Համարը 
ՀՕ-20-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.05.26/12(403)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.04.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.05.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2020 թվականի

ապրիլի 30-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-68-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 9-րդ կետերով» բառերը փոխարինել «Դատախազության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին պարբերությունում «կետերով» բառից հետո լրացնել «կամ «Դատախազության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով» բառերը.

2) 5-րդ մասի 2-րդ պարբերությունում «2-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 136-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

                 

2020թ. մայիսի 19

Ստեփանակերտ

ՀՕ-20-Ն