ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2020 թվականի
ապրիլի 30-ին |
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 34-36-րդ կետեր.
«34) սահմանում է համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները.
35) սահմանում է առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը (22։00-ից մինչև 7։00-ն, 23։00-ից մինչև 7։00-ն և 24։00-ից մինչև 7։00-ն).
36) որոշում է ընդունում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջների վերաբերյալ:»:
Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 10-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետ.
«11) տալիս է համայնքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվություն:»:
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
|
|
2020թ. մայիսի 19
Ստեփանակերտ
ՀՕ-26-Ն |
|