|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2019 թվականի հուլիսի 22-ի |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ,
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ
ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2019 թվականի հուլիսի 22-ի |
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ
ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Սահմանել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, |
|
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ |
| |
ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
| |
|
|
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Ս. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
| |
|
|
2019 թվականի հուլիսի 22-ի |
2019 թվականի հուլիսի 22-ի |
|
Ք.Ստեփանակերտ |
Ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի
2019 թվականի հուլիսի 22-ի N 181-Ն և Արցախի
Հանրապետության աշխատանքի, սոցիալական
հարցերի և վերաբնակեցման նախարարի
2019 թվականի հուլիսի 22-ի N 6-Ն համատեղ հրամանի |
ՑԱՆԿ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ
1. Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի շրջանակներում կատարվող հետևյալ վճարումները (վարձատրությունը)`
1) աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ)` ներառյալ.
ա. արտաժամյա աշխատանքի վարձատրությունը,
բ. գիշերային աշխատանքի վարձատրությունը,
գ. հանգստյան և ոչ աշխատանքային (տոնական և հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը,
դ. լրավճարները, հավելումները, հավելավճարները և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից),
ե. աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները (բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման գումարների, այդ թվում` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվող ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարների, օգնության գումարների, ինչպես նաև վարձու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման նպատակով տրվող գումարների),
զ. պարապուրդի ժամանակ վճարումը, այդ թվում նաև` նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը,
է. օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը,
ը. լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը,
թ.աշխատանքի ծավալի ավելացման դեպքում աշխատանքի վարձատրությունը,
ժ. առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով).
2) ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) վճարովի արձակուրդի գումարները, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելիս (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի գործողությունը դադարեցնելիս) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը).
3) հեղինակային վարձատրությունը (բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ռոյալթիների):