Համարը 
N 641-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.23/15(379)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.08.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.08.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 467 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2019թ.

N 641-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 467 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 467 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 4-րդ կետից առաջ «3.1.» կետը համարել «3.2.» կետ և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.2. Առաջարկել բարեգործական ծրագրեր իրականացնողներին՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 31-ն Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով ներկայացնել տեղեկություններ նախորդ տարում բարեգործական ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ ամփոփ տեղեկություն ծրագրի արդյունքների մասին:».

2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝

ա. 13-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «և աշխատանքների կատարման ժամանակացույցին» բառերը,

բ. 18-րդ կետի «ժ» ենթակետում «ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին՝ ՀՀ» բառերը փոխարինել «բարեգործության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին՝ Հայաստանի Հանրապետության» բառերով.

3) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից ընդունված» բառերը փոխարինել «բարեգործության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի» բառերով.

4) որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածում «ֆինանսների նախարարի առաջին» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ