Համարը 
N 772-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.09.23/19(383)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.09.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.09.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2019թ.

N 772-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՎԱՅՐ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼԻՍ ԲՆԱԿԵԼԻ

 ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողին այլ վայր ծառայության նշանակելիս կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

  

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի սեպտեմբերի 18-ի N 772-Ն որոշման

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ

ՎԱՅՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼԻՍ

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի «այսուհետ՝ քննչական կոմիտե» ծառայողին այլ վայր ծառայության նշանակելիս կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը:

2. Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված քննչական կոմիտեի ծառայողին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում ծառայության նշանակմամբ և բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան ամսական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության վարձակալության դիմաց՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան՝ 20 000 ՀՀ դրամ:

3. Քննչական կոմիտեի ծառայողը փոխհատուցում ստանալու համար զեկուցագիր է ներկայացնում քննչական կոմիտեի նախագահին: Զեկուցագրին կցվում է բնակարանի վարձակալության պայմանագրի պատճենը:

4. Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ զեկուցագիրը քննարկվում է քննչական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնում: Սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում քննչական կոմիտեի աշխատակազմը որոշում է ընդունում դրամական փոխհատուցում տալու մասին, եթե դրանցում առկա չեն թերություններ: Փաստաթղթերում թերություն հայտնաբերելու դեպքում դրամական փոխհատուցում տալու մասին որոշումն ընդունվում է այն վերացնելուց և փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Զեկուցագրի բավարարման դեպքում քննչական կոմիտեի ծառայողին փոխհատուցման գումարները վճարում է քննչական կոմիտեի աշխատակազմը՝ նախատեսված բյուջետային միջոցների հաշվին:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ