ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
7 հոկտեմբերի 2019թ. |
N 837-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 663-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 14-ի ««Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտեր սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 663-Ն որոշմամբ սահմանված N 8 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետում «հարկը» բառից հետո լրացնել «և օրենքով սահմանված դեպքերում՝ պարտադիր դրոշմանիշային ու սոցիալական վճարները» բառերը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 26-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգը հաստատելու մասին» N 285-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) 8-րդ կետում «հարկը» բառից հետո լրացնել «և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը» բառերը.
2) 22-րդ կետում «հարկը» բառից հետո լրացնել «և օրենքով սահմանված դեպքերում՝ պարտադիր դրոշմանիշային և սոցիալական վճարները» բառերը:
3. Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 11-ի «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 143-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ կետում «վճարի» բառը փոխարինել «և սոցիալական վճարների» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |