ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի
հոկտեմբերի 26-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 18-րդ հոդվածը 2-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.
|
«2.1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ |
|
ա. պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի
և պայթեցման աշխատանքների կատարման համար` |
բազային տուրքի
150-ապատիկի չափով |
|
բ. հրագործական ապրանքների արտադրության և ներմուծման
համար`
գ. հրագործական ապրանքների առևտրի համար` տարեկան |
բազային տուրքի
150-ապատիկի չափով
բազային տուրքի
30-ապատիկի չափով |
|
դ. գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների
կատարման համար` տարեկան |
բազային տուրքի
150-ապատիկի չափով |
|
ե. ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման
և շահագործման համար` տարեկան |
բազային տուրքի
100-ապատիկի չափով |
|
զ. կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարման
և առևտրի համար` տարեկան |
բազային տուրքի
50-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
7 դեկտեմբերի 2011թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-56-Ն |
|