ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
16 հուլիսի 2019թ. |
N 573-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 11-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ, 19-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի «Հիմնական կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 11-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման վերնագրում «ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ» բառերից հետո լրացնել «, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ» բառերը.
2) որոշման 1-ին կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-8-րդ ենթակետեր.
«7) նվազագույն կենսաթոշակի չափը՝ 25 500 դրամ.
8) եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի կամ 19-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը պակաս է 25 500 դրամից, ապա կենսաթոշակը նշանակվում և վճարվում է 25 500 դրամի չափով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |