ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
20 դեկտեմբերի 2019թ. |
N 1086-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը և 14-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով նախատեսված Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը:
2. Ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման հանձնաժողով (այսուհետ՝ հավաստագրման հանձնաժողով) և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել՝
1) հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
2) հավաստագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
3) հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների և այլ տեղեկությունների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 1086-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ
ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար, հանձնաժողովի նախագահ,
- Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ,
- Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ,
- Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ,
- Բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչ:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 1086-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ
ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածով սահմանված` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագիր տրամադրող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման կարգի հետ կապված հարաբերություններն ու պայմանները:
2. Հավաստագրի տրամադրման մասին որոշման ընդունումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է հավաստագիր, որը հնարավորություն է ընձեռում օգտվելու օրենքով սահմանված հարկային արտոնություններից:
2. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Հավաստագրումն իրականացվում է հավաստագրման հանձնաժողովի կողմից:
4. Հավաստագրման հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի հրամանով:
5. Հավաստագրման հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
6. Հավաստագրման հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է հավաստագրման հանձնաժողովի նախագահը, որն ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը:
7. Հավաստագրման հանձնաժողովի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ:
8. Հավաստագրման հանձնաժողովի անդամներն ունեն ձայնի հավասար իրավունք` հանձնաժողովի նիստերին ուսումնասիրվող հարցերի քննարկման և դրանց կապակցությամբ որոշումների ընդունման ժամանակ:
9. Հավաստագրման հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ և ստորագրվում են որոշումն ընդունած հանձնաժողովի անդամների կողմից:
10. Հավաստագրման հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:
11. Հավաստագրման հանձնաժողովի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանձնաժողովի անդամ լինելուց:
12. Հավաստագրման հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի բոլոր անդամների մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի բացակայության դեպքում նիստը համարվում է չկայացած և նշանակվում է նոր նիստ: Հանձնաժողովի անդամները կարող են օրենքով սահմանված կարգով լիազորել այլ անձանց իրենց անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ընդ որում, եթե հանձնաժողովի անդամը 2 անգամ անընդմեջ բացակայում է և չի լիազորում այլ անձանց իր անունից հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, ապա նշված հանգամանքը հանձնաժողովի նիստը չկայացած համարելու հիմք չէ: Հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամի 2 անգամ անընդմեջ բացակայելը հիմք է հանդիսանում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի կողմից սույն կարգի 4-րդ կետով սահմանված հրամանում փոփոխություն իրականացնելու համար:
13. Հավաստագրման հանձնաժողովի գործունեության հրապարակայնությունն ապահովվում է օրենքի 15-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
14. Հավաստագրման հանձնաժողովը գործում է մինչև օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետի լրանալը:
3. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
15. Հավաստագրման հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարությունը (այսուհետ՝ քարտուղարություն):
16. Քարտուղարությունը`
1) ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը.
2) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
3) իրականացնում է հավաստագրման դիմումների ներկայացման կարգի վերաբերյալ խորհրդատվություն.
4) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ձևավորում է նիստերի վերջնական օրակարգը և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրում է հանձնաժողովի անդամներին.
5) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների քվեարկությունները, ամփոփում և հայտարարում քվեարկության արդյունքները.
6) արձանագրում է հանձնաժողովի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծեր.
7) գրանցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
8) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների համարակալումը և տրամադրումը դիմող տնտեսավարող սուբյեկտներին:
4. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
17. Տնտեսավարող սուբյեկտները հավաստագիր ստանալու համար թղթային կամ էլեկտրոնային եղանակով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացնում`
1) դիմում՝ հավաստագիր ստանալու մասին` համաձայն N 1 ձևի, ընդ որում, դիմումը ներկայացվում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին ուղղված ուղեկցող գրությամբ.
2) հայտարարություն այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտը հավաստագրով տրամադրված արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում զբաղվելու է միայն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված գործունեության տեսակներով` համաձայն N 2 ձևի.
3) հայտարարություն այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտը չի հանդիսանում օտարերկրյա (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) իրավաբանական անձանց մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, ինչպես նաև, որ բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից` համաձայն N 3 ձևի.
4) տեղեկանք աշխատողների թվի, պաշտոնների անվանումների և աշխատողների անունների, ազգանունների մասին` համաձայն N 4 ձևի.
5) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները` համաձայն N 5 ձևի (բաժնետիրական ընկերությունների դեպքում ներկայացվում է նաև քաղվածք ընկերության բաժնետերերի ռեեստրից):
18. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումը և կից ձևերը ներկայացվում են ՓիԴիԷֆ (PDF) ձևաչափով՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված:
19. Քարտուղարությունը դիմումի ստացման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումն ու կից ներկայացված փաստաթղթերը և թերությունների հայտնաբերման դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմումատուին:
20. Դիմումատուն կարող է հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել հայտնաբերված թերությունները և փաստաթղթերը գրավոր ներկայացնել քարտուղարություն:
21. Դիմումները համարվում են ընդունված փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում, որից հետո քարտուղարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է նիստի վերջնական օրակարգը և հրավիրում է հանձնաժողովի նիստ:
22. Նիստի վերջնական օրակարգը, հավաստագրման դիմումները կից փաստաթղթերի հետ միասին քարտուղարությունն էլեկտրոնային եղանակով տրամադրում է հանձնաժողովի անդամներին` գումարվող նիստից առնվազն հինգ օր առաջ:
5. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ
23. Հավաստագրի տրամադրումը և փոփոխումը կատարվում է օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:
24. Հավաստագրի տրամադրման մասին որոշումը հանձնաժողովն ընդունում է օրենքի 9-րդ հոդվածով սահմանված ժամկետում:
25. Հավաստագիրը հավաստագրի տրամադրման մասին հանձնաժողովի որոշման հետ միասին հանձնաժողովի որոշման ընդունումից հետո հնգօրյա ժամկետում տրամադրվում է հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտին:
26. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը հավաստագրված անձը ներկայացնում է սույն կարգով սահմանված հավաստագրված անձանց ներկայացվող պահանջները բավարարելու մասին հայտարարություն` համաձայն N 6 ձևի:
27. Հավաստագիրը կարող է փոփոխվել օրենքով սահմանված դեպքերում հանձնաժողովի որոշմամբ: Այս դեպքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է հանձնաժողովին ներկայացնել հավաստագրի փոփոխության մասին դիմում` համաձայն N 7 ձևի:
6. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
28. Հավաստագրի տրամադրման մերժումը և գործողության դադարեցումն իրականացվում են բացառապես օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված հիմքերով:
29. Հավաստագրի գործողության դադարեցման մասին հարցերը հանձնաժողովը քննարկում է հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտի դիմումը կամ խախտման վերաբերյալ տեղեկություններն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
30. Հավաստագրման հանձնաժողովի որոշումների ընդունումից հետո հնգօրյա ժամկետում հանձնաժողովի քարտուղարության կողմից պատշաճ ձևով՝ պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ ուղարկվում են տնտեսավարող սուբյեկտներին կամ հանձնվում են ստացականով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Դ Ի Մ Ո Ւ Մ
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը
______________________________________________________________________________
2. Կազմակերպության գտնվելու (գործունեության) վայրը
______________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, կապի
այլ միջոցներ
______________________________________________________________________________
4. Գործունեության տեսակների մանրամասն նկարագրությունը և ուղղությունները` ըստ
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Արցախի
Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի
______________________________________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը`
1) տեղեկանք աշխատողների թվի, պաշտոնների անվանումների և աշխատողների անունների, ազգանունների մասին.
2) տեղեկանք կազմակերպության կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ.
3) հայտարարություն այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտը հավաստագրով տրամադրված արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում զբաղվելու է միայն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված գործունեության տեսակներով.
4) հայտարարություն այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտը չի հանդիսանում օտարերկրյա (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) իրավաբանական անձանց մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, ինչպես նաև, որ բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից.
5) ընկերությունների պետական ռեգիստրի գրանցման վերաբերյալ վկայականի պատճենը կամ լուսապատճենը՝ բոլոր ներդիրներով:
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ և երաշխավորում, որ այն համապատասխանում է Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
Պարտավորվում եմ սույն դիմումով և կից փաստաթղթերով ներկայացված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխման դեպքում դրանց մասին 20-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել հանձնաժողովին:
Պարտավորվում եմ պահպանել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով հավաստագրված անձանց ներկայացվող պահանջները: Գիտակցում եմ, որ դրանք չպահպանելը կհանգեցնի հավաստագրի գործողության դադարեցմանը:
______________________________________________________________________________
(տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
_____________________ 20 թ.
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայտարարում եմ, որ հավաստագրի գործողության ընթացքում
______________________________________________________________________________
կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը
զբաղվելու է միայն հավաստագրում նշված գործունեության տեսակներով:
______________________________________________________________________________
(տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
_________ _______________ 20 թ.
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայտարարում եմ, որ______________________________________________________________
կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը
- չի հանդիսանում օտարերկրյա (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) իրավաբանական անձանց մասնաճյուղ կամ ներկայացուցչություն
- բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից:
______________________________________________________________________________
(տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
_________ _______________ 20 թ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
______________________________________________________________________________
(կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը)
աշխատողների թվի, պաշտոնների անվանումների և աշխատողների
անունների, ազգանունների մասին
|
NN
ը/կ |
Աշխատողի անունը,
ազգանունը |
Անձնագրային տվյալները կամ հանրային
ծառայության համարանիշը |
Զբաղեցրած
պաշտոնը |
|
1. |
|
|
|
|
2. |
|
|
|
|
3. |
|
|
|
|
4. |
|
|
|
|
5. |
|
|
|
________________________________________________________________________
(տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
_________ _______________ 20 թ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
___________________________________________________________
(հավաստագրման համար դիմած իրավաբանական անձի անվանումը)
|
NN
ը/կ |
Բաժնետոմսերի
(բաժնեմասերի)
սեփականատիրոջ
անունը,
ազգանունը կամ
անվանումը
(այդ թվում`
ներդրումային
ֆոնդերի) |
Գրանցման
հասցեն,
անձնագրային
տվյալները կամ
պետական
գրանցման
համարը |
Բաժնե-
տոմսերի
(բաժնե-
մասերի)
քանակը |
Այլ կազմա-
կերպություն-
ներում մաս-
նակցության
վերաբերյալ
տեղեկու-
թյունները |
Այլ կազմակերպություն-
ների կառավարման
մարմիններում ընդգր-
կվածության մասին
տեղեկություններ
(խորհրդի անդամ,
գործադիր տնօրեն,
վերստուգիչ հանձնա-
ժողովի անդամ) |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
2. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված անուղղակի մասնակցության դեպքերից
|
|
որևէ մեկն առկա՞ է: |
Այո □ |
| |
Ոչ □ | |
|
Այո պատասխանի դեպքում ներկայացնել հիմքերը և անուղղակի մասնակցություն ունեցող անձի անունը, ազգանունը կամ անվանումը:
___________________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
_________ _______________ 20 թ.
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավաստում եմ, որ___________________________________________________________________
կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը
_______ թվականին տրամադրված թիվ _____ հավաստագրի գործողության ընթացքում պահպանել և պարտավորվում է պահպանել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով հավաստագրված անձանց ներկայացվող պահանջները:
__________________________________________________________________________________
(տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
_________ _______________ 20 թ.
Դ Ի Մ Ո Ւ Մ
ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տեղեկացնում եմ, որ _____________________________________________________________
(կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը)
_______________ 20 թ. տրված թիվ ________ հավաստագրի գործողության ընթացքում որոշել է զբաղվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված`
_____________________________________________________________________________
(ներկայացնել գործունեության մանրամասն նկարագրությունը)
գործունեության տեսակով (տեսակներով):
Հաշվի առնելով վերոնշյալը` խնդրում եմ համապատասխան փոփոխություն իրականացնել հավաստագրում:
_____________________________________________________________________________
(տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
_________ _______________ 20 թ.
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 1086-Ն որոշման |

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր N ________
(հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ)
Տրված է _______________ 20 թ.
Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը, պետական գրանցման համարը, պետական հաշվառման համարը և ամսաթիվը, գտնվելու (գործունեության) վայրը
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
Գործունեության տեսակները ______________________________________________________
Սույն հավաստագիրը տրված է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Արցախի Հանրապետության օրենքի հիման վրա:
Հավաստագիրն ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունվարի 1-ը:
Դիմում` _______________ 20 թ. N __________
|
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի |
|
|
|
|
և արտադրական ենթակառուցվածքների |
____________ |
_____________ |
Կ.Տ. |
|
նախարար |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 4
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 1086-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են օրենքի 8-րդ հոդվածով սահմանված հավաստագրված անձանց կողմից հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների մասին հաշվետվության ներկայացման կարգի հետ կապված հարաբերություններն ու պայմանները:
2. Հավաստագրված անձինք պարտավոր են հանձնաժողովին յուրաքանչյուր կիսամյակ, մինչև յուրաքանչյուր կիսամյակը հաջորդող ամսվա 20-ը, ներկայացնել հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի կողմից սահմանված ձևին համապատասխան տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություններ:
3. Օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով հավաստագրի գործողության դադարեցման դեպքում հավաստագրված անձինք պարտավոր են ներկայացնել սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված հաշվետվությունը հավաստագրի դադարեցման մասին հանձնաժողովի որոշումն ստանալու պահից 15-օրյա ժամկետում, իսկ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի հետ միասին:
4. Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կրիչով` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված էլեկտրոնային ստորագրությամբ:
5. Հաշվետվությունը փոստի միջոցով էլեկտրոնային կրիչի վրա լիազոր մարմին ներկայացնելու օր է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպին նշված ամսաթիվը:
6. Հաշվետվությունը ներկայացվում է հաշվետու կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությամբ:
7. Էլեկտրոնային հաշվետվությունում ներառվող տեղեկությունները լրացվում են միայն հայերեն տառերով` օգտագործելով յունիկոդ (Unicode) ստանդարտի հայկական տառատեսակի նիշեր: Այլ ֆորմատով ներկայացված հաշվետվությունները համարվում են չընդունված և էլեկտրոնային փոստով տեղեկացվում են կազմակերպությանը:
8. Հաշվետվությունը չընդունելու հիմք է սույն կարգի 2-րդ կետի ժամկետի և սույն կարգի պահանջների խախտմամբ ներկայացնելը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |