ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի
սեպտեմբերի 15-ին
«ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անվճարունակության (սնանկության) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-224 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 4. |
Սնանկության գործերի առարկայական ընդդատությունը |
1. Սնանկության գործերի վարումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (այսուհետ` դատարան):
2. Դատարանում սնանկության գործերը վարվում են դատավորի կողմից միանձնյա:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի վճռաբեկ ատյան` մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը» բառերը փոխարինել «վերաքննիչ դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում» բառերով.
2) 5-րդ մասի «վճռաբեկության» բառը փոխարինել «վերաքննության» բառով:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից որպես սնանկության կառավարիչ որակավորված և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող այն ֆիզիկական անձը, որը օրենքով սահմանված կարգով գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր:»:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կառավարիչ կարող է նշանակվել լիազոր մարմնի կողմից որպես սնանկության կառավարիչ որակավորված և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիuացող այն ֆիզիկական անձը, որը օրենքով սահմանված կարգով գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր:».
2) 3-րդ մասից հանել «լիցենզավորող մարմնին և» բառերը:
Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կարող է հանդիսանալ այն ֆիզիկական անձը, որն ունի բարձրագույն կրթություն և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ դառնալու համար լիազոր մարմնի կողմից ստացել է սնանկության գործերով կառավարչի որակավորում և առնվազն մեկ տարի վարել է որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ կամ անցել է համապատասխան ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.
«1.1 Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոնների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:».
3) 3-րդ մասի «լիցենզավորման» բառը փոխարինել «որակավորման» բառով:
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի «լիցենզիա» բառը փոխարինել «որակավորում» բառով, իսկ «լիցենզիաների» բառը՝ «որակավորման վկայականների» բառերով:
Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «լիցենզավորված» բառը.
2) 2-րդ մասից հանել «և նրանց լիցենզիաների պատճենները» բառերը:
Հոդված 9. Օրենքի 30-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «լիցենզավորող» բառը փոխարինել «պետական լիազոր» բառերով.
2) 3-րդ մասի «լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կողմից կառավարչի որակավորման վկայականը հետ վերցնելու» բառերով:
Հոդված 10. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Յուրաքանչյուր կառավարիչ պետք է ունենա իր անուն-ազգանունով կնիք:»:
Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատավորի որոշումը հիմք է լիազոր մարմնի կողմից կառավարչի որակավորման վկայականը հետ վերցնելու համար:»:
Հոդված 12. Օրենքի 101-րդ հոդվածի «2006 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2013 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
18 հոկտեմբերի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-50-Ն |
|