Համարը 
N 846-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.10.31/21(385)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.10.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.10.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.11.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «է» պարբերությամբ կատարվող ինկորպորացիան չի բերվում 24-րդ կետի բացակայությամբ պայմանավորված:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 24-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2019թ.

N 846-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 24-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 1-ի «Հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար Արցախի Հանրապետության քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 26-ի N 101 ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 889-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 24-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 4-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ՝ 18 տարին լրացած այն անձը, ում ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրա 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են.»,

բ. 9-րդ ենթակետում «կառուցում» բառից հետո լրացնել «կամ բնակարանի գնման իրավունքի ձեռքբերում» բառերը,

գ. 14-րդ ենթակետում «, անհայտ կորած կամ մահացած» բառերը փոխարինել «կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ զոհված զինծառայողին հավասարեցված» բառերով,

դ. 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15) ընտանիք՝ ամուսնության վրա հիմնված, միևնույն բնակելի տարածքում փաստացի բնակվող քաղաքացիների սոցիալական փոքր խումբ (ամուսիններ, նրանց ծնող(ներ) և զավակ(ներ), զավակ(ներ)ի ամուսին(ներ)), որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն և ունեն ընդհանուր բյուջե կամ 32 տարին լրացած անձ, որը սույն կարգով սահմանված պետական աջակցություն ստանալու հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չի գտնվում ամուսնության մեջ, չունի անչափահաս երեխաներ, խնամարկյալներ, ինչպես նաև հոգաբարձության ներքո անձինք կամ սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված շահառուն.»,

ե. 17-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17) կառուցում՝ շինարարական աշխատանքների և միջոցառումների համալիր՝ ուղղված բնակելի տարածքի շինարարությանը, որը նախատեսում է՝

ա. հիմքից նոր բնակելի տան կառուցում,

բ. բնակելի տան նոր հարկի կառուցում կամ կցակառուցում,

գ. բնակարանի կցակառուցում,

դ. կիսակառույց բնակելի տան շինարարության ավարտում,

ե. սանհանգույցի կառուցում` բացակայության դեպքում.»,

զ. 20-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«20) միածնող ընտանիք՝

ա. ամուսինը մահացած և իր խնամակալության ներքո երեխա ունեցող անձ,

բ. ամուսնալուծված և իր խնամակալության ներքո երեխա ունեցող անձ, ում ամուսնալուծության փաստը արձանագրված է հայտը ներկայացնելու օրվանից առնվազն հինգ տարի առաջ կամ չամուսնացած անձ (բացառությամբ միայնակ մայրերի), ում խնամքի ներքո միակ կամ կրտսեր երեխան առնվազն հինգ տարեկան է,

գ. երեխա որդեգրած միայնակ անձ,

դ. առանց օրինական ամուսնու (ամուսնության մեջ չգտնվող և երեխայի ծննդյան վկայականում հոր մասին տեղեկությունների բացակայության կամ երեխայի հոր մասին գրանցումը սահմանված կարգով մոր ցուցումով կատարված լինելու դեպքում) երեխա ունեցող և առանց հոր մեծացնող մայր՝ միայնակ մայր:»,

է. 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-րդ կետ՝

«24.1) պետական պաշտոն զբաղեցնող անձ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոն զբաղեցնող անձ.»,

ը. 25-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«25) պետական ֆինանսական աջակցություն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող աջակցություն, որն արտահայտվում է հիփոթեքային վարկի կանխավճարի` անհատույց կամ նպատակային անտոկոս փոխառության տրամադրմամբ և(կամ) հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի կամ լրիվ սուբսիդավորմամբ, հիփոթեքային աջակցության ծրագրերով փոխառությունների և(կամ) միանվագ անհատույց գումարների տրամադրմամբ.»,

թ. 29-րդ ենթակետում «նշված» բառից հետո լրացնել «՝ մինչև 1993 թվականը ծնված» բառերը.

2) 6-րդ կետում`

ա. «կետի 1-ին և 2-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «կետում» բառով,

բ. 1-ին ենթակետում «կառուցման» բառից հետո հանել «և վերանորոգման» բառերը, իսկ «տոկոսադրույքի» բառից հետո՝ «մասնակի» բառը,

գ. 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետ՝

«3) բնակելի տարածքի վերանորոգման նպատակով հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման աջակցությունից շահառուն կարող է օգտվել մեկից ավելի անգամ, սակայն վարկերի հանրագումարը չպետք է գերազանցի կարգի 12-րդ կետում նշված սահմանափակումները:»,

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվում է ՝

1) այն շահառուին, ով բնակելի տարածք է ձեռք բերում կամ վերանորոգում իր բնակության և(կամ) հաշվառման և(կամ) աշխատանքի բնակավայրում, բացառությամբ առաջին գոտում բնակելի տարածք ձեռք բերելու դեպքերի.

2) առաջին գոտում բնակելի տարածք ձեռք բերելու համար պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվում է՝

ա. այն շահառուին, ով հաշվառված և բնակվում է տվյալ գոտում վերջին տասը տարուց ավելի (ամուսիններից առնվազն մեկը) կամ ում աշխատանքի վայրը գտնվում է տվյալ գոտում վերջին տասը տարուց ավելի (ամուսիններից առնվազն մեկը),

բ. 4-րդ կետի 23-րդ և 26-րդ ենթակետերում նշված այն շահառուին, ով հաշվառված և բնակվում է տվյալ գոտում վերջին հինգ տարուց ավելի (ամուսիններից առնվազն մեկը) կամ ում ծառայության վայրը գտնվում է տվյալ գոտում վերջին հինգ տարուց ավելի (ամուսիններից առնվազն մեկը),

գ. 4-րդ կետի 29-րդ ենթակետի շահառուին՝ համապատասխան լիազոր մարմնի կողմից տրված նախընտրելի բնակավայրի մասին տեղեկանքում 1-ին գոտին որպես նախընտրելի բնակավայր նշված լինելու դեպքում,

դ. առաջին գոտում համապատասխան ոլորտում վերջին հինգ տարուց ավելի աշխատող բժշկին, հանրակրթական դպրոցի ուսուցչին և պետական պաշտոն զբաղեցնող անձին.

3) այն շահառուին, ում սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքի մակերեսը ընտանիքի մեկ անձի հաշվարկով չի գերազանցում 18 քառակուսի մետրը, բացառությամբ բնակելի տարածքի վերանորոգման և կարգի 4-րդ կետի 17-րդ ենթակետի «ե» պարբերությունում նշված դեպքի:».

4) 10-րդ կետում «յուրաքանչյուր ընտանիք» բառերը փոխարինել «ընտանիքը» բառով.

5) 16-րդ կետում`

ա. 5-րդ ենթակետում «հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից երաշխավորագրի տրամադրման օրվա դրությամբ հրապարակված արտարժույթի փոխարժեքը» բառերը փոխարինել «հիմք ընդունելով երաշխավորագրի տրամադրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արտարժույթի փոխարժեքը» բառերով,

բ. 7-րդ ենթակետում «տոկոսադրույքի» բառը փոխարինել «տոկոսագումարի և մայր գումարի» բառերով.

6) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«40. Հիմնադրամը հայտը մերժում է՝

1) եթե շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) եթե շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ արժանահավատ տվյալներ.

3) եթե շահառուն նախկինում օգտվել է սույն կարգով սահմանված պետական ֆինանսական աջակցության նույն ձևից, բացառությամբ սույն կարգի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված դեպքերի.

4) եթե շահառուն բնակելի տարածք է գնում մերձավոր ազգականից.

5) շահառուի ֆինանսական հնարավորությունների ուսումնասիրության արդյունքում:».

7) 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.1-րդ կետ՝

«40.1. Հիմնադրամը հայտը կարող է մերժել շահառուի կողմից բնակարանային պայմանների արհեստական վատթարացման փաստի առկայության դեպքում:».

8) 42-րդ կետից հանել «նրա կողմից ընտրված» բառերը.

9) 46-րդ կետում`

ա. 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Շահառուի վարկի սուբսիդավորման չափը սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերին համապատասխանեցնելու նպատակով վերանայվում է՝ շահառուի կողմից դիմումը կարգի 57-րդ կետով սահմանված համապատասխան փաստաթղթերով ներկայացնելու ամսվանը հաջորդող ամսվա 1-ից` սույն կետում նշված դեպքերում.»,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) շահառուն ներկայացրել է 4-րդ կետի 3-րդ, 5-րդ, 14-րդ, 20-րդ, 23-րդ, 26-րդ և 29-րդ ենթակետերում նշված՝ շահառուի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր:»,

10) 47-րդ կետում՝

ա. «կնքման» բառից հետո լրացնել «(մեկ երաշխավորագրի շրջանակում մեկից ավել արտարժույթով պայմանագրերի դեպքում՝ արտարժույթով կնքված առաջին պայմանագրի կնքման)» բառերը,

բ. աղյուսակի 2-րդ սյունակի 1-ին տողում «սուբսիդավորման ժամկետը լրանալու» բառերը փոխարինել «վարկային պայմանագրի կնքման և յուրաքանչյուր հաջորդ 5-րդ տարվա նույն» բառերով,

գ. աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.1-րդ կետ՝

«47.1. Սույն կարգի 47-րդ կետով սահմանված դրույթները չեն տարածվում ՀՀ դրամով տրամադրված և ընթացքում փոխարկված ու արտարժույթով վերաձևակերպված՝ բնակելի տարածքի ձեռքբերման կամ վերանորոգման վարկի վրա:».

11) 48-րդ կետում «պայմանագրի կնքման օրվանից 5-րդ տարվա նույն» բառերը փոխարինել «փոխարկման» բառով.

12) 57-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին, 8.2-րդ և 8.3-րդ ենթակետեր՝

«8.1) շահառուի՝ զոհված զինծառայողի զավակ հանդիսանալու դեպքում ծննդյան վկայականի բնօրինակը (բացակայության դեպքում՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից տրված համապատասխան տեղեկանքը), զոհված զինծառայողի մահվան վկայականը և համապատասխան շրջանի զինկոմիսարիատի կողմից տրված` զոհված զինծառայողի կարգավիճակը հավաստող տեղեկանքը.

8.2) շահառուի՝ միայնակ ծնող հանդիսանալու դեպքում հավաստող փաստաթղթերը.

8.3) շահառուի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ հանդիսանալու դեպքում՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված լինելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրված տեղեկանքը.».

13) 69-րդ կետում «Շահառուն և իր հետ համատեղ» բառերը փոխարինել «Սույն կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված պայմանով» բառերով.

14) լրացնել հետևյալ բովանդակությամբ 70-րդ կետ՝

«70. Հիմնադրամի կողմից կարող է սուբսիդավորվել նաև սույն կարգով պետական ֆինանսական աջակցության իրավունք ունեցող քաղաքացու՝ ֆինանսավարկային կազմակերպությունից բնակելի տարածքի գնման նպատակով ստացված հիփոթեքային վարկը, եթե առուվաճառքի գործարքի և վարկային պայմանագրի դրույթները համապատասխանում են պետական ֆինանսական աջակցություն ստանալու՝ սույն կարգով սահմանված ընդհանուր պայմաններին:»:

2. Սահմանել, որ`

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, ընտանիքում անչափահաս երեխաների առկայությունը հիմնավորող փաստաթղթերն Արցախի ներդրումային հիմնադրամ ներկայացրած շահառուի հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման չափի վերանայման հաշվարկը կատարվում է 2019 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան փաստաթղթերն Արցախի ներդրումային հիմնադրամ ներկայացնելու դեպքում՝ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

2) Որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետի և 13-րդ կետի դրույթները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 26-ի N 101 ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 889-Ն որոշումներով հաստատված կարգերի շրջանակներում աջակցություն ստացած շահառուների վրա տարածվում են 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից բնակելի տարածքի վերանորոգման հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման երաշխավորագրի ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ չլրացած շահառուի հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման չափն Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից համապատասխանեցվում է Որոշմամբ հաստատված կարգին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ