ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
19 սեպտեմբերի 2019թ. |
N 775-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ
ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ
ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՇՏԿԵԼՈՒ ՈՒ ՍԽԱԼՆԵՐԻ ՇՏԿՄԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԵԽՆԻԿԱԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հարկային մարմնի կողմից կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել հարկային մարմնի կողմից կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու հետ կապված սխալների շտկման գործընթացի տեխնիկածրագրային և ընթացակարգային հարցերը կարգավորելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
|
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի N775-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ
ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ
ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՇՏԿԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրվող կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված տեղեկատվության մեջ առկա սխալների շտկման ընթացակարգը:
2. Հարկային մարմնի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրվող տեղեկությունները կարող են շտկվել, եթե տեղեկատվական բազա են մուտքագրվել սոցիալական վճարների վերաբերյալ նոր տվյալներ, մասնավորապես`
1) ճշտված անձնավորված հաշվետվությունները.
2) լիազոր մարմնի կողմից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված ստուգման ակտերը.
3) վեճն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:
3. Եթե սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկությունները հանգեցնում են մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների չափի փոփոխության, ապա կուտակային հատկացումների`
1) պակաս վճարած գումարները փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին՝ սոցիալական վճարի առաջացած պարտավորությունն օրենքով սահմանված կարգով մարվելուց հետո.
2) ավել փոխանցված գումարները սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում չեն վերադարձվում (բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի), դրանք հաշվի են առնվում համապատասխան անձանց գծով հետագա կուտակային հատկացումները հաշվարկելիս և վճարելիս.
3) ավել փոխանցված գումարները մասնակցի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը դադարած լինելու դեպքում` սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հիմքերով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում գործատուի անձնական հաշվի քարտում զրոյացվում են՝ ավել վճարված սոցիալական վճարի գումարների չափով պարտավորություն առաջադրելով: Աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը դադարեցրած մասնակցի համար ավել փոխանցված կուտակային հատկացումների գումարները կարող են վերադարձվել սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքի առկայության դեպքում.
4) ավել փոխանցված գումարները` սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքերով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում ավել վճարված սոցիալական վճարի գումարի չափով վերադարձվում են գործատուին (նրա իրավահաջորդին) կամ մասնակցին (նրա իրավահաջորդին):
4. Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված` ավել փոխանցված կուտակային հատկացումները հետ են վերադարձվում գործատուի (նրա իրավահաջորդի) կամ մասնակցի (նրա իրավահաջորդի) դիմումի համաձայն: Դիմումի հետ միաժամանակ դիմողը մասնակիցների ռեեստրը վարողին պարտադիր ներկայացնում է ավել փոխանցված կուտակային հատկացումների հետ վերադարձման հիմք հանդիսացող փաստաթուղթը (դատական ակտեր):
5. Հարկային մարմնի կողմից ճշտված տեղեկությունները ներկայացվում են մասնակիցների ռեեստրը վարողին` ըստ մասնակից համակարգերի միջև տվյալների փոխանակման համաձայնեցված ժամանակացույցի, օրենքով սահմանված կարգով, բացառապես էլեկտրոնային եղանակով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
|
|
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի սեպտեմբերի 19-ի N775-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ
ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ
ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՇՏԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԵԽՆԻԿԱԾՐԱԳՐԱՅԻՆ
ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է հարկային մարմնի և մասնակիցների ռեեստրը վարողի (Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա (այսուհետ` ՀԿԴ)) միջև տեղեկատվության փոխանակման ընթացքում առաջացած սխալների շտկման հետ կապված գործողությունները:
2. Հարկային մարմինը կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների (այսուհետ` մասնակից) վերաբերյալ անձնավորված տվյալները մինչև մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելը, կուտակային հատկացումները կատարելու համար օրենքով սահմանված վճարման հանձնարարականները ձևավորելու պահին, ստուգում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա մասնակիցների անձնավորված տվյալները Արցախի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազայում (այսուհետ` ոստիկանության բազա) առկա տվյալների հետ և կատարում համապատասխան շտկումներ:
3. Տվյալների ստուգման արդյունքում հարկային մարմնի տեղեկատվական բազայում մասնակիցների անձնավորված տվյալները շտկելուց հետո, հարկային մարմինը մասնակիցների վերաբերյալ շտկված անձնավորված տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով տրամադրում է մասնակիցների ռեեստրը վարողին:
4. Մասնակիցների անձնավորված տվյալներում սխալների առկայության դեպքում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից հարկային մարմնին է վերադարձվում սխալներ պարունակող մասնակիցների տվյալները` սխալ տվյալների նշումով:
5. Հարկային մարմնի կողմից սխալներ պարունակող տվյալները ներկայացվում են ոստիկանություն` ոստիկանության բազայի հիման վրա սխալները շտկելու համար: Շտկված տեղեկատվությունը ոստիկանությունից ստանալուց հետո հարկային մարմինը օրենքով սահմանված կարգով այն կրկին տրամադրում է մասնակիցների ռեեստրը վարողին:
2. ՍԽԱԼՆԵՐԻ ՇՏԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
6. Համաձայն «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի` հարկային մարմնի և մասնակիցների ռեեստրը վարողի միջև սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգի շրջանակներում նախատեսվում են տվյալների փոխանակման հետևյալ դեպքերը.
1) կուտակային կենսաթոշակային համակարգին (այսուհետ` համակարգ) կամավորության սկզբունքով միանալու դիմում ներկայացրած անձանց տվյալների ստացում (ձև 004).
2) առաջին անգամ հարկային մարմնում գրանցված մասնակցի տվյալների տրամադրում (մասնակիցների ռեեստրը վարողի կողմից կենսաթոշակային հաշիվ բացելու նպատակով, ձև 006).
3) մասնակիցների տվյալների տրամադրում և կուտակային հատկացումների գումարների փոխանցում (ձև 007, ՀԿԴ աղյուսակ).
4) կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացրած` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած մասնակիցների տվյալների ստացում (ձև 012):
7. Տվյալների փոխանակման ընթացքում առաջացած սխալները շտկելու համար տվյալների փոխանակման որոշակի փուլերում որպես գործընթացի մաս կատարվում են հետևյալ գործողությունները.
1) երբ նախկինում համակարգին մասնակցություն չունեցող անձը դառնում է համակարգի մասնակից, հարկային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով տվյալները գրանցվում են տեղեկատվական բազայում (կամ թարմացվում են արդեն գրանցվածները): Եթե անձը դառնում է համակարգի մասնակից, ապա ձև 006-ը մասնակիցների ռեեստրը վարողին ուղարկելուց առաջ դրանում արտացոլված տվյալները ստուգվում են և համադրվում ոստիկանության բազայի տվյալների հետ: Հաջորդ անգամ ձև 006-ը գեներացնելիս հարկային մարմնի տեղեկատվական համակարգը մասնակիցների ռեեստրը վարողին ուղարկվող հանրային ծառայությունների համարանիշերի (այսուհետ՝ ՀԾՀ) ցանկում ընդգրկում է նաև այն ՀԾՀ-ները, որոնց համար գրանցվել է սխալ ձև 006, և ՀԾՀ-ների ամբողջ ցանկի համար կրկին իրականացվում է ստուգում և համադրում ոստիկանության բազայի հետ (միայն անձնագրային տվյալների անհամապատասխանության հետևանքով առաջացած սխալների համար).
2) յուրաքանչյուր օր ձև 007 ստեղծելուց առաջ հարկային մարմնի անձնավորված հաշվառման համակարգը ստուգում է, թե արդյո՞ք տվյալ ՀԾՀ-ի համար կա ձև 006-ից առաջացած սխալ: Սխալի առկայության դեպքում տվյալ ՀԾՀ-ի վերաբերյալ գրառումները չեն ավելացվում ՀԿԴ աղյուսակին: Մասնակիցների ռեեստրը վարողին ուղարկվող ձև 007-ի մեջ ներառվում են այն բոլոր ՀԾՀ-ները, որոնց համար ձև 006-ից սխալ չի ստացվել կամ ուղարկվել է ձև 006 և այն ուղարկելուց հետո դեռևս պատասխան չի ստացվել: Հաջորդ անգամ ձև 007 գեներացնելիս հարկային մարմնի անձնավորված հաշվառման համակարգը ՀԿԴ աղյուսակում առկա գրառումների մեջ ներառում է նաև այն բոլոր գրառումները, որոնց համար նախորդ ձև 007 ուղարկելիս առաջացել է սխալ և «Սխալ» դաշտը լրացված է (եթե սխալն առաջացել է անձնագրային տվյալների անհամապատասխանության հետևանքով): Այս դեպքում ձև 007 գեներացնելուց առաջ հարկային մարմնի անձնավորված հաշվառման համակարգը բոլոր «Սխալ» պարունակող գրառումների համար տվյալները ստուգում և համադրում է ոստիկանության բազայի տվյալների հետ` տվյալները թարմացնելով այդ բազայից:
3. ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՁԵՎԵՐ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ
ՀՆԱՐԱՎՈՐ ՍԽԱԼՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐ
8. Համակարգին կամավորության սկզբունքով միանալու դիմում ներկայացրած անձանց տվյալներ (ձև 004) և դրանցում հնարավոր սխալների ծածկագրեր.
Աղյուսակ 1 – ձև 004
|
N |
Տվյալ |
Ձևաչափ |
Նիշերի
առավելագույն
քանակ |
|
1. |
Անուն |
միայն տառեր |
40 |
|
2. |
Ազգանուն |
միայն տառեր |
40 |
|
3. |
Հանրային ծառայությունների համարանիշ |
- |
10 |
|
4. |
Ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի) |
Օր.ամիս.տարի |
10 |
|
5. |
Մասնակցի սեռ |
միայն թվեր |
1 |
|
6. |
Դիմումը ներկայացնելու (կենսաթոշակային
հաշիվը բացելու) ամսաթիվ (օր, ամիս, տարի) |
Օր.ամիս.տարի |
10 |
Աղյուսակ 1.1 – ձև 004-ի սխալների ծածկագրերի ցանկ
|
Նկարագրություն |
Կոդ |
|
ՀԾՀ-ն գոյություն չունի |
10 |
|
Ազգանունը սխալ է |
15 |
|
Անունը սխալ է |
16 |
|
Սխալ սեռ |
17 |
|
Ծննդյան ամսաթիվը սխալ է |
18 |
|
Ստորագրությունը վնասված է |
24 |
|
Սխալ էքսէմէլ (XML) |
28 |
|
Չի հաջողվել պահպանել էքսէմէլ (XML) տվյալները |
29 |
|
Սխալ հարցում |
30 |
|
Ընդհանուր սխալ |
31 |
|
Ստորագրության սխալ |
32 |
9. Առաջին անգամ հարկային մարմնում գրանցված մասնակցի տվյալներ (ձև 006) և դրանցում հնարավոր սխալների ծածկագրեր.
Աղյուսակ 2 – ձև 006
|
N |
Տվյալ |
Ձևաչափ |
Նիշերի
առավելագույն
քանակ |
|
1. |
Անուն |
միայն տառեր |
40 |
|
2. |
Ազգանուն |
միայն տառեր |
40 |
|
3. |
Հանրային ծառայությունների համարանիշ |
- |
10 |
|
4. |
Ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի) |
Օր.ամիս.տարի |
10 |
|
5. |
Մասնակցի սեռ |
միայն թվեր |
1 |
|
Բնակության վայրի հասցե |
|
Արցախի Հանրապետությունում բնակության հասցե |
|
6. |
Շրջան |
միայն թվեր |
2 |
|
7. |
Համայնք |
միայն թվեր |
3 |
|
8. |
Բնակավայր |
միայն թվեր |
2 |
|
9. |
Փողոց |
- |
100 |
|
10. |
Շենք/Տուն |
միայն թվեր |
20 |
|
11. |
Բնակարան |
միայն թվեր |
12 |
|
Արտերկրի բնակության հասցե |
|
12. |
Երկիր |
միայն թվեր |
3 |
|
13. |
Հասցեատող 1 |
- |
100 |
|
14. |
Հասցեատող 2 |
- |
100 |
|
15. |
Հասցեատող 3 |
- |
100 |
|
16. |
Փոստի համար |
միայն թվեր |
20 |
|
Կոնտակտային տվյալներ |
|
17. |
Քաղաքային հեռախոսահամար |
միայն թվեր |
30 |
|
18. |
Բջջային հեռախոսահամար |
միայն թվեր |
30 |
|
19. |
Էլեկտրոնային փոստի հասցե |
միայն թվեր |
50 |
Աղյուսակ 2.1 – ձև 006-ի սխալների ծածկագրերի ցանկ
|
Նկարագրություն |
Կոդ |
|
Ստորագրությունը վնասված է |
24 |
|
Սխալ էքսէմէլ (XML) |
28 |
|
Չի հաջողվել պահպանել էքսէմէլ (XML) տվյալները |
29 |
|
Սխալ հարցում |
30 |
|
Ընդհանուր սխալ |
31 |
|
Ստորագրության սխալ |
32 |
|
Տվյալների փաթեթի ուղարկումը ընթացքի մեջ է |
33 |
|
Տվյալների փաթեթի ուղարկումը ձախողվեց |
34 |
|
Չկա նոր տվյալների փաթեթ |
35 |
|
Սխալ տվյալների փաթեթի կոդ |
36 |
10. Մասնակիցների տվյալներ (այդ թվում` կուտակային հատկացումների գումարների վերաբերյալ, ձև 007) և դրանցում հնարավոր սխալների ծածկագրեր.
Աղյուսակ 3 – ձև 007
|
N |
Տվյալ |
Ձևաչափ |
Նիշերի
առավե-
լագույն
քանակ |
|
Ընդհանուր տեղեկություններ |
|
1. |
Տվյալներ պարունակող գրառումների քանակ |
միայն թվեր |
5 |
|
2. |
Տվյալների փաթեթի ունիկալ համար |
միայն թվեր |
11 |
|
3. |
էքսէմէլի (XML) ստեղծման ամսաթիվ |
Օր. ամիս.
տարի |
10 |
|
4. |
Տեղեկանքի (հերթական) համար (նույն համարը օգտագործվում է
գանձապետարանին տվյալներ փոխանցելու ժամանակ) |
միայն թվեր |
16 |
|
5. |
Ընդհանուր կուտակային հատկացում |
միայն թվեր |
20,2 |
|
6. |
Միավոր |
|
3 |
|
Տեղեկություններ հարկատուի մասին |
|
7. |
Հարկ վճարողի (գործատուի, ֆիզիկական անձի) հաշվառման
համար |
միայն թվեր |
8 |
|
8. |
Գործատուի անվանում (ֆիզիկական անձի անուն) |
- |
90 |
|
Անձի նույնականացում |
|
9. |
Մասնակցի հանրային ծառայությունների համարանիշ կամ
հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին
տեղեկանքի համար |
- |
10 |
|
10. |
Մասնակցի անուն |
- |
40 |
|
11. |
Մասնակցի ազգանուն |
- |
40 |
|
Տեղեկություններ կուտակային հատկացումների մասին |
|
12. |
Վճարման ամսաթիվ |
|
10 |
|
13. |
Հաշվետու ժամանակաշրջան |
Տարի կամ
ամիս.տարի |
7 |
|
14. |
Մասնակցի սոցիալական վճարի չափ |
միայն թվեր |
18,2 |
|
15. |
Պետական բյուջեից վճարման ենթակա գումարի չափ |
միայն թվեր |
18,2 |
|
16. |
Անձնական հաշվի քարտում հաշվարկված և տվյալ մասնակցի
հաշվին փոխանցված տույժի գումար |
միայն թվեր |
18,2 |
Աղյուսակ 3.1 – ձև 007-ի սխալների ծածկագրերի ցանկ
|
Նկարագրություն |
Կոդ |
|
Ստորագրությունը վնասված է |
24 |
|
Սխալ էքսէմէլ (XML) |
28 |
|
Չի հաջողվել պահպանել էքսէմէլ (XML) տվյալները |
29 |
|
Սխալ հարցում |
30 |
|
Ընդհանուր սխալ |
31 |
|
Ստորագրության սխալ |
32 |
|
Փաթեթի ուղարկումը ընթացքի մեջ է |
33 |
|
Փաթեթի ուղարկումը ձախողվեց |
34 |
|
Չկա նոր փաթեթ |
35 |
|
Սխալ Փաթեթի կոդ |
36 |
Աղյուսակ 3.2 – ձև 007-ի հետադարձ կապ սխալների ծածկագրերի ցանկ
|
Նկարագրություն |
Կոդ |
|
Ստորագրությունը վնասված է |
24 |
|
Սխալ էքսէմէլ (XML) |
28 |
|
Չի հաջողվել պահպանել էքսէմէլ (XML) տվյալները |
29 |
|
Սխալ հարցում |
30 |
|
Ընդհանուր սխալ |
31 |
|
Ստորագրության սխալ |
32 |
|
Փաթեթն արդեն փակված է, կամ գոյություն չունի |
80 |
11. Կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացրած` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած մասնակիցների տվյալներ (ձև 012) և դրանցում հնարավոր սխալների ծածկագրեր.
Աղյուսակ 4 – ձև 012
|
N |
Տվյալ |
Ձևաչափ |
Նիշերի առավելագույն
քանակ |
|
1. |
Անուն |
միայն տառեր |
40 |
|
2. |
Ազգանուն |
միայն տառեր |
40 |
|
3. |
Հանրային ծառայությունների համարանիշ |
- |
10 |
|
4. |
Ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի) |
Օր.ամիս.տարի |
10 |
|
5. |
Մասնակցի սեռ |
միայն թվեր |
1 |
|
6. |
Կուտակային կենսաթոշակ ստանալու դիմումը
ներկայացնելու ամսաթիվ (օր, ամիս, տարի) |
Օր.ամիս.տարի |
10 |
Աղյուսակ 4.1 – ձև 012-ի սխալների ծածկագրերի ցանկ
|
Նկարագրություն |
Կոդ |
|
ՀԾՀ-ն գոյություն չունի |
10 |
|
Ազգանունը սխալ է |
15 |
|
Անունը սխալ է |
16 |
|
Սխալ սեռ |
17 |
|
Ծննդյան ամսաթիվը սխալ է |
18 |
|
Ստորագրությունը վնասված է |
24 |
|
Սխալ էքսէմէլ (XML) |
28 |
|
Չի հաջողվել պահպանել էքսէմէլ (XML) տվյալները |
29 |
|
Սխալ հարցում |
30 |
|
Ընդհանուր սխալ |
31 |
|
Ստորագրության սխալ |
32 |
12. ՀԿԴ աղյուսակ և դրա տվյալների նկարագրություն.
Աղյուսակ 5. ՀԿԴ աղյուսակի տեսքը՝ օրինակով
|
Հ/հ |
Գործատու |
Մասնակից |
Կուտակային հատկացումների տվյալներ |
Ձև 007-ի տվյալներ |
Հաջողու-
թյուն/
Սխալ |
|
ՀՎՀՀ |
Անվա-
նում |
ՀԾՀ |
Ազգա-
նուն |
Անուն |
Ամսա-
թիվ
և
ժամ |
Հաշվետու
ժամանա-
կաշրջան |
Մասնակցի
սոցիալա-
կան վճար |
Բյուջեից
կուտակային
հատկացում |
Տույժ |
Փաթեթի
համար |
Էքսէմէլի
(XML)
ամսաթիվ |
Տեղեկանքի
հերթական
համար |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Աղյուսակ 6. ՀԿԴ աղյուսակի տվյալների նկարագրություն
|
Դաշտի անվանում |
Դաշտի նկարագրություն |
Համապատաս-
խանությունը
անհատական հաշվի
հետևյալ դաշտին |
Հնարավոր
արժեքներ |
|
Սոցիալական
վճար
կատարելու
պարտակա-
նություն
ունեցող |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի
հաշվառման համար |
ՀՎՀՀ |
|
|
Անվանում
(անուն) |
Հարկային գործակալի
(կազմակերպության)
անվանում, ֆիզիկական
անձի անուն, ազգանուն |
Անվանում (անուն) |
|
|
Մասնակից |
ՀԾՀ |
Հանրային
ծառայությունների
համարանիշ |
|
|
|
Ազգանուն |
Մասնակցի ազգանուն |
|
|
|
Անուն |
Մասնակցի անուն |
|
|
|
Կուտակային
հատկացում-
ների տվյալներ |
Ամսաթիվ |
Մարման տարի, ամիս,
օր, ժամ |
Գործողության օր,
ժամ |
|
|
Հաշվետու
ժամանակաշրջան |
Հաշվետու տարի և ամիս |
Հաշվետու
ժամանակաշրջան |
|
|
Սոցիալական
վճար |
Տվյալ փաստաթղթի
գրանցման համարով ՀԿԴ
ուղարկվող գումարի
գործատուի բաժին |
ՀԿԴ ուղարկվող
կուտակային
հատկացում |
|
|
Պետական
բյուջեից
կուտակային
հատկացում |
Պետական բյուջեից
կուտակային հատկացման
գումար |
Պետական բյուջեից
ամսական
կուտակային
հատկացման մասով |
|
|
Տույժ |
Ճշգրտում/ Անձնական
հաշվի քարտում
հաշվարկված տույժ |
Տույժ |
|
|
Ձև 007-ի
տվյալ-
ներ |
Փաթեթի
համար |
Տվյալների փաթեթի
ունիկալ համար |
|
Ձև 007-ի տվյալները լրացվում են
միայն այն դեպքում, եթե տվյալ
գրառումն ընդունվել է ՀԿԴ-ի
կողմից: Եթե գրառումը կամ
փաթեթը մերժվել է, ապա փաթեթի
վերաբերյալ տվյալները
հետագայում արտացոլված կլինեն
սխալի վերաբերյալ պատուհանում
(այս պատուհանի ստեղծումը չի
վերաբերում սույն կարգին): |
|
Էքսէմէլի
(XML)
ամսաթիվ |
Էքսէմէլի (XML)
ստեղծման
ամսաթիվ |
|
|
Տեղեկանքի
հերթական
համար |
Տեղեկանքի
հերթական համար
(օգտագործվում է
գանձապետարանին
տվյալները
փոխանցելիս) |
|
|
Հաջողություն/Սխալ |
ՀԿԴ փաթեթը կամ
տվյալ գրառումը
ստանալիս և
վերլուծելիս
առաջացել են
սխալներ, թե ոչ |
|
Դաշտը կարող է լինել դատարկ,
կամ լրացված լինեն «Հաջողություն»
կամ «Սխալ» արժեքները:
Եթե փաթեթի (գրառման) հետ
կապված սխալներ չեն առաջացել,
ապա գրվում է «Հաջողություն»:
Եթե փաթեթի (գրառման) հետ
կապված սխալներ են առաջացել,
ապա գրվում է «Սխալ», որն ապա-
գայում կլինի հղում: Սեղմելով այդ
հղումը կբացվի սխալի վերաբերյալ
պատուհանը (որի ստեղծումը չի
վերաբերում սույն կարգին):
Եթե տվյալ գրառումը դեռևս չի
ներառվել ձև 007-ի մեջ, ապա այս
դաշտը դատարկ է:
Եթե սխալն ուղղվում է, ապա այս
դաշտը դառնում է դատարկ: |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |