ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2019 թվականի հուլիսի 31-ի
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ
ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 4-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 200-Ն
ՀՐԱՄԱՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 33-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածները`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Սահմանել ավելացված արժեքի հարկի հաշվարկների ձևերն ու դրանց լրացման կարգերը` համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2012 թվականի մարտի 26-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևերն ու լրացման կարգերը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2009 թվականի դեկտեմբերի 29-ի N 32/Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 4-Ն հրամանը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2019 թվականի հուլիսի 31
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
ֆինանսների նախարարի 2019 թվականի
հուլիսի 31-ի N 200-Ն հրամանի |
Ձև
|
ՀԱՇՎԱՐԿ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ |
1. Փաստաթղթի
հերթական
համարը |
________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
3. Հարկ վճարողի անվանումը |
|
|
4. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
|
|
5. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարի |
|
|
|
|
Ամիս |
|
|
Եռամսյակ |
|
|
(հազար դրամ) |
|
ԱԱՀ-ի կրեդիտ |
[Ա]. Հարկման
բազա |
[Բ]. ԱԱՀ
կրեդիտ |
|
6. ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների |
|
|
|
7. Ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների |
X |
X |
|
1) նվազեցում |
|
|
|
2) ավելացում |
|
|
|
8. ԱԱՀ-ի 16,67% հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող |
|
|
|
9. ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն |
X |
|
|
10. Մատակարարի անունից դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների |
X |
X |
|
1) նվազեցում |
X |
|
|
2) ավելացում |
X |
|
|
11. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների, այդ թվում` |
|
X |
|
1) Օրենքի հոդվածի համարը |
2) Օրենքի հոդվածի կետի համարը |
X |
X |
| |
|
|
X |
| |
|
|
X |
|
12. ԱԱՀ-ից ազատված (հարկվող օբյեկտ չհամարվող) գործարքների, այդ թվում` |
|
X |
|
1) Օրենքի հոդվածի
համարը |
2) Օրենքի հոդվածի կետի համարը |
X |
X |
| |
|
|
X |
| |
|
|
X |
|
13. Առևտրի հարկով հարկվող գործունեությունից |
|
X |
|
14. Հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից |
|
X |
|
15. Հաշվարկված ԱԱՀ-ի հարկային պարտավորությունների (ԱԱՀ-ի կրեդիտի) ավելացում |
X |
|
|
16. Հաշվարկված ԱԱՀ-ի հարկային պարտավորությունների (ԱԱՀ-ի կրեդիտի) պակասեցում |
X |
|
| |
|
|
|
17. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ
[Ա]=[6.Ա]-[7.1Ա]+[7.2Ա]+[8.Ա]-[8.Բ]+[11.Ա]+[12.Ա]+[13.Ա] +[14.Ա]
[Բ]=[6.Բ]-[7.1Բ]+[7.2Բ]+[8.Բ]+[9.Բ]-[10.1Բ]+[10.2Բ]+[15.Բ]-[16.Բ] |
[Ա]. Հարկման
բազա |
[Բ]. ԱԱՀ կրեդիտ |
| |
|
| |
|
ԱԱՀ-ի դեբետ |
[Ա]. Արժեք |
[Բ]. ԱԱՀ դեբետ |
|
18. Արցախի Հանրապետության տարածք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ներմուծված ապրանքների |
|
|
|
19. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների ու ծառայությունների |
|
|
|
20. Արցախի Հանրապետության տարածքում ձեռքբերված ապրանքների և ծառայությունների |
|
|
|
21. Ձեռքբերումներին վերաբերող ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների |
X |
X |
|
1) նվազեցում |
|
|
|
2) ավելացում |
|
|
|
22. Ձեռք բերված ապրանքների մասով դեբետի հետաձգում (գումարը) |
X |
|
|
23. Հաշվանցման (պակասեցման) ենթակաԱԱՀ-ի գումարի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ թվում` ըստ ճշգրտման հիմքերի |
[Ա]. Ավելացում |
[Բ]. Պակասեցում |
| |
|
|
1) Օրենքի հոդվածի համարը |
2) Օրենքի հոդվածի կետի համարը |
X |
X |
| |
|
|
|
| |
|
|
|
|
24. Ընդամենը ԱԱՀ-ի դեբետ ([18.Բ]+[19.Բ]+[20.Բ]-[21.1Բ]
+[21.2Բ]-[22.Բ]+[23.Ա]-[23.Բ])
Եթե գործողության արդյունքը`
1) հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0».
2) դրական է` լրացվում է [Ա] վանդակը.
3) բացասական է` լրացվում է [Բ] վանդակը |
[Ա]. դրական |
[Բ]. բացասական |
| |
|
| |
|
25. Ներմուծված այն ապրանքների, որոնց մասով Oրենքի 6.1-ին հոդվածի համաձայն առաջանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար |
[Ա]. Հարկման բազա |
[Բ]. Հաշվարկված ԱԱՀ գումար |
| |
|
|
26. Հաշվետու ժամանակաշրջանի համար
հաշվարկված ԱԱՀ
1) եթե լրացված է [24.Ա] վանդակը` ապա ([17.Բ] - [24.Ա]).
2) եթե լրացված է [24.Բ] վանդակը` ապա ([17.Բ] + [24.Բ]).
3) եթե [24.Ա] և [24.Բ] վանդակներում լրացված են «0»` ապա ([17.Բ]):
Եթե տվյալ գործողության արդյունքը դրական է` լրացվում է [Ա] վանդակը, եթե բացասական` լրացվում է [Բ] վանդակը, եթե հավասար է 0-ի`[Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0» |
[Ա]. Ենթակա է բյուջե վճարման (կրեդիտ) |
[Բ]. Ենթակա է հաշվանցման (դեբետ) |
| |
|
|
Կազմակերպության տնօրեն |
|
|
|
(անհատ ձեռնարկատեր) |
____________________________ |
______________________ |
|
(ստորագրություն) |
(ազգանուն, անուն) |
|
|
|
|
Կ.Տ. |
|
| Հաշվապահ |
_________________________ |
_____________________ |
|
|
(ստորագրություն) |
(ազգանուն, անուն) |
Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում հաշվարկը լրացվում է երկու օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
Կ Ա Ր Գ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) ներկայացվում է հարկային մարմին «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 33-րդ հոդվածին համապատասխան:
2. Հաշվարկի ճշտումները կատարվում են Օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան:
3. Հաշվարկում արժեքային մեծությունները լրացվում են հազար դրամներով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ: Հաշվարկի վանդակներում արժեքային մեծության բացակայության դեպքում հաշվարկի այդ վանդակներն ընդունվում են «0» (զրո):
4. Հաշվարկի 1-ին կետը լրացվում է հարկային մարմնի կողմից:
5. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
6. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը:
7. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը:
8. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվարկը: Եթե տվյալ հարկ վճարողի համար հաշվարկի ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը, ապա լրացվում են միայն տարվա և ամսվա համար նախատեսված վանդակները: Եռամսյակային կտրվածքով հաշվարկ ներկայացնող անձինք ամսվա համար նախատեսված վանդակները չեն լրացնում:
2. ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Հաշվարկի 6-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
10. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում են Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դեպքերում դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից (Օրենքի 18-րդ հոդվածի վեցերորդ պարբերություն) դուրս գրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան և հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Հաշվարկի 7-րդ կետի`
1) 1-ին ենթակետի [Ա] վանդակում լրացվում է Օրենքի 33-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 1-ին կետով սահմանված դեպքում՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից (Օրենքի 18-րդ հոդվածի վեցերորդ պարբերություն) դուրս գրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը.
2) 2-րդ ենթակետի [Ա] վանդակում լրացվում է Օրենքի 33-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 2-րդ կետով սահմանված դեպքում՝ դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից (Օրենքի 18-րդ հոդվածի վեցերորդ պարբերություն) դուրս գրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
11. Հաշվարկի 8-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման ընդհանուր գումարը (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ հաշվարկի 8-րդ կետի [Բ] վանդակում՝ ԱԱՀ-ի գումարը, որը որոշվում է ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16,67 տոկոս հաշվարկային դրույքաչափ:
12. Հաշվարկի 9-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում`
1) հաշվարկի 11-րդ և 12-րդ կետերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես՝ Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում առաջացած պարտավորության գումարը).
2) Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների խախտմամբ դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները.
3) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման անհատույց (այդ թվում` մասնակի հատուցմամբ) գործարքներից Օրենքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարները:
13. Հաշվարկի 10-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է Օրենքի 33-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 1-ին կետով սահմանված դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան մատակարարի անունից դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ԱԱՀ-ի նվազեցում), իսկ հաշվարկի 10-րդ կետի 2-րդ ենթակետում` Օրենքի 33-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 2-րդ կետով սահմանված դեպքում Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան մատակարարի անունից դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ԱԱՀ-ի ավելացում):
14. Հաշվարկի 11-րդ կետում լրացվում է Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարքների հարկման բազան: Ընդ որում, հաշվարկի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված սյունակներում` ըստ առանձին տողերի լրացվում են Օրենքի այն հոդվածի և կետի համարները, որոնց համաձայն այդ գործարքները համարվում են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ, իսկ համապատասխան տողի [Ա] վանդակում լրացվում է այդ գործարքների հարկման բազան:
15. Հաշվարկի 12-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ից ազատված, Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ չհամարվող (բացառությամբ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետում նշված) գործարքների ու գործառնությունների, ինչպես նաև միջազգային համաձայնագրերով կամ այլ օրենքներով ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ից ազատման արտոնություն սահմանված լինելու դեպքում այդ գործարքների ու գործառնությունների հարկման բազան: Հաշվարկի 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված սյունակներում` ըստ առանձին տողերի լրացվում են Օրենքի այն հոդվածի և կետի համարները, որոնց համաձայն այդ գործարքները (գործառնությունները) համարվում են ԱԱՀ-ից ազատված, հարկվող օբյեկտ չհամարվող գործարքներ կամ գործառնություններ, իսկ համապատասխան տողի [Ա] վանդակում լրացվում է այդ գործարքների (գործառնությունների) հարկման բազան: Օրինակ, հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասով տվյալները հաշվարկում արտացոլվում են առանձին տողով՝ այդ տողի 12-րդ կետի 1-ին սյունակում լրացնելով «15» թիվը, 2-րդ սյունակում` «4» թիվը, իսկ [12.Ա] սյունակում` այդ գործարքի հարկման բազան:
16. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է առևտրի հարկով հարկվող գործունեությունից իրացման շրջանառությունը:
17. Հաշվարկի 14-րդ կետում լրացվում է հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից իրացման շրջանառությունը:
18. Հաշվարկի 15-րդ և 16-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են Օրենքով սահմանված դեպքերում հաշվարկված ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության (ԱԱՀ-ի կրեդիտի) ավելացման կամ պակասեցման ենթակա գումարները:
19. Հաշվարկի 17-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է [6.Ա], [7.2Ա], [8.Ա], [11.Ա], [12.Ա], [13.Ա], [14.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [7.1Ա], [8.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը, իսկ [Բ] վանդակում լրացվում է [6.Բ], [7.2Բ], [8.Բ], [9.Բ], [10.2Բ], [15.Բ] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [7.1Բ], [10.1Բ], [16.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը:
20. Հաշվարկի 18-րդ կետի`
1) [Ա] վանդակում լրացվում են Արցախի Հանրապետության տարածք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ներմուծված ապրանքների մաքսային արժեքները (հարկման բազաները), այդ թվում` ներմուծված այն ապրանքների մասով, որոնց ներմուծման պահին ԱԱՀ չի գանձվում կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ԱԱՀ չի հաշվարկվում ու չի վճարվում.
2) [Բ] վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:
21. Հաշվարկի 19-րդ կետի`
1) [Ա] վանդակում լրացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը` անկախ այն հանգամանքից` դրանց դիմաց մատակարարներին վճարում կատարվել է, թե ոչ.
2) [Բ] վանդակում լրացվում է ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:
22. Հաշվարկի 20-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Արցախի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան, իսկ [Բ] վանդակում` ապրանք մատակարարողների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը: Սույն կետով ներառվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերումների մասով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում արտացոլված տվյալները, որոնք ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից ստացվել և Օրենքի 19.1-ին հոդվածով սահմանված կարգով վավերացվել են մինչև հաշվարկի ներկայացման համար Օրենքի 33-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված վերջնաժամկետը` անկախ վճարումը բանկային փոխանցմամբ կատարած լինելու հանգամանքի: Այն դեպքերում, երբ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերումների մասով հարկային հաշիվները մատակարարների կողմից դուրս են գրվում հաշվարկի ներկայացման համար Օրենքի 33-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված վերջնաժամկետից հետո, ինչպես նաև մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներն ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենքի 19.1-ին հոդվածով սահմանված կարգով վավերացվում են հաշվարկի ներկայացման համար Օրենքի 33-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված վերջնաժամկետից հետո, այդ հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է այդ հարկային հաշիվները Օրենքի 19.1-ին հոդվածով սահմանված կարգով վավերացնելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկի 23-րդ կետում` որպես հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի ավելացում:
23. Հաշվարկի 21-րդ կետի 1-ին ենթակետի [Ա] վանդակում լրացվում է ձեռքբերումներին վերաբերող Օրենքի 33-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 1-ին կետով սահմանված դեպքերում՝ դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Հաշվարկի 21-րդ կետի 2-րդ ենթակետի [Ա] վանդակում լրացվում է ձեռքբերումներին վերաբերող Օրենքի 33-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 2-րդ կետով սահմանված դեպքերում՝ դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
24. Հաշվարկի 22-րդ կետում լրացվում է ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում, Օրենքի 242-րդ և 243-րդ հոդվածների դեպքում` նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մեծությունը (մասը), որի մասով հաշվանցում կատարելու իրավունքի ձեռքբերման պահը, համաձայն Օրենքի 23-րդ, 242-րդ և 243-րդ հոդվածների, հետաձգվում է մինչև այդ հոդվածներով սահմանված ձեռքբերումների դիմաց վճարման պահը:
25. Հաշվարկի 23-րդ կետում լրացվում է Օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների արդյունքում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ Օրենքով սահմանված հիմքերի` լրացնելով հոդվածի և կետի համարները: Մասնավորապես`
1) ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող, ԱԱՀ-ից ազատված և առևտրի հարկով կամ հաստատագրված վճարներով հարկման ենթակա գործարքներին, որոնց մասով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարվում.
2) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը հետաձգվել էր և Օրենքի 23-րդ և 242-րդ հոդվածների համաձայն ենթակա է հաշվանցման տվյալ հաշվետու ժամանակաշրջաններում.
3) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով Օրենքի 26-րդ հոդվածով սահմանված դեպքերում պետք է կատարվեն վերաձևակերպումներ.
4) ԱԱՀ-ի այն գումարները, որոնք Օրենքի 6.1-ին հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարողների կողմից ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման) դրանց վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող հաշվարկով:
26. Հաշվարկի 24-րդ կետում լրացվում է դեբետագրման արդյունքը, ընդ որում, եթե`
1) ([18.Բ]+[19.Բ]+[20.Բ]-[21.1Բ]+[21.2Բ]-[22.Բ]+[23.Ա]-[23.Բ]) հավասար է 0-ի, ապա հաշվարկի 24-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0».
2) ([18.Բ]+[19.Բ]+[20.Բ]-[21.1Բ]+[21.2Բ]-[22.Բ]+[23.Ա]-[23.Բ]) մեծ է 0-ից (դրական է), ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է հաշվարկի 24-րդ կետի [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0».
3) ([18.Բ]+[19.Բ]+[20.Բ]-[21.1Բ]+[21.2Բ]-[22.Բ]+[23.Ա]-[23.Բ]) փոքր է 0-ից (բացասական է), ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է հաշվարկի 24-րդ կետի [Բ] վանդակում, իսկ [Ա] վանդակում լրացվում է «0»:
27. Հաշվարկի 25-րդ կետում լրացվում է ներմուծված այն ապրանքների մաքսային արժեքը (հարկման բազան) և ԱԱՀ-ի գումարները, որոնք Օրենքի 6.1-ին հոդվածի համաձայն պետք է արտացոլվեն պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորության գումարներ: Հաշվարկի 25-րդ կետում արտացոլված գումարները հաշվետու ժամանակաշրջանում Արցախի Հանրապետության տարածքում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում:
28. Հաշվարկի 26-րդ կետում լրացվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա կամ հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ԱԱՀ-ի գումարները: Ընդ որում`
1) եթե լրացված է հաշվարկի 24-րդ կետի [Ա] վանդակը, ապա ([17.Բ] - [24.Ա]) հաշվարկի 0-ից տարբերվող արդյունքը լրացվում է`
ա. [Ա] վանդակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է, և [Բ] վանդակում լրացվում է «0».
բ. [Բ] վանդակում` բացարձակ արժեքով, եթե այդ արդյունքը բացասական թիվ է, և [Ա] վանդակում լրացվում է «0».
2) եթե լրացված է հաշվարկի 24-րդ կետի [Բ] վանդակը, ապա ([17.Բ] + [24.Բ]) արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0».
3) եթե հաշվարկի 24-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացված են «0»` ապա ([17.Բ]) վանդակի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0».
4) եթե լրացված է հաշվարկի 24-րդ կետի [Ա] վանդակը, և ([17.Բ] - [24.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի` հաշվարկի 26-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
Ֆինանսների նախարարի 2019 թվականի
հուլիսի 31-ի N 200-Ն հրամանի
Ձև
|
ՀԱՇՎԱՐԿ ԱՎԵԼԱՑՎԱԾ
ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ
(կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատիրոջ համար) |
1. Փաստաթղթի
հերթական համարը |
_____________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
2. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
3. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|
|
4. Անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը |
|
|
5. Հաշվետու ժամանակաշրջանը |
|
|
ԱԱՀ-ի կրեդիտ |
[Ա]. Հարկման բազա |
[Բ]. ԱԱՀ կրեդիտ |
[Ա]. Հարկման բազա |
[Բ]. ԱԱՀ կրեդիտ |
|
6. ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների |
|
|
|
|
|
7. Ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների |
X |
X |
X |
X |
|
1) նվազեցում |
|
|
|
|
|
2) ավելացում |
|
|
|
|
|
8. ԱԱՀ-ի 16,67% հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող |
|
|
|
|
|
9. ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն |
X |
|
X |
|
|
10. Մատակարարի անունից դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների |
X |
X |
X |
X |
|
1) նվազեցում |
X |
|
X |
|
|
2) ավելացում |
X |
|
X |
|
|
11. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների, այդ թվում` |
|
X |
|
X |
|
1) Օրենքի հոդվածի համարը |
2) Օրենքի հոդվածի կետի համարը |
X |
X |
X |
X |
|
|
|
|
X |
|
X |
|
|
|
|
X |
|
X |
|
12. ԱԱՀ-ից ազատված (հարկվող օբյեկտ չհամարվող) գործարքների, այդ թվում` |
|
X |
|
X |
|
1) Օրենքի հոդվածի համարը |
2) Օրենքի հոդվածի կետի համարը |
X |
X |
X |
X |
|
|
|
|
X |
|
X |
|
|
|
|
X |
|
X |
|
13. Առևտրի հարկով հարկվող գործունեությունից |
|
X |
|
X |
|
14. Հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից |
|
X |
|
X |
|
15. Հաշվարկված ԱԱՀ-ի հարկային պարտավորությունների (ԱԱՀ-ի կրեդիտի) ավելացում |
X |
|
X |
|
|
16. Հաշվարկված ԱԱՀ-ի հարկային պարտավորությունների (ԱԱՀ-ի կրեդիտի) պակասեցում |
X |
|
X |
|
|
|
|
|
|
|
|
17. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ [Ա]=[6.Ա]-[7.1Ա] +[7.2Ա]+[8.Ա]-[8.Բ]+[11.Ա]+[12.Ա]+[13.Ա] +[14.Ա]` ըստ համապատասխան եռամսյակների [Բ]= [6.Բ] -[7.1Բ]+[7.2Բ]+[8.Բ]+[9.Բ]-[10.1Բ]+[10.2Բ]+[15.Բ]-[16.Բ]`ըստ համապատասխան եռամսյակների |
[Ա].Հարկման բազա |
[Բ]. ԱԱՀ կրեդիտ |
[Ա].Հարկման բազա |
[Բ]. ԱԱՀ կրեդիտ |
| |
|
|
|
|
ԱԱՀ-ի դեբետ |
[Ա].
Արժեք |
[Բ]. ԱԱՀ
դեբետ |
[Ա].
Արժեք |
[Բ]. ԱԱՀ
դեբետ |
|
18. Արցախի Հանրապետության տարածք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ներմուծված ապրանքների |
|
|
|
|
|
19. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների ու ծառայությունների |
|
|
|
|
|
20. Արցախի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների |
|
|
|
|
|
21. Ձեռքբերումներին վերաբերող ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների |
X |
X |
X |
X |
|
1) նվազեցում |
|
|
|
|
|
2) ավելացում |
|
|
|
|
|
22. Ձեռք բերված ապրանքների մասով դեբետի հետաձգում (գումարը) |
X |
|
X |
|
|
23. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ թվում` ըստ ճշգրտման հիմքերի |
[Ա]. Ավելացում |
[Բ]. Պակա-սեցում |
[Ա]. Ավե-լացում |
[Բ]. Պակա-սեցում |
|
|
|
|
|
|
1) Օրենքի հոդվածի համարը |
2) Օրենքի հոդվածի կետի համարը |
X |
X |
X |
X |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
24. Ընդամենը ԱԱՀ-ի դեբետ [18.Բ]+[19.Բ]+ [20.Բ]-[21.1Բ]+[21.2Բ]-[22.Բ]+[23.Ա]-[23.Բ])` ըստ համապատասխան եռամսյակների
Եթե գործողության արդյունքը`
1) հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0».
2) դրական է` լրացվում է [Ա] վանդակը.
3) բացասական է` լրացվում է [Բ] վանդակը |
[Ա]. դրական |
[Բ].բացա-սական |
[Ա].
դրական |
[Բ]. բացա-սական |
|
|
|
|
|
|
25. Ներմուծված այն ապրանքների, որոնց մասով Oրենքի 6.1-ին հոդվածի համաձայն առաջանում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար |
[Ա]. Հարկման բազա |
[Բ]. Հաշ-վարկված ԱԱՀ գումար |
[Ա]. Հարկման բազա |
[Բ]. Հաշ-վարկված ԱԱՀ գումար |
|
|
|
|
|
|
26. Տվյալ կիսամյակի (ըստ եռամսյակ-ների) համար հաշվարկված ԱԱՀ
1) եթե լրացված է [24.Ա] վանդակը` ապա ([17.Բ] - [24.Ա]).
2) եթե լրացված է [24.Բ] վանդակը` ապա ([17.Բ] + [24.Բ]).
3) եթե [24.Ա] և [24.Բ] վանդակներում լրացված են «0»` ապա ([17.Բ]):
Եթե տվյալ գործողության արդյունքը դրական է` լրացվում է [Ա] վանդակը, եթե բացասական` լրացվում է [Բ] վանդակը, եթե հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0» |
[Ա]. Ենթակա է բյուջե վճարման (կրեդիտ)
|
[Բ]. Ենթակա է հաշվանցման (դեբետ)
|
[Ա]. Ենթակա է բյուջե վճարման (կրեդիտ)
|
[Բ]. Ենթակա է հաշվանցման (դեբետ)
|
| |
|
|
|
| Անհատ ձեռնարկատեր |
___________________
(ստորագրությունը) |
_____________________
(անունը, ազգանունը) |
Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում հաշվարկը լրացվում է երկու օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է անհատ ձեռնարկատիրոջը:
Կ Ա Ր Գ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
(կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող
անհատ ձեռնարկատիրոջ համար)
1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) ներկայացվում է հարկային մարմին «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 33-րդ հոդվածին համապատասխան:
2. Հաշվարկի ճշտումները կատարվում են Օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան:
3. Հաշվարկում արժեքային մեծությունները լրացվում են հազար դրամներով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ: Հաշվարկի վանդակներում արժեքային մեծության բացակայության դեպքում հաշվարկի այդ վանդակներն ընդունվում են «0» (զրո):
4. Հաշվարկի 1-ին կետը լրացվում է հարկային մարմնի կողմից:
5. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
6. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի անունը, ազգանունը:
7. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի բնակության վայրը:
8. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում են այն տարին ու կիսամյակը, որի համար ներկայացվում է հաշվարկը:
2. ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Հաշվարկի 6-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
10. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում են Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված դեպքերում տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից (Օրենքի 18-րդ հոդվածի վեցերորդ պարբերություն) դուրս գրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան և հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Հաշվարկի 7-րդ կետի`
1) 1-ին ենթակետի [Ա] վանդակում լրացվում է Օրենքի 33-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 1-ին կետով սահմանված դեպքում՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից (Օրենքի 18-րդ հոդվածի վեցերորդ պարբերություն) դուրս գրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը.
2) 2-րդ ենթակետի [Ա] վանդակում լրացվում է Օրենքի 33-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 2-րդ կետով սահմանված դեպքում՝ դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում մատակարարի անունից (Օրենքի 18-րդ հոդվածի վեցերորդ պարբերություն) դուրս գրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
11. Հաշվարկի 8-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման ընդհանուր գումարը (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ հաշվարկի 8-րդ կետի [Բ] վանդակում՝ ԱԱՀ-ի գումարը, որը որոշվում է ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16,67 տոկոս հաշվարկային դրույքաչափ:
12. Հաշվարկի 9-րդ կետում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում`
1) հաշվարկի 11-րդ և 12-րդ կետերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես՝ Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում առաջացած պարտավորության գումարը).
2) Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների խախտմամբ դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները.
3) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման անհատույց (այդ թվում` մասնակի հատուցմամբ) գործարքներից Օրենքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարները:
13. Հաշվարկի 10-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է Օրենքի 33-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 1-ին կետով սահմանված դեպքում տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան մատակարարի անունից դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ԱԱՀ-ի նվազեցում), իսկ հաշվարկի 10-րդ կետի 2-րդ ենթակետում` Օրենքի 33-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 2-րդ կետով սահմանված դեպքում Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան մատակարարի անունից դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ԱԱՀ-ի ավելացում):
14. Հաշվարկի 11-րդ կետում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարքների հարկման բազան: Ընդ որում, հաշվարկի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված սյունակներում` ըստ առանձին տողերի լրացվում են Օրենքի այն հոդվածի և կետի համարները, որոնց համաձայն այդ գործարքները համարվում են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ, իսկ համապատասխան տողի [Ա] վանդակում լրացվում է այդ գործարքների հարկման բազան:
15. Հաշվարկի 12-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ից ազատված, Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ չհամարվող (բացառությամբ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետում նշված) գործարքների ու գործառնությունների, ինչպես նաև միջազգային համաձայնագրերով կամ այլ օրենքներով ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ից ազատման արտոնություն սահմանված լինելու դեպքում այդ գործարքների ու գործառնությունների հարկման բազան: Հաշվարկի 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված սյունակներում` ըստ առանձին տողերի լրացվում են Օրենքի այն հոդվածի և կետի համարները, որոնց համաձայն այդ գործարքները (գործառնությունները) համարվում են ԱԱՀ-ից ազատված, հարկվող օբյեկտ չհամարվող գործարքներ կամ գործառնություններ, իսկ համապատասխան տողի [Ա] վանդակում լրացվում է այդ գործարքների (գործառնությունների) հարկման բազան: Օրինակ, հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասով տվյալները հաշվարկում արտացոլվում են առանձին տողով՝ այդ տողի 12-րդ կետի 1-ին սյունակում լրացնելով «15» թիվը, 2-րդ սյունակում` «4» թիվը, իսկ [12.Ա] սյունակում` այդ գործարքի հարկման բազան:
16. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) առևտրի հարկով հարկվող գործունեությունից իրացման շրջանառությունը:
17. Հաշվարկի 14-րդ կետում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից իրացման շրջանառությունը:
18. Հաշվարկի 15-րդ և 16-րդ կետերում համապատասխանաբար լրացվում են տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) Օրենքով սահմանված դեպքերում հաշվարկված ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության (ԱԱՀ-ի կրեդիտի) ավելացման կամ պակասեցման ենթակա գումարները:
19. Հաշվարկի 17-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է [6.Ա], [7.2Ա], [8.Ա], [11.Ա], [12.Ա], [13.Ա], [14.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [7.1Ա], [8.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը, իսկ [Բ] վանդակում լրացվում է [6.Բ], [7.2Բ], [8.Բ], [9.Բ], [10.2Բ], [15.Բ] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [7.1Բ], [10.1Բ], [16.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը` ըստ համապատասխան եռամսյակների:
20. Հաշվարկի 18-րդ կետի`
1) [Ա] վանդակում լրացվում են Արցախի Հանրապետության տարածք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ներմուծված ապրանքների մաքսային արժեքները (հարկման բազաները), այդ թվում` ներմուծված այն ապրանքների մասով, որոնց ներմուծման պահին ԱԱՀ չի գանձվում կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ԱԱՀ չի հաշվարկվում ու չի վճարվում.
2) [Բ] վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:
21. Հաշվարկի 19-րդ կետի`
1) [Ա] վանդակում լրացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը` անկախ այն հանգամանքից` դրանց դիմաց մատակարարներին վճարում կատարվել է, թե ոչ.
2) [Բ] վանդակում լրացվում է ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:
22. Հաշվարկի 20-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) Արցախի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան, իսկ [Բ] վանդակում` ապրանք մատակարարողների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը: Սույն կետով ներառվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերումների մասով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում արտացոլված տվյալները, որոնք ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից ստացվել և Օրենքի 19.1-ին հոդվածով սահմանված կարգով վավերացվել են մինչև հաշվարկի ներկայացման համար Օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված վերջնաժամկետը` անկախ վճարումը բանկային փոխանցմամբ կատարած լինելու հանգամանքի: Այն դեպքերում, երբ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերումների մասով հարկային հաշիվները մատակարարների կողմից դուրս են գրվում հաշվարկի ներկայացման համար Օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված վերջնաժամկետից հետո, ինչպես նաև մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներն ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից Օրենքի 19.1-ին հոդվածով սահմանված կարգով վավերացվում են հաշվարկի ներկայացման համար Օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված վերջնաժամկետից հետո, այդ հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է այդ հարկային հաշիվները Օրենքի 19.1-ին հոդվածով սահմանված կարգով վավերացնելու օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկի 23-րդ կետում` որպես հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի ավելացում:
23. Հաշվարկի 21-րդ կետի 1-ին ենթակետի [Ա] վանդակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ձեռքբերումներին վերաբերող Օրենքի 33-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 1-ին կետով սահմանված դեպքերում՝ դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Հաշվարկի 21-րդ կետի 2-րդ ենթակետի [Ա] վանդակում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ձեռքբերումներին վերաբերող Օրենքի 33-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 2-րդ կետով սահմանված դեպքերում՝ դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազան՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
24. Հաշվարկի 22-րդ կետում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում, Օրենքի 242-րդ և 243-րդ հոդվածների դեպքում` նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մեծությունը (մասը), որի մասով հաշվանցում կատարելու իրավունքի ձեռքբերման պահը, համաձայն Օրենքի 23-րդ, 242-րդ և 243-րդ հոդվածների, հետաձգվում է մինչև այդ հոդվածներով սահմանված ձեռքբերումների դիմաց վճարման պահը:
25. Հաշվարկի 23-րդ կետում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) Օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների արդյունքում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ Օրենքով սահմանված հիմքերի` լրացնելով հոդվածի և կետի համարները: Մասնավորապես`
1) ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող, ԱԱՀ-ից ազատված և առևտրի հարկով կամ հաստատագրված վճարներով հարկման ենթակա գործարքներին, որոնց մասով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարվում.
2) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը հետաձգվել էր և Օրենքի 23-րդ և 242-րդ հոդվածների համաձայն ենթակա է հաշվանցման տվյալ հաշվետու ժամանակաշրջաններում.
3) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով Օրենքի 26-րդ հոդվածով սահմանված դեպքերում պետք է կատարվեն վերաձևակերպումներ.
4) ԱԱՀ-ի այն գումարները, որոնք Օրենքի 6.1-ին հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարողների կողմից ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման) դրանց վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող հաշվարկով:
26. Հաշվարկի 24-րդ կետում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) դեբետագրման արդյունքը, ընդ որում, եթե`
1) ([18.Բ]+[19.Բ]+[20.Բ]-[21.1Բ]+[21.2Բ]-[22.Բ]+[23.Ա]-[23.Բ]) հավասար է 0-ի, ապա հաշվարկի 24-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0».
2) ([18.Բ]+[19.Բ]+[20.Բ]-[21.1Բ]+[21.2Բ]-[22.Բ]+[23.Ա]-[23.Բ]) մեծ է 0-ից (դրական է), ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է հաշվարկի 24-րդ կետի [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0».
3) ([18.Բ]+[19.Բ]+[20.Բ]-[21.1Բ]+[21.2Բ]-[22.Բ]+[23.Ա]-[23.Բ]) փոքր է 0-ից (բացասական է), ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է հաշվարկի 24-րդ կետի [Բ] վանդակում, իսկ [Ա] վանդակում լրացվում է «0»:
27. Հաշվարկի 25-րդ կետում լրացվում է ներմուծված այն ապրանքների մաքսային արժեքը (հարկման բազան) և ԱԱՀ-ի գումարները, որոնք Օրենքի 6.1-ին հոդվածի համաձայն պետք է արտացոլվեն պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորության գումարներ: Հաշվարկի 25-րդ կետում արտացոլված գումարները հաշվետու ժամանակաշրջանում Արցախի Հանրապետության տարածքում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում:
28. Հաշվարկի 26-րդ կետում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) պետական բյուջե վճարման ենթակա կամ հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ԱԱՀ-ի գումարները: Ընդ որում`