծառայությունների գնման և այն դեպքերի, երբ պատվիրատուի հետ պայմանագիր կնքող անձը համաձայնում է պայմանագիրը կատարել ավելի կարճ ժամկետում, ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման ժամկետը պետք է սահմանվի առնվազն տասնհինգ աշխատանքային օր, որի հաշվարկը կատարվում է պայմանագիր կնքելու օրվանից.
11) պայմանագրի կնքմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն ձեռնարկում է միջոցներ` ինտերնետային կայքում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գնման պայմանագրի մասին հայտարարությունը հրապարակելու համար: Եթե գնումը պետության համար առաջացնում է պարտավորություններ, ապա հայտարարությունը միաժամանակ հանդիսանում է օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հաշվետվությունը:
94. Շրջանակային համաձայնագրերի միջոցով պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում գործում են սույն կարգով սահմանված պայմանները, հաշվի առնելով, որ՝
1) գնումների աջակցման կենտրոնի պետի լիազորություններն իրականացնում է պատվիրատուի ղեկավարը.
2) գնումների հայտարարության և հրավերի փոխարեն հաստատվում և հրապարակվում է նախաորակավորման հայտարարություն, որը գործում է անժամկետ.
3) նախաորակավորման հայտարարությամբ սահմանվում են նախաորակավորված մասնակցին հրավերի տրամադրման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:
XII. ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
95. Պարզեցված ընթացակարգով գնում կատարելու դեպքում կիրառվում են սույն կարգի 7-րդ բաժնով սահմանված պայմանները՝ հաշվի առնելով, որ հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի յոթ օրացուցային օրից, որը հաշվարկվում է տեղեկատուում գնումների հայտարարության հրապարակման օրվանից:
XIII. ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
96. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա մրցակցային երկխոսության ընթացակարգ կազմակերպվում է՝ հաշվի առնելով, որ`
1) կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ.
2) նախաորակավորված մասնակիցների ցուցակի հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը էլեկտրոնային եղանակով նախաորակավորված բոլոր մասնակիցներին միաժամանակ տրամադրում (ուղարկում) է հրավեր.
3) հրավերով, գնման առարկայի հատկանիշները սահմանվում են որպես կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի նախնական տարբերակը.
4) հայտերը ներկայացվում են երկու փուլով.
5) առաջին փուլի հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի տասն օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է հրավերի տրամադրման օրվանից.
6) առաջին փուլի հայտը, որը չի պարունակում գնային առաջարկ, ներառում է մասնակցի առաջարկները հրավերով ներկայացված գնման առարկայի կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրերի վերաբերյալ առաջարկը (նկարագրերի առաջարկ): Մասնակիցը նկարագրերի առաջարկի հիմնավորման նպատակով առաջին փուլի հայտով կարող է ներկայացնել հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ, եզրակացություններ և այլ նյութեր.
7) մասնակիցը, նկարագրերի առաջարկը ներկայացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված գրությամբ, մինչև առաջին փուլի հայտերը ներկայացնելու համար հրավերով նախատեսված ժամկետի ավարտը: Մասնակիցը նկարագրերի առաջարկը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` գնահատող հանձնաժողովի քարտուղարին հասցեագրված էլեկտրոնային գրությամբ.
8) նկարագրերի առաջարկը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հայտերի պատճենները փոխանցում է պատասխանատու ստորաբաժանմանը.
9) ոչ ուշ, քան նկարագրերի առաջարկները ներկայացվելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը նախաորակավորված բոլոր մասնակիցներին հրավիրում է միաժամանակյա բանակցությունների: Բանակցություններ կազմակերպելու մասին ծանուցումը գնահատող հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է էլեկտրոնային եղանակով` նշելով բանակցությունների անցկացման վայրը, օրը և ժամը` ոչ ուշ, քան բանակցությունների անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Բանակցություններին, խորհրդատուի կարգավիճակով, կարող են հրավիրվել նաև այլ անձինք: Նկարագրերի առաջարկ ներկայացրած մասնակցի հետ առանձին բանակցություններն արգելվում են: Բանակցությունների արդյունքում կազմվում է գրավոր արձանագրություն, որն ստորագրում են բանակցությունների մասնակիցները: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության մասն է.
10) բանակցությունների արդյունքում պատասխանատու ստորաբաժանումը հաստատում և հաստատման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարին է տրամադրում գնման վերանայված հայտը, որը ներառում է`
ա. գնման առարկայի կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) վերջնական նկարագրերը, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան,
բ. մասնակիցների որակավորման չափանիշների գնահատման` Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սույն կարգով ներկայացված պահանջները,
գ. գնման առարկա հանդիսացող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջվող լիցենզիաների ցանկը, եթե կնքվելիք պայմանագրի կատարումն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն.
11) գնահատող հանձնաժողովի քարտուղարը`
ա. սույն կարգի համաձայն գնահատում և ապահովում է գնման վերանայված հայտի համապատասխանությունը գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
բ. գնման վերանայված հայտն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում երկրորդ փուլի հրավերը (վերջնական հրավերը)` կից գրությամբ, էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է նախաորակավորված բոլոր մասնակիցներին և առաջարկում ներկայացնել երկրորդ փուլի հայտ.
12) երկրորդ փուլի հայտերը ներկայացնելու համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի տասն օրացուցային օրվանից, որը հաշվարկվում է վերջնական հրավերը նախաորակավորված մասնակիցներին ուղարկվելու օրվանից.
13) երկրորդ փուլի հայտը ներկայացվում է Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն կազմված ծրարով: Ընդ որում, գնային առաջարկը, որը պետք է դրվի նշված ծրարում, ներկայացվում է փակ` սոսնձված ծրարով, որի վրա կատարվում են հետևյալ գրառումները`
ա. «Գնային առաջարկ» բառերը,
բ. ընթացակարգի ծածկագիրը,
գ. «Չբացել մինչև գնային առաջարկների նիստը» բառերը,
դ. մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը.
14) երկրորդ փուլի հայտը ներառում է մասնակցի կողմից հաստատված`
ա. գնման ընթացակարգին մասնակցելու մասին դիմում,
բ. գնային առաջարկ` մեկ բնօրինակ,
գ. որակավորման չափանիշներին մասնակցի համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,
դ. տեխնիկական առաջարկ` մեկ բնօրինակ և հրավերով նախատեսված թվով պատճեններ,
ե. հայտի ապահովում` մեկ բնօրինակ.
15) մասնակցի տեխնիկական առաջարկը պետք է հնարավորինս համապատասխանի Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի պահանջներին.
16) հայտերը բացվում են Օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ հաշվի առնելով, որ`
ա. հրավերին համապատասխանող գնային առաջարկներ պարունակող ծրարները չեն բացվում, դրանք դրվում են առանձին ծրարի (տուփի) մեջ, որը սոսնձվում և փակվում է,
բ. տուփի վրա ստորագրում են գնահատող հանձնաժողովի անդամները և քարտուղարը, որն այն վերցնում է ի պահ և ապահովում է դրա առանձնացված պահպանումը` հատուկ պահոցում,
գ. արգելվում են տուփի կամ դրա մեջ դրված ծրարների բացումը կամ որևէ այլ կերպ մասնակիցների գնային առաջարկների հետ ծանոթանալուն ուղղված գործողությունները.
17) հայտերը գնահատվում են հետևյալ չափանիշներով`
|
Գնահատման չափանիշը |
Նվազագույն միավորը |
Առավելագույն միավորը |
|
1 |
2 |
3 |
|
Մասնագիտական փորձառություն |
Առկա է կամ բացակայում է |
|
Տեխնիկական միջոցներ |
|
Ֆինանսական միջոցներ |
|
Աշխատանքային ռեսուրսներ |
15 |
25 |
|
Տեխնիկական առաջարկ |
55 |
75 |
|
Ընդամենը |
70 |
100 |
ա. «Մասնագիտական փորձառություն», «Տեխնիկական միջոցներ» և «Ֆինանսական միջոցներ» չափանիշների մասով մասնակցի որակավորումը գնահատվում է «Առկա է», եթե մասնակիցը համապատասխանում է այդ չափանիշների մասով սույն կարգի համաձայն հրավերով նախատեսված նվազագույն պահանջներին,
բ. «Աշխատանքային ռեսուրսներ» չափանիշի մասով հրավերի պահանջներին առավելագույնս համապատասխանող մասնակցի որակավորումը գնահատվում է «25» միավոր` լավագույն առաջարկ: Լավագույն առաջարկի համեմատությամբ գնահատվում են մնացած բոլոր մասնակիցների որակավորումները,
գ. լավագույն տեխնիկական առաջարկ ներկայացրած մասնակցի (մասնակիցների) առաջարկը գնահատվում է «Տեխնիկական առաջարկ» չափանիշի գնահատման մասով նախատեսված առավելագույն` «75» միավորով: Լավագույն գնահատված տեխնիկական առաջարկի համեմատությամբ գնահատվում են մնացած բոլոր տեխնիկական առաջարկները.
18) հրավերի նվազագույն պահանջները չբավարարող հայտերը համարվում են տեխնիկապես անբավարար, և դրանք ներկայացրած մասնակիցները զրկվում են գնման գործընթացին հետագա մասնակցության հնարավորությունից.
19) հայտերի գնահատման արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի անդամներն ստորագրում են արձանագրություն: Գնահատող հանձնաժողովի քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը գրավոր ծանուցմամբ կամ էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին: Ծանուցմամբ նաև նշանակվում են գնային առաջարկների բացման նիստի օրը, վայրը և ժամը, բայց ոչ շուտ, քան ծանուցում ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
20) գնային առաջարկների բացման նիստին կարող են ներկա գտնվել բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները.
21) գնային առաջարկների բացման նիստում գնահատող հանձնաժողովի քարտուղարը`
ա. հրապարակում է մասնակիցների որակավորման չափանիշների և տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները` համաձայն գնահատման արձանագրության,
բ. բացում է բավարար գնահատված մասնակիցների գնային առաջարկներ պարունակող ծրարները և հայտարարում յուրաքանչյուր մասնակցի գնային առաջարկը` հիմք ընդունելով տառերով գրվածը.
22) գնային առաջարկների բացման նիստն արձանագրվում է։ Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը: Գնահատող հանձնաժողովի քարտուղարը նիստին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում արձանագրությունը գրավոր ծանուցմամբ կամ էլեկտրոնային եղանակով, միաժամանակ ուղարկում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին.
23) մասնակիցների հայտերը գնահատվում են հետևյալ կարգով`
ա. որակավորված մասնակիցներից նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցի ֆինանսական առաջարկը գնահատվում է հարյուր միավոր, իսկ մյուս մասնակիցների ֆինանսական առաջարկներին տրվող միավորները հաշվարկվում են հետևյալ բանաձևով`
ԳՄ= ՆԳ X 100/ԳԳ,
որտեղ`
ԳՄ-ն գնային առաջարկին տրվող միավորն է,
ՆԳ-ն նվազագույն գինն է,
ԳԳ-ն գնահատվող մասնակցի առաջարկած գինն է,
բ. տեխնիկապես բավարար գնահատված յուրաքանչյուր մասնակցին տրվող գնահատականը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՄԳ = (ԳՄ X 0.7/100) + (ՏԱ X 0.3/100),
որտեղ`
ՄԳ-ն մասնակցին տրվող գնահատականն է,
ԳՄ-ն մասնակցի գնային առաջարկին տրված միավորն է,
ՏԱ-ն մասնակցի որակավորման հատկանիշներին և տեխնիկական առաջարկին տրված միավորն է.
24) ընտրված մասնակից է ճանաչվում այն մասնակիցը, որին տրված գնահատականը (ՄԳ) ամենաբարձրն է.
25) եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա պատվիրատուն կարող է ընտրված մասնակցին առաջարկել նվազեցնել իր գնային առաջարկը: Անհամաձայնության դեպքում տվյալ մասնակցի հայտը մերժվում է, և պատվիրատուն բանակցությունների է հրավիրում 2-րդ, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում` 3-րդ տեղն զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում ընթացակարգը հայտարարվում է չկայացած.
26) Օրենքի 9-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված կարգով ընտրված մասնակցի հետ կնքվում է պայմանագիր:
XIV. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
97. Կենտրոնացված կարգով կազմակերպվում են Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված պատվիրատուի կառավարման համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետև՝ կազմակերպություն) կարիքների համար կատարվող այն գնումները, որոնք ներառված են պետական կառավարման մարմնի ղեկավարի (նախարար, գերատեսչության ղեկավար և այլն) կողմից սահմանված կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանում:
98. Մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը կազմակերպությունը կազմում և սույն կարգի 97-րդ կետում նշված՝ իր ընդհանուր կառավարումն իրականացնող լիազոր պետական (այսուհետև` վերադաս պատվիրատու) մարմին է ներկայացնում սույն կարգով սահմանված կարգով հաստատված գնման հայտերը` ըստ գնման առարկայի տեխնիկական բնութագրի, քանակի, մեկ միավորի առավելագույն գնի, մատակարարման վայրի և ժամկետների, վճարման պայմանների, իսկ անհրաժեշտության դեպքում` մատակարարվելիք ապրանքի, կատարվելիք աշխատանքի կամ մատուցվելիք ծառայության որակի գնահատման նպատակով նաև փորձագիտական եզրակացություն ներկայացնելու պահանջի: Վերադաս պատվիրատուն ստացված հայտերի հիման վրա կազմում ու հրապարակում է կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանը: Գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով գնման հայտի հետ միաժամանակ ներկայացվում է նաև գնահատող հանձնաժողովի թեկնածությունը: Եթե վերադաս պատվիրատուի կառավարման համակարգում գործում է՝
1) հինգ և ավելի կազմակերպություն, ապա յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացնում է մեկ թեկնածություն, իսկ գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են այն հինգ կազմակերպությունների թեկնածուները, որոնց գնումները տվյալ ընթացակարգի շրջանակում ունեն համեմատաբար մեծ տեսակարար կշիռ.
2) հինգից պակաս կազմակերպություն, ապա յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացնում է երեք թեկնածություն, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բոլոր կազմակերպություններից թեկնածուներ՝ հաշվի առնելով գնահատող հանձնաժողովի անդամների թվաքանակին ներկայացվող սահմանափակումները.
3) գնահատող հանձնաժողովի նախագահ է նշանակվում այն կազմակերպության ներկայացուցիչը, որի կարիքների համար կատարվող գնումը տվյալ ընթացակարգի շրջանակում ունի ամենամեծ տեսակարար կշիռը:
99. Կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների` գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` գնման գործընթացները կազմակերպում է վերադաս պատվիրատուն: Ընդ որում, հնարավորության դեպքում մեկ վարչատարածքային միավորումում գտնվող կազմակերպությունների կարիքների համար գնվելիք ապրանքները, աշխատանքները և ծառայությունները համախմբվում են մեկ չափաբաժնում կամ չափաբաժինները ձևավորվում են հաշվի առնելով առանձին կազմակերպությունների կարիքները: Գնման ընթացակարգի ընտրությունն իրականացնում է վերադաս պատվիրատուն՝ հիմք ընդունելով Օրենքի և սույն կարգի պահանջները` բացառությամբ բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու գնման գործընթացի:
100. Կենտրոնացված կարգով գնումների կազմակերպումը, պայմանագրերի կնքումը, պայմանագրերի արդյունքների ընդունումը և դրանց դիմաց վճարումների կատարումն իրականացվում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կազմակերպության կարիքի բավարարման համար ընտրված մասնակցի հետ վերադաս պատվիրատուն կնքում է առանձին պայմանագիր, որով պատվիրատուի (գնորդի) իրավունքների ու պարտականությունների իրականացումը վերապահվում է տվյալ կազմակերպությանը:
XV. ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
101. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների հաշվառման նպատակով պատվիրատուի ղեկավարն Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիազոր մարմին է ներկայացնում գնման գործընթացի մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն), որի ձևը, ինչպես նաև՝
1) այն դեպքերը, երբ պայմանագրի պատճենը հաշվետվության անբաժան մասն է, և
2) հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարը:
102. Հաշվետվությունը Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը չներկայացնելը կամ նրա կողմից ներկայացված հաշվետվության մեջ գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների նկատմամբ անհամապատասխանություն արձանագրելը կամ արձանագրված անհամապատասխանության վերաբերյալ պատվիրատուի կողմից ներկայացված պարզաբանումը չընդունելը հանգեցնում են տվյալ գնման պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև արձանագրությունը կամ ընդունելի պարզաբանումը ներկայացնելը կամ Արցախի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը:
103. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պատվիրատուն պայմանագիր կնքելու կամ դրանում փոփոխություն կատարելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում պայմանագրից քաղվածք (այսուհետ՝ քաղվածք), որի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարը:
XVI. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
104. Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) ստորագրմամբ, որի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարը:
105. Արձանագրությունն ստորագրվում է, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացությունը: Սույն կետում նշված անձը տալիս է պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում է պայմանագրի պայմաններին: Պայմանագրով սահմանված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների խախտման դեպքերում տրվում է դրական եզրակացություն, եթե պատվիրատուի կողմից չի ընդունվում պայմանագիրը լուծելու մասին որոշում: Բացասական եզրակացություն տալու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է պատվիրատուի ղեկավարին՝ ներկայացնելով առաջարկություններ պայմանագրի կողմի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ: Նման դեպքում պատվիրատուի ղեկավարը ներկայացված առաջարկություններին համապատասխան ձեռնարկում է միջոցներ՝ հարցի կարգավորման համար:
106. Սույն կարգի 105-րդ կետով նախատեսված գրավոր եզրակացության ձևը սահմանում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարը: Ընդ որում՝
1) պայմանագրի շրջանակում մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության` հաշվապահական ձևակերպման հիմքը պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխանության մասին գրավոր եզրակացության հիման վրա պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված արձանագրության առկայությունն է, իսկ մատակարարված ապրանքների պահեստ մուտքագրումը պահեստի պատասխանատուն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման կողմից հաստատված արձանագրության պատճենի (ներառյալ գրավոր եզրակացության պատճենը) հիման վրա, որը վերջինիս տրամադրվում է դրա կազմման օրը.
2) պատասխանատու ստորաբաժանումն արձանագրության, ներառյալ գրավոր եզրակացության, իսկ ապրանքների դեպքում՝ նաև պահեստ մուտքագրման օրդերի պատճեններն այն կազմելու օրը գրավոր տրամադրում է պատվիրատուի ֆինանսական ծառայությանը.
3) պայմանագրով ավելացված արժեքի հարկ նախատեսված լինելու դեպքում` այն պետք է առանձին արտացոլվի պայմանագրի կամ դրա մի մասի կատարման մասին ներկայացված փաստաթղթում:
107. Շինարարական ծրագրերի գնման դեպքում կիրառվում են նաև հետևյալ պայմանները`
1) պայմանագրի կատարման արդյունքը համարվում է ամբողջությամբ ընդունված պետական կառավարման մարմնի ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի N 240 որոշմամբ սահմանված կարգով ձևավորված հանձնաժողովի (այսուհետ` ընդունող հանձնաժողով) կողմից կատարված աշխատանքներն ընդունվելու դեպքում.
2) կապալառուի կողմից շինարարության ավարտի մասին տեղեկություն ստանալուց հետո պատվիրատուի ղեկավարը ձեռնարկում է միջոցներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի N 240 որոշմամբ սահմանված հանձնաժողով ձևավորելու և կատարված աշխատանքներն ընդունելու համար.
3) մինչև ավարտված շինարարական օբյեկտի ընդունումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի N 240 որոշման համապատասխան ստեղծված հանձնաժողովն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստագրում է ավարտված շինարարության օբյեկտը և կազմում օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված ակտը սահմանված կարգով ստանալուց հետո պատասխանատու ստորաբաժանումն ստուգում է ավարտված շինարարական օբյեկտի (կատարված աշխատանքների) համապատասխանությունը պայմանագրի պահանջներին և, եթե կատարված աշխատանքը`
ա. համապատասխանում է պայմանագրի պայմաններին, ապա ստորագրվում է պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրություն,
բ. չի համապատասխանում պայմանագրի պայմաններին, ապա արձանագրություն չի ստորագրվում.
5) մինչև սույն կարգով նախատեսված պայմանագրի կատարման արդյունքը ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրության ստորագրվելը՝ պատվիրատուն չի վճարում կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների գումարը, իսկ տարաժամկետ վճարելու դեպքում` վերջին վճարումը:
XVII. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
108. Գնման դիմաց վճարում կատարելու նպատակով` արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վճարման հանձնարարագիրը (այսուհետ` վճարման հանձնարարագիր) և արձանագրության պատճենը ներկայացնում է գանձապետարան, կամ մուտքագրում է լիազորված մարմնի գանձապետական համակարգ: Պետության կարիքների համար չկատարվող գնման դիմաց վճարում կատարվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով նախատեսված կարգով:
109. Եթե պայմանագրով նախատեսված է կանխավճար, ապա`
1) կանխավճարը հատկացնելու համար գանձապետարան է ներկայացվում, կամ լիազորված մարմնի գանձապետական համակարգ է մուտքագրվում վճարման հանձնարարագիրը և կանխավճարի ապահովման առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.
2) կանխավճարի մարումն իրականացվում է արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Յուրաքանչյուր դեպքում նվազեցվող (կանխավճարի մարվող) գումարի չափը որոշվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ վճարվող գումարի համամասնությամբ:
110. Շինարարական աշխատանքների գնման դեպքում արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից ընդունված աշխատանքների արժեքի հինգ տոկոսի չափով կատարվում են նվազեցումներ (պահումներ): Նվազեցված (պահված) գումարը վճարվում է կապալառուին պայմանագրի ողջ ծավալով, բացառությամբ երաշխիքային ժամկետի, կատարման վերջնաժամկետից հաշված առնվազն 365 օրացուցային օր հետո:
111. Սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա լիազորված մարմինը տվյալ վճարումը կատարելու համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետից երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում:
112. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետով նախատեսված ձևով գնում կատարվելու դեպքում գործարքի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ամփոփվում են տվյալ գործարքի հետ կապված` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:
113. Լիազորված մարմինը սույն կարգի համաձայն վճարումն իրականացնելուց հետո կատարված գործարքի մասին հաշվետիրոջը տալիս է դրա գանձապետական հաշվից քաղվածք:
XVIII. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ, ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
114. Բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումն իրավապարտադիր է և ենթակա է անվերապահ կատարման, եթե այն չի փոփոխվել կամ դատական կարգով անվավեր ճանաչվել:
115. Բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման կատարման մասին տեղեկատվությունն այդ որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից հաշված հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն գրավոր ներկայացնում է Գնումների աջակցման կենտրոն, որը Գնումների աջակցման կենտրոնում հաշվառվում է:
116. Գնումների աջակցման կենտրոնում բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման կատարման վերաբերյալ հաշվառումն իրականացնում է տվյալ բողոքի պատասխանատուն (քարտուղարը)` այն գրանցելով էլեկտրոնային միասնական մատյանում:
117. Հաշվառվում են հետևյալ տեղեկությունները`
1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.
2) բողոքարկվող գնման ընթացակարգի ծածկագիրը և առարկան.
3) արձանագրված խախտման առարկան և պահանջը.
4) բողոք ներկայացրած անձի պահանջը.
5) բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշման համառոտ նկարագիրը.
6) պատվիրատուի կողմից բողոքարկման խորհրդի ընդունած որոշումից բխող գործողությունները կատարվելու կամ չկատարվելու մասին տեղեկատվությունը:
118. Բողոքարկման խորհրդի ընդունած որոշումից բխող գործողությունները պատվիրատուի կողմից չկատարվելու դեպքում` գնումների աջակցման կենտրոնը դրա մասին հայտնի դառնալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզաբանումներ ստանալու նպատակով դիմում է`
1) գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չկատարող պատվիրատուին, եթե տվյալ գնման գործարքը պետության համար պարտավորություններ առաջացնող գործարք է.
2) գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չկատարող պատվիրատուի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին, եթե տվյալ գնման գործարքը պետության համար պարտավորություններ առաջացնող գործարք չէ:
Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պատվիրատուի և (կամ) պատվիրատուի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի կողմից նշված պարզաբանումը Գնումների աջակցման կենտրոնին է տրամադրվում դրա մասին դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում` մանրամասն նշելով դրա չկատարման հանգամանքների, ինչպես նաև այն պաշտոնատար անձանց մասին տեղեկատվությունը, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով չի կատարվել գնումների բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումը:
Եթե տրամադրված պարզաբանման արդյունքում պարզվում է, որ գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշումը չի կատարվել պատվիրատուի պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով, ապա Գնումների աջակցման կենտրոնը նման տեղեկատվությունն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է տրամադրում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությանը:
119. Սույն կարգի 117-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում` բողոքարկման խորհրդի կողմից ընդունված, սակայն չկատարված որոշումների մասին Գնումների աջակցման կենտրոնը տեղեկատվություն է տրամադրում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությանը:
120. Բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացրած անձի կողմից բողոքի քննության ընթացքում բողոքը հետ վերցվելու դեպքում Գնումների աջակցման կենտրոնը շարունակում է ուսումնասիրել և ներկայացնել եզրակացություն` բողոքի քննման համար նախատեսված ժամկետներում:
121. Գնումների բողոքարկման խորհրդի կողմից գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ որոշում ընդունվելու դեպքում` բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումները դատական կարգով բողոքարկվելու դեպքում Գնումների աջակցման կենտրոնը կարող է հրաժարվել բողոքարկման խորհրդի անունից դատարանում հանդես գալուց: Բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի, բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումները դատական կարգով բողոքարկվելու դեպքում բողոքարկման խորհրդի անունից դատարանում հանդես է գալիս Գնումների աջակցման կենտրոնը:
122. Գնումների բողոքարկման խորհուրդը ձևավորվում է պետական կառավարման մարմինների կողմից առաջադրված մեկական ներկայացուցիչներից, և նրա անհատական կազմը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
XIX. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
123. Լիազոր մարմնի կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում մասնակցին ներառելու նպատակով գնումների բողոքարկման խորհրդում պաշտոնական ընթացակարգ նախաձեռնելու դեպքում լիազոր մարմինը դիմում է Գնումների աջակցման կենտրոնին` առաջարկելով ուսումնասիրել ներկայացված նյութերը և հիմքերի առկայության դեպքում կազմակերպել բողոքարկման գործընթաց:
Եթե ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու համար չկան բավարար հիմքեր, ապա Գնումների աջակցման կենտրոնը` լիազոր մարմնի կողմից գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում մասնակցին ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ կազմում է եզրակացություն և ներկայացնում լիազոր մարմին:
Լիազոր մարմինը քննարկում է Գնումների աջակցման կենտրոնի կողմից ներկայացված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ տրամադրված եզրակացությունը և`
1) դադարեցնում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու նպատակով նախաձեռնած գործընթացը և տեղեկացնում դիմող պատվիրատուին, եթե համաձայնվում է ներկայացված եզրակացությանը.
2) գնումների աջակցման կենտրոն է ներկայացնում լիազոր մարմնի առարկությունները և պահանջում նախաձեռնել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում տվյալ մասնակցին ներառելու ընթացակարգը, եթե չի համաձայնվում ներկայացված եզրակացությանը:
124. «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` գնումների բողոքարկման խորհրդի ընդունած որոշման հիման վրա մասնակիցը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվում է`
1) վեց ամիս ժամկետով, եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը չի գերազանցում գնումների բազային միավորը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` պատճառված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը վերականգնվել է.
2) վեց ամսվանից մինչև մեկ տարի ժամկետով`
ա. եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը գերազանցում է գնումների բազային միավորը, սակայն չի գերազանցում գնումների բազային միավորի հնգապատիկը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` պատճառված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը վերականգնվել է,
բ. եթե օրենքով նախատեսված կարգով մասնակցի առնչությամբ ընդունվել է որոշում գնումների գործընթացում հակամրցակցային վարքագծի` հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար,
գ. եթե որպես ընտրված մասնակից մեկ անգամից ավելի հրաժարվել է պայմանագիր կնքելուց.
3) մեկ տարվանից մինչև մեկ տարի վեց ամիս ժամկետով, եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը գերազանցում է գնումների բազային միավորի հնգապատիկը, սակայն չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը և մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը` պատճառված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը վերականգնվել է.
4) մեկ տարի վեց ամսվանից մինչև երեք տարի ժամկետով, եթե մասնակցի գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար և նրա դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) երեք տարի ժամկետով`
ա. եթե ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, որի հետևանքով պատճառված վնասի, հաշվարկված տույժի կամ տուժանքի չափը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը կամ սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված վնասը, հաշվարկված տույժը կամ տուժանքը չի վերականգնվել մինչև բողոքարկման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելը,
բ. եթե գնման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ տվյալ:»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |