Համարը 
N 778-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.09.23/19(383)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.09.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.09.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 902-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2019թ.

N 778-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 902-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 902-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում, որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «դատախազությունը» բառից առաջ, 2-րդ ենթակետի «դեպքում» բառից հետո, որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 7-րդ կետում, 9-րդ կետում «անձը համարվում է մեկ գումարման» բառերից հետո, 13-րդ կետում, որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության «հաշվառման» բառից առաջ, 20-րդ կետում, 29-րդ կետի 4-րդ ենթակետում, 30-րդ կետի «տարածքում» բառից առաջ, 33-րդ, 35-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.5 - 2.25-րդ ենթակետերով.

«2.5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.13) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.14) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.15) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.16) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.17) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.18) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.19) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.20) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.21) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի խորհրդատուի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.22) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.23) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.24) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջին օգնականի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.25) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.».

4) որոշմամբ հաստատված N 3 հավելվածի՝

ա. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-30-րդ ենթակետերով.

«19) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի համար` 14.40.

20) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի համար` 12.00.

21) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի համար՝ 9.60.

22) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի համար՝ 8.00.

23) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի համար՝ 6.80.

24) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջին տեղակալի համար՝ 6.40.

25) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի համար՝ 6.00.

26) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի խորհրդատուի համար՝ 6.45.

27) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի համար՝ 5.50.

28) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խորհրդականի համար՝ 5.23.

29) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջին օգնականի համար՝ 4.68.

30) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի օգնականի համար՝ 4.40.»,

բ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի՝ պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցնելու դեպքում՝ աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»,

գ. 21-րդ կետում «աշխատանքային պայմանագիրը լուծելուց, պետական և համայնքային պաշտոնից ազատվելուց, որպես անհատ ձեռնարկատեր՝ հաշվառումից հանվելուց» բառերը փոխարինել «պետական կամ համայնքային պաշտոնից,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ