Համարը 
N 491-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.07.01/11(375)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.06.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ պետական նախարար
Ստորագրման ամսաթիվը 
25.06.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2019թ.

N 491-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 21-ի «Կաշենի հանքավայրի շահագործմամբ պայմանավորված՝ գույքային որոշ հարաբերություններ կարգավորելու առանձնահատկությունների մասին» N 430-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «(այսուհետ` օտարման գոտի)» բառերը.

2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով.

«1.1) Կաշենի հանքավայրի շահագործման անընդհատությունն ապահովելու նպատակով հանքավայրի արտադրական կառույցների և տեղամասերին հարող 617,53 հեկտար մակերեսով տարածքները` որպես օտարման գոտի (այսուհետ` օտարման գոտի)` համաձայն N 1.1 հավելվածի.».

3) որոշումը լրացնել նոր՝ N 1.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

4) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «ներառված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 617,53 հեկտար մակերեսով» բառերը, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

         
             

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի հունիսի 25-ի N 491-Ն որոշման

 

 

«Հավելված N 1.1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 21-ի N 430-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_1302               »

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ