ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-107-Ն
ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածը` ո ր ո շ ու մ եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրի (այսուհետ՝ Հրամանագիր) 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության՝
1) 14-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հայեցողական պաշտոնները՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալները, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանը, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականները, հատուկ հանձնարարություններով դեսպանները, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը, Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչները՝ հատուկ հանձնարարությունների գծով, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալները, Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալները, Արցախի Հանրապետության Նախագահի առաջին օգնականը, Արցախի Հանրապետության Նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչը, Արցախի Հանրապետության Նախագահի օգնականները, Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարը, Արցախի Հանրապետության Նախագահի ռեֆերենտները.».
2) 17-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալին, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանին, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականին, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականներին, հատուկ հանձնարարություններով դեսպաններին, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետին, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչին, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչին, Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչներին՝ հատուկ հանձնարարությունների գծով, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալներին, Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալներին, Արցախի Հանրապետության Նախագահի առաջին օգնականին, Արցախի Հանրապետության Նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչին, Արցախի Հանրապետության Նախագահի օգնականներին, Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարին, Արցախի Հանրապետության Նախագահի ռեֆերենտներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.».
3) 18-րդ կետում «Անվտանգության խորհրդի քարտուղարը» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանը, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականը» բառերը.
4) 19-րդ կետի 26-րդ ենթակետում «համակարգում է» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանի, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականի» բառերը.
5) 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ-ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԴԵՍՊԱՆԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ, ԱՌԱՋԻՆ ՕԳՆԱԿԱՆԸ, ՕԳՆԱԿԱՆ-ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԸ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԸ».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին և 25.2-րդ կետեր.
«25.1. Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանի գործառույթները սահմանվում են Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով։
25.2. Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականի գործառույթները սահմանվում են Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:».
7) 30-րդ կետում «Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականները» բառերից առաջ լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանը, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականը,» բառերը.
8) 39-րդ կետում «հանձնարարականները կատարելիս» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանը, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականը,» բառերը։
2. Հրամանագրի 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետ.
«2.1. Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ».
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կառավարության գործերի կառավարչության պետ».
3) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.
4) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետեր.
«6.1. Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
6.2. Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական»։
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։
|
|
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2020թ. մայիսի 26
Ստեփանակերտ
ՆՀ-4-Ն |
|