ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
24 հուլիսի 2019թ. |
N 602-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 1-Ի N 182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 1-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի Ν 46 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 182-Ն որոշման հավելվածը «Դատական ծառայության դասային աստիճաններ» և «Դատական կարգադրիչների ծառայության կոչումներ» վերտառությամբ սյունակներից հետո համապատասխանաբար լրացնել «ԱՀ քննչական կոմիտեի աշխատակազմում շնորհվող պետական ծառայության դասային աստիճաններ» և «ԱՀ քննչական կոմիտեում շնորհվող դասային աստիճաններ» վերտառությամբ սյունակներով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի հուլիսի 24-ի N 602-Ն որոշման |
|
ԱՀ քննչական կոմիտեի աշխատակազմում
շնորհվող պետական ծառայության
դասային աստիճաններ |
ԱՀ քննչական կոմիտեում շնորհվող
դասային աստիճաններ |
|
պետական ծառայության 1-ին դասի
բարձրագույն խորհրդական |
արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական |
|
պետական ծառայության 2-րդ դասի
բարձրագույն խորհրդական |
արդարադատության երրորդ
դասի պետական խորհրդական |
|
պետական ծառայության 1-ին
դասի խորհրդական
|
արդարադատության առաջին
դասի խորհրդական
|
|
պետական ծառայության 2-րդ
դասի խորհրդական
|
արդարադատության երկրորդ
դասի խորհրդական
|
| |
արդարադատության երրորդ դասի
խորհրդական |
|
պետական ծառայության 1-ին դասի
առաջատար ծառայող |
առաջին դասի խորհրդական |
|
պետական ծառայության 2-րդ դասի
առաջատար ծառայող |
երկրորդ դասի խորհրդական |
| |
երրորդ դասի խորհրդական |
|
պետական ծառայության 1-ին դասի
կրտսեր ծառայող
|
|
|
պետական ծառայության 2-րդ դասի
կրտսեր ծառայող |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |