ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
17 հուլիսի 2019թ. |
N 582-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 396-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» 37-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 23-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի թիվ 169 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 396-Ն որոշմամբ հաստատված՝
1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի.
4) N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի.
5) N 5 հավելվածի ձև 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 5 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի հուլիսի 17-ի N 582-Ն որոշման |
| |
«Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«23» հունիսի 2009թ. թիվ 396-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ
1. Պարտադիր բժշկական զննության ենթակա են սույն որոշման N 2 հավելվածով հաստատված ցանկում նշված կազմակերպություններում աշխատանքի ընդունվող և աշխատող անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:
2. Բժշկական զննության գործընթացն իրականացնում են բժիշկ-մասնագետները` համաձայն սույն որոշման N 2 հավելվածով հաստատված ցանկի:
3. Պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննություն անցկացվում է օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության սույն որոշման N 2 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան բժշկական օգնության և սպասարկման որևէ տեսակի լիցենզիայի բացակայության դեպքում համապատասխան բժշկական օգնությունը և սպասարկումն (ներառյալ լաբորատոր-գործիքային հետազոտությունները) իրականացվում է օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից` պայմանագրային հիմունքներով:
4. Բժշկական զննման ժամանակ բժիշկ-թերապևտը (ընտանեկան բժիշկը) պարտավոր է`
1) հավաքել մանրամասն տվյալներ դիմողի` նախկինում տարած վարակիչ հիվանդությունների մասին.
2) զննել դիմողի ներքին օրգանների վիճակը.
3) ուղեգրել դիմողին պահանջվող բժշկական և լաբորատոր-գործիքային հետազոտությունների.
4) հիվանդության վերհուշության մեջ (անամնեզ) դիմողի` նախկինում տարած աղիքային հիվանդությունների վերաբերյալ նշվելու դեպքում լաբորատորիայի ուղեգրում պետք է դրա մասին կատարվի գրանցում:
5. Բժիշկ-մաշկավեներաբանը պարտավոր է`
1) մանրամասնորեն զննել մաշկը, դրա մազածածկ մակերեսը, ծալքերը, եղունգները, տեսանելի լորձաթաղանթները.
2) շոշափել ավշային հանգույցները.
Բժիշկ-մաշկավեներաբանի բացակայության դեպքում նրան կարող են փոխարինել այն ընտանեկան բժիշկները, մանկաբարձ-գինեկոլոգները, ովքեր ունեն համապատասխան պատրաստվածություն:
6. Լաբորատոր-գործիքային հետազոտություններն իրականացվում են հետևյալ մեթոդներով`
1) սիֆիլիսի նկատմամբ` միայն էքսպրես եղանակով, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիայով, արյունը վերցվում է միայն ձեռքի մատից.
2) կոնտակտային հելմինթոզների նկատմամբ` կղանքի և (կամ) շուրջհետանցքային քերուկի հետազոտության միջոցով.
3) աղիքային վարակիչ հիվանդությունների ախտածին հարուցիչների և ախտածին ստաֆիլակոկի նկատմամբ` մանրէաբանական հետազոտության միջոցով.
4) վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի նկատմամբ` արյան շճաբանական հետազոտության արագ թեսթ-համակարգերով: Արագ թեսթ-համակարգով դրական արդյունք արձանագրելու դեպքում` կեղծ դրական արդյունքից խուսափելու նպատակով հետազոտությունը շարունակվում է արյան իմունաֆերմենտային հետազոտությամբ.
5) ցուցման դեպքում` քոսի և սնկային հիվանդությունների նկատմամբ` նատիվ քերուկների մանրադիտմամբ.
6) տուբերկուլյոզի նկատմամբ` թոքերի գործիքային հետազոտությամբ:
Գործիքային հետազոտությամբ «տուբերկուլյոզ հիվանդության» ախտորոշման կամ դրա կասկածի դեպքում տվյալ անձը հետազոտվում է, և վերջնական ախտորոշումը կատարվում է՝ համաձայն առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից ընդունված հրամանի:
7. Բժիշկ-մասնագետն անհրաժեշտ բժշկական զննություն (հետազոտություններ) կատարելուց հետո, հակացուցումների բացակայության դեպքում, հետազոտվողի սանիտարական (բժշկական) գրքույկում նշում է իր մասնագիտական եզրակացությունը`
1) սանիտարական (բժշկական) գրքույկում բժշկական զննություն և (կամ) լաբորատոր հետազոտություն իրականացնող բժիշկը զննության, հետազոտության իրականացման արդյունքները հաստատում է ստորագրությամբ և նշում իր անունը, ազգանունը, եթե զննումը, հետազոտությունը կատարվում են այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում, ապա վերջինիս արդյունքները հաստատվում են զննումը (հետազոտությունը) կատարող իրավաբանական անձի կնիքով.
2) եթե սանիտարական (բժշկական) գրքույկը չի համապատասխանում սույն որոշման N 3 հավելվածի ձևին, այն համարվում է անվավեր: Սույն կարգի 8-րդ կետում նշված հիվանդությունների ախտորոշման կամ մանրէակրության հայտնաբերման դեպքում արգելվում է աշխատել Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում ու մասնագիտություններով: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենն անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով կամ ֆաքսով հաղորդում, այնուհետև 24 ժամվա ընթացքում՝ գրավոր տեղեկատվություն է ներկայացնում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (այսուհետ՝ տեսչություն):
8. Սույն որոշման N 2 հավելվածում ներառված կազմակերպություններում ու համապատասխան մասնագիտություններով աշխատող անձանց, մինչև համապատասխան բուժման ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքը, չի թույլատրվում աշխատել մանրէակրության և մակաբուծակրության հայտնաբերման ու հետևյալ հիվանդությունների ախտորոշման դեպքում`
1) որովայնային տիֆ, պարատիֆեր, սալմոնելոզ, դիզենտերիա.
2) հեմինոլեպիդոզ, էնտերոբիոզ.
3) սիֆիլիս.
4) վարակիչ մաշկային հիվանդություններ.
5) թոքերի դրական քսուքով տուբերկուլյոզ, իսկ նորածնի, վաղ մանկական և նախադպրոցական հասակի երեխաների հետ աշխատելու համար հակացուցում են հանդիսանում նաև բացասական քսուքով թոքային տուբերկուլյոզը և արտաթոքային տուբերկուլյոզը.
6) ախտածին ստաֆիլակոկակրություն, մաշկի, քիթ-ըմպանի, աչքի լորձաթաղանթի թարախային հիվանդություններ (այն ոլորտներում, որոնց աշխատակիցները հետազոտվում են նշված հիվանդությունների և մանրէակրության վերաբերյալ):
9. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտության արդյունքում վիրուսի բեռնվածությունը > 2000 միջազգային միավորի դեպքում), քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում) չի թույլատրվում իրականացնել ինվազիվ բժշկական միջամտություններ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում՝ մինչ քրոնիկ հեպատիտ Բ-ի դեպքում վիրուսի բեռնվածությունը < 2000 միջազգային միավոր, իսկ հեպատիտ Ց-ի՝ կայուն վիրուսաբանական պատասխանի արդյունքները (բուժման ավարտից 24 շաբաթ հետո պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով ռիբննուկլեինաթթվի (ՌՆԹ) բացասական արդյունք): Վիրուսային հեպատիտ Ց-ի անտիգենակիրներին չի թույլատրվում իրականացնել ինվազիվ բժշկական միջամտություններ՝ արյունաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` արյան հավաքագրման և փոխներարկման կետերում և բաժանմունքներում, մանկաբարձագինեկոլոգիական, այդ թվում՝ նորածնային, վիրաբուժական, վերակենդանացման, դիալիզի բաժանմունքներում, ստոմատոլոգիական կաբինետներում, միջամտությունների կաբինետում: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ստոմատոլոգները, արյան, դրան փոխարինող և այլ կենսաբանական հեղուկների հետ աշխատող, ինչպես նաև գեղեցկության սրահներում մաշկի ամբողջականության խախտմամբ և դրա խորանիստ շերտերի ներգրավմամբ կոսմետիկ միջամտություններ իրականացնող (կոսմետիկ միջամտություններ իրականացնող, դաջվածքի մասնագետ, մատնահարդար, ոտնահարդար) սուր վիրուսային հեպատիտ Բ-ով, Ց-ով պացիենտի բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է յուրաքանչյուր հիվանդության համար նախատեսված վարման պետական ուղեցույցին համապատասխան: Նրանց աշխատելու թույլտվություն տրվում է միայն առողջանալուց հետո, յուրաքանչյուր առանձին հիվանդության դեպքում` այդ հիվանդության համար բուժումից հետո սահմանված կարգով իրականացվող հետազոտությունների բացասական արդյունքների հիման վրա:
10. Վիրուսային հեպատիտ Բ-ի վերաբերյալ հետազոտվող քանակակազմը (անձնակազմը) կցում է նաև տեղեկանք վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ ստացած պատվաստումների վերաբերյալ: Վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի տեսակետից խոցելի քանակակազմը պատվաստումների ամբողջական կուրսն (եռանվագ) ավարտելուց վեց ամիս հետո մեկ անգամ ենթակա է հետազոտման վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի և հակամարմինների տիտրի նկատմամբ: Հակածնի բացասական արդյունքի և հակամարմինների տասը միջազգային միավորին հավասար կամ ավելի լինելու դեպքում՝ վերջիններս ենթակա չեն հետազոտման:
11. Սննդի և դրանց հավասարեցված կազմակերպություններում աշխատող անձինք, ովքեր աշխատանքի ու բնակության վայրում շփվել են վարակիչ հիվանդների հետ, ենթարկվում են բժշկական հետազոտությունների, և նրանց նկատմամբ իրականացվում է հսկողություն:
12. Հելմինթոզներով վարակված անձինք ենթակա են բուժման` որդակրությունից ազատվելու համար: Հելմինթոզներով վարակված անձինք, ովքեր ենթակա են բուժման, չեն ազատվում աշխատանքից (բացառությամբ` հեմինոլեպիդոզի և էնտերոբիոզի դեպքերի):
13. Բժշկական զննության որակի և ծավալի համար պատասխանատու է այն իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության ղեկավարը կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է բժշկական զննության իրականացման համար պատասխանատու այլ անձ:
14. Գործատուն (կազմակերպության տնօրենը) պատասխանատու է կազմակերպության աշխատողների՝ սույն որոշմամբ սահմանված կարգով ժամանակին բժշկական զննությունների չենթարկելու, նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու, ինչպես նաև պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար: Կազմակերպության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը լրացնում է բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը՝ համաձայն սույն որոշման N 4 հավելվածի: Գործատուն ապահովում է կազմակերպության աշխատողների՝ սույն որոշմամբ սահմանված կարգով նախնական և պարբերական բժշկական զննությունների ենթարկվելը:
15. Պարտադիր բժշկական զննության ծախսերն իրականացվում են գործատուի հաշվին: Գործատուի հաշվին իրականացվող պարտադիր բժշկական զննության ծախսերը և դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը իրականացվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 20-րդ հոդվածով, «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 22-րդ հոդվածով և Աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:
16. Բժշկական զննությունն ավարտվելուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության ղեկավարը կամ նրա հրամանով նշանակված բժշկական զննությունների համար պատասխանատու անձը աշխատանքի ընդունվողի կամ աշխատողի անձնական բժշկական գրքույկում կատարում է նրան աշխատելու թույլտվություն տալու մասին նշում: Նշումն ամրագրվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կլոր կնիքով:
17. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում պարբերական բժշկական զննությունների ենթարկված անձանց զննության արդյունքները լրացվում են բժշկական զննության դիմած անձի մշտական (եթե դիմողը սպասարկվում է տվյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում) կամ ժամանակավոր ամբուլատոր քարտում:
18. Տեսչությունն օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ սույն կարգի 20-րդ կետով նախատեսված դեպքերի:
19. Այն անձինք, ովքեր չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ինչպես նաև, եթե բժշկական զննության արդյունքում ախտորոշվել է սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերում նշված հիվանդություններից որևէ մեկը, տեսչության պետի որոշմամբ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում՝ մինչև առողջացումը` համաձայն սույն որոշման N 5 հավելվածի:
20. Սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված անձանց, ինչպես նաև 2-րդ կետում նշված այն անձանց, որոնք արտադրական պրակտիկա են անցնում որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված կազմակերպություններում, և որոշման N2 հավելվածի 8-րդ և 10-րդ կետերում նշված անձանց, որոնք սննդային արտադրանքի (սննդամթերքի) արտադրության և (կամ) շրջանառության փուլերում անմիջական շփում ունեն սննդամթերքի հետ, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) նախնական և պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի N 398 որոշմամբ:
21. Սույն կարգի 20-րդ կետում նշված անձինք, սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության և (կամ) դրանում նախնական ու պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև խախտումը սահմանված կարգով վերացնելը:»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի հուլիսի 17-ի N 582-Ն որոշման |
| |
«Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«23» հունիսի 2009թ. թիվ 396-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ
|
Հ/հ |
Կազմակերպություններ
և մասնագիտություններ |
Թերապևտի, ընտանեկան բժշկի
զննում |
Հետազոտութ-յուններ տուբերկուլյոզի նկատմամբ |
Մաշկավենե-րաբանի զննում |
Հետազոտություն սիֆիլիսի
նկատմամբ |
Հետազ-ոտություն աղիքային վարակիչ հիվանդութ-յունների նկատմամբ (մանրէա-կրություն) |
Հետազոտութ-յուններ հելմինթա-
կրության նկատմամբ |
Հետազո-
տություն
վիրուսային հեպատիտ
Բ-ի նկատմամբ |
Հետազո-
տություն
վիրուսային հեպատիտ
Ց-ի նկատմամբ |
Հետազոտություն քիթըմպանի ախտածին ստաֆիլոկոկի նկատմամբ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
1. |
Սննդի արտադրության ոլորտի, գյուղացիական, անասնապահական տնտեսությունների, (բացառությամբ` ֆիզիկական անձանց), թռչնաբուծարանների, սպանդանոցների, թարմ մսի կտրատման բաժինների, էկզոտիկ կենդանիներ պահող (իրացնող) կազմակերպությունների, սննդամթերքի պահեստների և բազաների աշխատողներ, որոնք շփում ունեն սննդամթերքի հետ դրա արտադրման, փաթեթավորման, պահպանման և իրացման ընթացքում, ինչպես նաև բոլոր տեսակի փոխադրամիջոցներով փոխադրման ընթացքում սննդամթերքի հետ շփվող անձինք, հանրային սննդի կազմակերպությունների, սննդի առևտրի օբյեկտների աշխատակիցներ: Սույն ցանկի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում նշված կազմակերպությունների արտադրական շենքերում, պահեստներում և սննդի ընդունման կետերում աշխատողներ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը
1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին
1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ |
|
աշխատանքի ընդունվելիս
և հետագայում` կիսամյակը 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ |
|
|
միայն կրեմային հրուշակեղենի,
կաթի մշակման, կաթնամթերքի և մանկական սննդի արտադ-րությամբ կամ վաճառքով զբաղվող անձանց
համար` աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ
|
|
2. |
Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներ, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների
ուսանողներ, որոնք ուսումնաարտադրական
պրակտիկա են անցնում այն հաստատություններում, որոնց աշխատողները ենթակա են առողջական վիճակի
պարտադիր բժշկական
զննության (հետազոտությունների) |
աշխատանքի ընդունվելիս և հետա-գայում` կիսամյակը
1 անգամ |
արտադրական պրակտիկայից առաջ, եթե նախորդ 6 ամսվա ընթացքում հետազոտություն չի կատարվել |
արտադրական պրակտիկայից առաջ |
15 տարեկանից բարձր անձինք` գործնական պարապմունքներից առաջ, 15 տարեկանից
փոքր անձինք`
ըստ համաճարա-կաբանական և բժշկական ցուցումների |
արտադ-րական պրակտի-կայից առաջ և հետագայում` կիսամյակը 1 անգամ` պրակտիկայի շարունակման դեպքում |
արտադ-րական պրակտ-իկայից
առաջ և հետագայում` յուրաքան-չյուր կիսամյակը 1 անգամ |
|
|
Արտադրական պրակտիկայից առաջ` հրուշա-կագործի մասնա-գիտությամբ և ծննդատան նորածնային, մանկական և վիրաբուժական բաժանմուն-քներում պրակտիկա անցնողների համար |
|
3. |
Մանկաբարձա-գինեկոլոգիական, 18 տարեկանից ցածր անձանց բժշկական օգնություն և սպասարկում, ստոմատոլոգիական, վիրաբուժական, մաշկավեներաբանական, բժշկական օգնություն և սպասարկում (արտահիվանդանոցային և հիվանդանոցային) իրականացնող, հոգեբուժական կազմակերպությունների, շտապ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, ինֆեկցիոն, այդ թվում՝ հակատուբերկուլյոզային հիվանդանոցների (բաժանմունքների, կաբինետների), վերակենդանացման, հեմոդիալիզի բաժանմունքների, ախտորոշիչ լաբորատորիաների, մանրէազերծման բաժանմունքների, արյան հավաքագրման և փոխներարկման կետերի կամ բաժանմունքների, միջամտություններ իրականացնող կաբինետների բուժաշխատողներ |
աշխատանքի ընդունվելիս և հետա-գայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին
1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում՝
տարին 1 անգամ` միջամտություններ իրականացնող
կամ արյան և դրա բաղադրիչների
հետ առնչվող բուժաշխատողները միայն |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ` միայն միջամտութ-յուններ իրականացնող կամ արյան և դրա բաղադրիչների հետ առնչվող բուժաշ-խատողները |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին
1 անգամ`
միայն
միջամտութ-յուններ իրականացնող կամ արյան և դրա բաղադրիչների հետ առնչվող բուժաշխա-տողները |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին
1 անգամ |
|
4. |
Դեղագործական կազմակերպությունների և դեղատների աշխատողներ,
որոնք զբաղված են
դեղամիջոցների պատրաստմամբ
և փաթեթավորմամբ |
աշխատանքի ընդունվելիս և հետա-գայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին
1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
|
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին
1 անգամ |
|
5. |
Դեղատների, աշխատողներ,
որոնք զբաղված են
դեղամիջոցների իրացմամբ |
աշխատանքի ընդունվելիս և հետա-գայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին
1 անգամ |
|
|
|
|
|
|
|
|
6. |
Կոսմետիկ միջոցներ, անձնական հիգիենայի և նորածնային խնամքի պարագաներ արտադրող կազմակերպությունների աշխատողներ |
աշխատանքի ընդունվելիս և հետա-գայում` տարին 1 անգամ |
|
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
|
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
7. |
Հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև արտադպրոցական կրթության հաստատությունների (բուհեր, հանրակրթական դպրոցների, քոլեջների, վարժարանների, մարզադպրոցների,
ուսումնարանների, արվեստի դպրոցների, այդ թվում՝ երաժշտական դպրոցների և համապատասխան խմբակների, համակարգչային և լեզվի ուսուցման դասընթացների), հիմնադրամի և կրթահամալիրի աշխատողներ,
որոնք անմիջականորեն մասնակցում են ուսումնադաս-տիարակչական աշխատանքներին |
աշխատանքի ընդունվելիս և հետա-գայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին
1 անգամ |
|
|
|
|
|
|
|
|
8. |
Երեխաներին խնամք
տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ
(մասնագիտացված) հաստատությունների
(մանկատների), երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների,
երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատությունների, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների, երեխաների աջակցության կենտրոնների, երեխայի և ընտանիքի
աջակցության կենտրոնների, նախադպրոցական հաստատությունների, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, այլ առողջարանային, մանկական զվարճանքի
կազմակերպությունների աշխատողներ,
որոնք անմիջապես իրականացնում են երեխաների սպասարկումը |
աշխատանքի ընդունվելիս և հետա-գայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին
1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
|
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
9. |
Առողջարանների, հանգստյան
տների, դպրոցական,
ուսանողական ճամբարների, վերականգնողական կենտրոնների, տարեցների, հաշմանդամություն ունեցող
անձանց, հոգեկան (այդ թվում՝ մտավոր) խնդիրներ ունեցող
անձանց շուրջօրյա և (կամ)
ցերեկային
խնամք և սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատողներ, որոնք անմիջականորեն իրականացնում են հանգստացողների, շահառուների, հիվանդների սպասարկումը |
աշխատանքի ընդունվելիս և հետա-գայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին
1 անգամ |
Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
|
|
|
10. |
Բնակչության կոմունալ
կենցաղային սպասարկման կազմակերպությունների` հյուրանոցների, հանրակացարանների,
լվացքատների աշխատողներ,
որոնք ընդգրկված են տեխնոլոգիական գործընթացներում կամ սպասարկման ոլորտում |
աշխատանքի ընդունվելիս և հետա-գայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին
1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
|
|
|
11. |
Բնակչության կոմունալ
կենցաղային սպասարկման կազմակերպությունների` բաղնիքների, շոգեբաղնիքների, մերսման սրահների, վարսավիրանոցների և
գեղեցկության սրահների աշխատողներ, որոնք ընդգրկված են տեխնոլոգիական գործընթացներում կամ սպասարկման ոլորտում,
այդ թվում՝ մերսողներ,
դաջվածքի և կոսմետոլոգիական ծառայություններ մատուցողներ |
աշխատանքի ընդունվելիս և հետա-գայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին
1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
մատնահարդարները, ոտնահարդարները, դիմահարդարները և դաջվածքի մասնագետները` աշխատանքի ընդունվելիս և հետագայում՝
տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
մատնահար-դարները, ոտնահար-դարները, դիմահար-
դարները և դաջվածքի մասնա-գետները՝ աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին
1 անգամ |
մատնահար-դարները, ոտնահար-դարներ, դիմահար-դարները և դաջվածքի մասնագետները` աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ |
|
|
12. |
Մարզիչներ, հրահանգիչներ, լողավազանների, մարզաառողջարանային կենտրոնների աշխատողներ |
աշխատանքի ընդունվելիս և հետա-գայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին
1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
|
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
|
|
|
13. |
Մարդատար գնացքների,
օդանավերի ուղեկցողներ
և մաքրող անձնակազմ |
աշխատանքի ընդունվելիս և հետա-գայում` կիսամյակը
1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին
1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում`
կիսամյակը
1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ |
|
|
|
|
14. |
Ընդհանուր
օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական, միջշրջանային, ներշրջանային, միջքաղաքային, մերձքաղաքային
և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար տաքսի ավտոմոբիլների վարորդներ |
աշխատանքի ընդունվելիս և հետա-գայում` տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին
1 անգամ |
|
|
- |
- |
|
|
|
|
15. |
Ջրմուղների կառույցների աշխատողներ, որոնք անմիջականորեն առնչվում են
խմելու ջրի մաքրմանը, վարակազերծմանը և ջրամատակարարման ցանցի սպասարկմանը |
աշխատանքի ընդունվելիս և հետա-գայում` տարին 1 անգամ |
- |
- |
|
աշխատանքի ընդունվելիս
և հետա-գայում`
տարին 1 անգամ |
աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ |
|
|
|
1. Հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողները ենթակա են թերապևտի բժշկական զննության և տուբերկուլյոզի վերաբերյալ հետազոտության աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին մեկ անգամ:
2. Նորածնի, վաղ մանկական և նախադպրոցական հասակի երեխաների հետ աշխատելու համար, բացի սույն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում նշված հիվանդություններից, հակացուցում են նաևբացասական քսուկով թոքային տուբերկուլյոզը և արտաթոքային տուբերկուլյոզը:
3. Բացի նշված հաճախականությունից` նշված պարբերական զննությունը կարող է կազմակերպվել և իրականացվել նաև արտահերթ` վարակիչ (այդ թվում` մակաբուծային) հիվանդության տարածման վտանգի դեպքում` համաճարակաբանական ցուցումով:»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի հուլիսի 17-ի N 582-Ն որոշման |
| |
«Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«23» հունիսի 2009թ. թիվ 396-Ն որոշման |
ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿԻ
|
|
___________________________________________________ |
|
(գրքույկի տիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը) |
| |
| |
|
|
____________________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը)
|
Կ. Տ. |
______ ________________ 20 թ. |
1. Տվյալներ սանիտարական (բժշկական) գրքույկի տիրոջ մասին`
ազգանունը ------------------------------------------------------------------------------------------------------------
անունը, հայրանունը ------------------------------------------------------------------------------------------------
ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը -----------------------------------------------------------------------
բնակության վայրը ---------------------------------------------------------------------------------------------------
մասնագիտությունը --------------------------------------------------------------------------------------------------
պաշտոնը---------------------------------------------------------------------------------------------------------------
կազմակերպությունը ------------------------------------------------------------------------------------------------
Նշում` այլ կազմակերպություններ աշխատանքի տեղափոխվելու մասին
_____________________________________________________________________________
2. Թերապևտի զննման արդյունքը
|
Ամսաթիվ |
Բժշկի
եզրակացությունը |
Նշում` տարած սուր աղիքային
հիվանդությունների մաuին |
Բժշկի
ստորագրությունը |
| |
|
|
|
3. Տուբերկուլյոզի վերաբերյալ հետազոտության արդյունք
|
Ամսաթիվ |
Բժշկի եզրակացությունը |
Բժշկի ստորագրությունը |
| |
|
|
4. Մաշկավեներաբանի զննման արդյունքը
|
Ամսաթիվ |
Բժշկի եզրակացությունը |
Բժշկի ստորագրությունը |
| |
|
|
5. Սիֆիլիսի նկատմամբ հետազոտության արդյունքը
|
Ամսաթիվ |
Հետազոտության անվանում,
արդյունքը |
Բժշկի
եզրակացությունը |
Բժշկի
ստորագրությունը |
| |
|
|
|
6. Հեպատիտ Բ-ի նկատմամբ հետազոտության արդյունքը
|
Ամսաթիվ |
Հետազոտության անվանում,
արդյունքը |
Բժշկի
եզրակացությունը |
Բժշկի
ստորագրությունը |
| |
|
|
|
7. Հեպատիտ Ց-ի նկատմամբ հետազոտության արդյունքը
|
Ամսաթիվ |
Հետազոտության անվանում,
արդյունքը |
Բժշկի
եզրակացությունը |
Բժշկի
ստորագրությունը |
| |
|
|
|
8. Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման նպատ-
ակով կատարված հետազոտությունների արդյունքները
|
Ամսաթիվ |
Հետազոտության արդյունքը |
Բժշկի ստորագրությունը |
| |
|
|
9. Հելմինթոզների հայտնաբերման նպատակով կատարված հետազոտությունների
արդյունքները
|
Ամսաթիվ |
Հետազոտության արդյունքը |
Բժշկի ստորագրությունը |
| |
|
|
10. Քիթ-ըմպանի քսուքի` ստաֆիլոկոկակրության վերաբերյալ հետազոտությունների
արդյունքները
|
Ամսաթիվ |
Հետազոտության արդյունքը |
Բժշկի ստորագրությունը |
| |
|
|
11. Նշումներ աշխատանքի թույլատրելու մասին:»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 4
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի հուլիսի 17-ի N 582-Ն որոշման |
| |
«Հավելված 4
ԼՂՀ կառավարության
«23» հունիսի 2009թ. թիվ 396-Ն որոշման |
ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ
|
Հ/հ |
Անուն, ազգա-նուն, հայրա-նուն |
Սեռ |
Տա-րիք |
Աշխա-տանքի վայր |
Պաշ-տոն |
Բնա-կության վայր |
Աշխա-տանքի ընդուն-ման ամսա-թիվ |
Նախկին զննութ-յան ամսա-թիվ |
Թերա-պևտի եզրակա-ցութ-յունը |
Սիֆի-լիսի նկատ-մամբ հետազո-տության արդյուն-քները |
Տուբեր-կուլյոզի նկատ-մամբ հետա-զոտ-ություն-ների արդյուն-քները |
Մաշկա-վեներա-բանի եզրակա-ցությունը |
Աղիքային վարակիչ հիվանդութ-յունների նկատ-մամբ հետա-զոտութ-յունների արդյուն-քները |
Հելմի-նթակ-րության նկատ-մամբ հետազո-տության արդյուն-քները |
Ստա-ֆիլո-կոկերի նկատ-մամբ հետազո-տության արդյունք-ները |
Հեպա-տիտ
Բ-ի նկատ-մամբ հետազո-տության արդյուն-քները |
Հեպա-տիտ
Ց-ի նկատ-մամբ հետազո-տության արդյուն-քները |
Աշխա-տանքի թույլատ-րելու ամսա-թիվ |
Բժշկա-կան զննութ-յուն-
ների ժամա-նակա-ցույց* |
Ծանո-թութ-յուն** |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
1.* «Բժշկական զննությունների ժամանակացույց» մասում լրացվում են վերջին բժշկական զննությունների ամսաթիվը և նախատեսված հաջորդ բժշկական զննության ամսաթիվը:
2. **«Ծանոթություն» մասում անհրաժեշտության դեպքում լրացվում են տվյալ աշխատակցին վերաբերող լրացուցիչ տվյալներ, օրինակ` աշխատանքից տեղափոխման կամ ազատվելու մասին:»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 5
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի հուլիսի 17-ի N 582-Ն որոշման |
|
Արցախի Հանրապետության
առողջապահության նախարարության
աշխատակազմի պետական հիգիենիկ և
հակահամաճարակային տեսչություն
|
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N
ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
«_____» __________________20 թ. |
_____________________ |
|
|
(վայրը) |
Ես՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ
_______________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
ուսումնասիրելով ներկայացված նյութերը (թվարկել)____________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
հաստատեցի, որ_________________________________________________________________
(նշել իրավական ակտի համապատասխան դրույթը)
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի N 558 որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետի «ե» ենթակետով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009թ հունիսի 23-ի N 396-Ն որոշման ____ կետով,
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
քաղաքացի ____________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
որը հանդիսանում է _____________________________________________________________
(կազմակերպության, զբաղեցրած պաշտոնի անվանումը)
սկսած__________________________չթույլատրել աշխատանքի՝ մինչև____________________
______________________________________________________________________________
(նշել գործողությունները, որոնցից հետո անձը կարող է թույլատրվել աշխատանքի)
______________________________________________________________________________:
Սույն որոշման կատարման համար պատասխանատու է
______________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)
______________________________________________________________________________
(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության
աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային
տեսչության պետ
__________________________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Կ.Տ. Որոշումն ստացա____________________________________________
(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________
(որոշման ստացման ամսաթիվը)
Նշում որոշումը պատվիրված նամակով ուղարկելու մասին
____________________________________________________________
____________________________________________________________
Որոշումը կազմված է __________ օրինակից:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա մասին իրազեկելու հաջորդ օրվանից: Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում՝ վերադաս մարմնին կամ դատական կարգով:»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |