Համարը 
ՀՕ-49-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.10.24/19(181)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
15.09.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.10.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 5-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի

սեպտեմբերի 15-ին

 

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի ՀՕ-168 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի երրորդ պարբերությունում «չի կարող գրանցվել» բառերը փոխարինել «չի կարող հաշվառվել» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «պետական գրանցման» և «պետական գրանցումն» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական հաշվառման» և «պետական հաշվառումն» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի վերնագիրը, առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4.

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը և նրան հաշվառումից հանելը

 

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, նրան հաշվառումից հանելն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կատարվում է անժամկետ:»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում «բնակության» բառը փոխարինել «պետական հաշվառման» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված անհատ ձեռնարկատերերը համարվում են անժամկետ հաշվառված, նրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները, և նրանք պարտավոր չեն հաշվառվել:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

18 հոկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-49-Ն