ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
20 դեկտեմբերի 2019թ. |
N 1090-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008
ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 256 ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 731-Ն
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 256 որոշման՝
1) 1-ին հավելվածի`
ա. 3-րդ կետի 17-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ` 18-րդ, 19-րդ և 20-րդ ենթակետերով.
«18) հետիոտնային և հեծանվային արահետ (հեծանվահետիոտնային արահետ)՝ երթևեկելի մասից կառուցվածքով առանձնացված ճանապարհի տարր (կամ առանձին ճանապարհ)՝ նախատեսված հետիոտներից առանձին կամ նրանց հետ համատեղ հեծանվորդների երթևեկության համար և նշված 4.5.2-4.5.7 նշաններով.
19) հեծանվորդների համար գոտի՝ երթևեկելի մասի մյուս հատվածից հորիզոնական գծանշումով առանձնացված և 5.14.2 նշանով նշված երթևեկելի մասի գոտի՝ նախատեսված հեծանիվներով և մոպեդներով երթևեկելու համար.
20) հիբրիդային ավտոմոբիլ՝ էներգիայի 2-ից ոչ պակաս տարբեր փոխակերպիչներ (շարժիչներ) ունեցող և տրանսպորտային միջոցը շարժման մեջ դնելու նպատակների համար էներգիայի կուտակման 2 տարբեր համակարգեր ունեցող տրանսպորտային միջոց:»,
բ. 70-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«70. Բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին հատվածներում, 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ, կարող է սահմանվել սույն կանոնների 68-70-րդ կետերով սահմանված առավելագույն արագությունից ինչպես ցածր, այնպես էլ բարձր արագություն: 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ սույն կանոնների 68-70-րդ կետերով սահմանված առավելագույն արագությունից բարձր արագություն սահմանելու դեպքում այն չի կարող գերազանցել բնակավայրում 80 կմ/ժ-ը, իսկ բնակավայրից դուրս՝ 110 կմ/ժ-ը:»,
գ. 84-րդ կետի 4-րդ ենթակետում «երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում» բառերը փոխարինել «շարժման ուղղությամբ հետիոտնային անցումից առաջ՝ 5 մ մոտ վայրում» բառերով,
դ. 84-րդ կետի 7-րդ ենթակետում «կետերից» բառը փոխարինել «կետի տարածքում» բառերով,
ե. «X. ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ» գլխում լրացնել 86.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«86.1. Խաչմերուկին մոտենալիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի՝ ելնելով տեղի պայմաններից: Մասնավորապես, վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները:»,
զ. 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«88. Արգելվում է մուտք գործել 1.26 գծանշմամբ նշված կամ 1.26 գծանշումը չունեցող խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի:»,
է. 93-րդ կետում «պետք է այն ազատի» բառերը փոխարինել «կարող է այն ազատել» բառերով և «նախընտրած ուղղությամբ» բառերից հետո լրացնել «, սակայն պայմանով, որ դա չի խանգարի երթևեկության մյուս մասնակիցների շարժմանն այն ուղղությամբ, որով երթևեկությունը բաց է» բառերը,
ը. 96-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Այդպիսի խաչմերուկներում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:»,
թ. 98-րդ կետի 1-ին նախադասությունում «Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Կանոնների 98.1-ին կետով նախատեսված դեպքերի» բառերը,
ժ. 98-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 98.1-ին կետ.
«98.1. 4.3` «Շրջանաձև երթևեկություն» նշանով կահավորված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդպիսի խաչմերուկում երթևեկող տրանսպորտային միջոցներին:»,
ժա. 124-րդ կետում «5.11» թիվը փոխարինել «5.11.1» թվով,
ժբ. 155-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«155. Երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումը պետք է իրականացվի սույն Կանոններին, ինչպես նաև այդպիսի փոխադրումների կազմակերպման համար Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոններին համապատասխան՝ «Երեխաների փոխադրում» ճանաչման նշաններով կահավորված ավտոբուսով:»,
ժգ. 159-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«159. Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:»,
ժդ. 159-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 159.1-ին, 159.2-րդ և 159.3-րդ կետեր.
«159.1. 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:
159.2. Թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական պահող համակարգերի (սարքերի) տեղադրումն ու դրանցում երեխաներին տեղավորումը պետք է իրականացվեն նշված համակարգերի (սարքերի) շահագործման հրահանգներին (կանոններին) համապատասխան:
159.3. Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի):»,
ժե. 167-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 167.1-ին կետ.
«167.1. Շարժական կանգնակների վրա տեղադրված 1.8՝ «Լուսացուցային կարգավորում», 1.15՝ «Սայթաքուն ճանապարհ», 1.16՝ «Անհարթ ճանապարհ», 1.18՝ «Խճի արտանետում», 1.19՝ «Վտանգավոր կողնակ», 1.20.1-1.20.3՝ «Ճանապարհի նեղացում», 1.21՝ «Երկկողմ երթևեկություն», 1.33՝ «Այլ վտանգներ», 2.6՝ «Հանդիպակաց երթևեկության առավելություն», 3.11՝ «Զանգվածի սահմանափակում», 3.12՝ «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում», 3.13՝ «Բարձրության սահմանափակում», 3.14՝ «Լայնության սահմանափակում», 3.15՝ «Երկարության սահմանափակում», 3.16՝ «Նվազագույն միջտարածության սահմանափակում», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.19՝ «Հետադարձն արգելվում է», 3.20՝ «Վազանցն արգելվում է», 3.21՝ «Վազանցի արգելման գոտու վերջ», 3.22՝ «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է», 3.23՝ «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ», 3.24՝ «Առավելագույն արագության սահմանափակում», 3.25՝ «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ» ժամանակավոր նշանների սպիտակ հիմնագույնը կարող է լինել դեղին:»,
ժզ. 170-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «1.14.2-րդ» բառից հետո լրացնել «, 1.26-րդ» բառերը,
ժէ. N 1 ձևի 1-ին գլխում 36-րդ պարբերությունից («1.34.3» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«1.36. «Խաչմերուկի տարածք». Նշանակում է մոտեցում խաչմերուկին, որի հատվածը նշված է 1.26 գծանշմամբ և որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի:»,
ժը. N 1 ձևի 1-ին գլխում 41-րդ պարբերությունից («1.32» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«1.36. նշանը տեղադրվում է խաչմերուկի սահմանին: Եթե բարդ խաչմերուկներում հնարավոր չէ ճանապարհային նշանը տեղադրել խաչմերուկի սահմանին, ապա այն տեղադրում են խաչմերուկի սահմանից ոչ ավել, քան 30 մ հեռավորության վրա:»,
ժթ. N 1 ձևի 3-րդ գլխի «Նշաննների ազդեցությունը չի տարածվում» բաժնի 3-րդ պարբերությունում («3.2» թվով սկսվող պարբերությունը) «կամ» բառից հետո «նրանց» բառը փոխարինել «1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա» բառերով,
ի. N 1 ձևի 4-րդ գլխի 9-րդ պարբերությունում («4.4.» թվով սկսվող պարբերությունը) «4.4.» թիվը փոխարինել «4.4.1.» թվով,
իա. N 1 ձևի 4-րդ գլխում 9-րդ պարբերությունից («4.4.1.» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն,
«4.4.2. «Հեծանվային արահետի վերջ.»,
իբ. N 1 ձևի 4-րդ գլխի 10-րդ պարբերությունում («4.5.» թվով սկսվող պարբերությունը) «4.5.» թիվը փոխարինել «4.5.1.» թվով,
իգ. N 1 ձևի 4-րդ գլխում 10-րդ պարբերությունից («4.5.1.» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«4.5.2. «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)».
4.5.3. «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)».
4.5.4, 4.5.5. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)». Կառուցվածքորեն և (կամ) 1.2 , 1.23.2 և 1.23.3 հորիզոնական գծանշումներով կամ այլ եղանակով առանձնացման միջոցով արահետի՝ հեծանվային և հետիոտնային կողմերի բաժանված հեծանվահետիոտնային արահետ.
4.5.6, 4.5.7. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)».»,
իդ. N 1 ձևի 5-րդ գլխի 12-րդ պարբերությունում («5.11.» թվով սկսվող պարբերությունը) «5.11.» թիվը փոխարինել «5.11.1.» թվով,
իե. N 1 ձևի 5-րդ գլխում 12-րդ պարբերությունից («5.11.1.» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«5.11.2. «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհ». Ճանապարհ, որով հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկությունն իրականացվում է հատուկ առանձնացված գոտիով՝ տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին հանդիպակաց:»,
իզ. N 1 ձևի 5-րդ գլխի 13-րդ պարբերությունում («5.12.» թվով սկսվող պարբերությունը) «5.12.» թիվը փոխարինել «5.12.1.» թվով,
իէ. N 1 ձևի 5-րդ գլխում 13-րդ պարբերությունից («5.12.1.» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«5.12.2. «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհի վերջ».»,
իը. N 1 ձևի 5-րդ գլխում 14-րդ պարբերությունից («5.13.1., 5.13.2.» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«5.13.3.-5.13.4. «Ելք դեպի հեծանվորդների համար գոտիով ճանապարհ».»,
իթ. N 1 ձևի 5-րդ գլխում 15-րդ պարբերությունից («5.14.» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«5.14.1. «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտու վերջ».
5.14.2. «Հեծանվորդների համար գոտի».
5.14.3. «Հեծանվորդների համար գոտու վերջ».»,
լ. N 1 ձևի 5-րդ գլխում 24-րդ պարբերությունից («5.15.8.» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«5.15.1.-5.15.7. նշանների վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքները կարող են ունենալ նաև այլ կոնֆիգուրացիաներ (ձևեր).»,
լա. N 1 ձևի 7-րդ գլխում 21-րդ պարբերության («7.20.» թվով սկսվող պարբերության) «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«7.21. «Ավտոլցավորման կայան՝ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ».»,
լբ. N 1 ձևի 8-րդ գլխում 13-րդ պարբերությունից («1) 8.4.1» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«1.1) 8.4.2` կցորդով կամ կիսակցորդով յուրաքանչյուր տեսակի բեռնատար ավտոմոբիլների կամ տրակտորների, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցները քարշակող տրանսպորտային միջոցների վրա,»,
լգ. N 1 ձևի 8-րդ գլխում 14-րդ պարբերությունից («2) 8.4.3» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«2.1) 8.4.3.1՝ արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվելու հնարավորություն ունեցող էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների վրա,»,
լդ. N 1 ձևի 8-րդ գլխում 15-րդ պարբերությունից («3) 8.4.8» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«8.4.9-8.4.15. «Բացի տրանսպորտային միջոցի տեսակի». Ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը.
8.4.14 ցուցանակը ցույց է տալիս, որ նշանի ազդեցությունը չի տարածում որպես թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա.»,
լե. N 1 ձևի 8-րդ գլխում 37-րդ պարբերության («8.22.1 - 8.22.3.» թվերով սկսվող պարբերության) «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«8.23. «Աշխատում է տարհանիչը». Ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդման գոտում իրականացվում է տրանսպորտային միջոցների տարհանում.
8.24. «Ծառայողական ավտոմոբիլների համար կայանատեղ»: Ցուցանակի վրա կարող է նշվել կայանատեղն օգտագործող կազմակերպության անվանումը.
8.25. «Բացի ծառայողական ավտոմոբիլներից»: Ցուցանակի վրա կարող է նշվել կազմակերպության անվանումը:»,
լզ. N 2 ձևի 1-ին գլխում 32-րդ պարբերությունից («1.24.1-1.24.3» թվերով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«1.24.4` կրկնօրինակում է 8.4.3.1. ցուցանակը. կիրառվում է ինքնուրույն կամ 8.4.3.1 ցուցանակի հետ.»,
լէ. N 2 ձևի 1-ին գլխում 33-րդ պարբերությունից («1.25» թվով սկսվող պարբերությունից) հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«1.26 (գույնը՝ դեղին)՝ նշում է խաչմերուկի հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: Կիրառվում է ինքնուրույն կամ 1.35` «Խաչմերուկի տարածք» նշանի հետ:»,
լը. N 3 ձևի 13-րդ պարբերությունը («Հաշմանդամ» բառով սկսվող պարբերությունը) «հաշմանդամներ» բառից հետո լրացնել «կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա» բառերով,
լթ. N 1 ձևի նկար 2-ը, նկար 5-ը, նկար 6-ը, նկար 8-ը, նկար 9-ը, N 2 ձևի նկար 10-ը և նկար 11-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) 2-րդ հավելվածի`
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) ղեկային կառավարման համակարգն աջակողմյան տեղաբաշխմամբ է:»,
բ. 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «թաղանթապատում ունեցող» բառերից հետո լրացնել «հետևի դիտապակու կամ հետևի կողային ապակիների» բառերը,
գ. 6-րդ կետի 18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18) հաշվառման համարանիշերը կամ դրանց տեղակայման (ամրացման) ձևը չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին.»:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 10-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 731-Ն որոշման՝
1) N 1 հավելվածի 33-րդ կետի 3-րդ պարբերությունից և N 3 հավելվածի 13-րդ կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
2) N 3 հավելվածում՝
ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նշանների (այդ թվում՝ անհատական նախագծման նշանների) համարները, անվանումներն ու պատկերները, ինչպես նաև նշանների վրա կատարվող մակագրությունները (տառեր, թվեր, կետադրական նշաններ) սահմանված են ԳՕՍՏ Ռ 52290-2004 ստանդարտով:»,
բ. 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Նշանները պատրաստվում են 4 չափատեսակներով. 1-ին` փոքր, 2-րդ` նորմալ, 3-րդ` մեծ, 4-րդ` առավել մեծ:
Նշանների չափերը պետք է ապահովվեն, որպեսզի դրանք հեռվից տեսանելի լինեն և մոտենալիս հեշտ տարբերակվեն` հաշվի առնելով տվյալ տեղամասում տրանսպորտային միջոցների արագությունը:
9. Փոքր չափի նշանները տեղակայվում են ճանապարհի այն տեղամասերում, որտեղ նորմալ չափի նշանների տեղակայման համար հնարավորություններ չկան, կամ երթևեկությունն իրականացվում է ցածր արագություններով: Դրանք կարող են տեղակայվել նաև նախորդ նշանը կրկնելու համար:
Մեծ չափի նշանները տեղակայվում են լայն երթևեկելի մաս ունեցող և մեծ արագությամբ երթևեկություն ունեցող ճանապարհներին, ինչպես նաև լեռնային բարդ տեղամասերում (ոլորապտույտ ճանապարհներին) և այնտեղ, որտեղ հաճախակի են մառախուղները:
Առավել մեծ չափի նշանները տեղակայվում են առավել մեծ արագությամբ երթևեկություն ունեցող ճանապարհներին, մասնավորապես, ավտոմայրուղիներում:»,
գ. 10-րդ կետում «թույլատրվում է ուղղանկյունաձև նշանների» բառերը փոխարինել «թույլատրվում է ուղղաձիգ տեսակի ուղղանկյունաձև նշանների» բառերով,
դ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Նշանների վրա մակագրությունները կատարվում են հայերեն և անգլերեն, անհրաժեշտության դեպքում, դրանք կարող են կրկնվել ռուսերենով:
Մակագրությունների համար անգլերեն և ռուսերեն տառատեսակները սահմանված են ԳՕՍՏ Ռ 52290-2004 ստանդարտով, իսկ հայկական տառատեսակները՝ ԳՕՍՏ 10807-78 «Ճանապարհային նշաններ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտով:»,
ե. 13-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Նշանների տարաբաշխումը հաստատում և կազմակերպում են Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն ճանապարհը տնօրինող և շահագործող լիազորված մարմիններն ու անձինք` Արցախի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) հետ համատեղ` ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ:»,
զ. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Երթևեկության մասնակիցների ուշադրությունը հրավիրելու նպատակով բնակավայրերում կամ բնակավայրերից դուրս տեղակայված նոր նշանների կողքին կամ դրանց վրա, ինչպես նաև ճանապարհային նշանները հանելու դեպքում ցանկալի է մեկամսյա ժամկետով տեղադրել թարթող լուսային ազդանշաններ:»,
է. 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին կետ.
«27.1. Շարժական կանգնակների վրա տեղադրված 1.8՝ «Լուսացուցային կարգավորում», 1.15՝ «Սայթաքուն ճանապարհ», 1.16՝ «Անհարթ ճանապարհ», 1.18՝ «Խճի արտանետում», 1.19՝ «Վտանգավոր կողնակ», 1.20.1-1.20.3՝ «Ճանապարհի նեղացում», 1.21՝ «Երկկողմ երթևեկություն», 1.33՝ «Այլ վտանգներ», 2.6՝ «Հանդիպակաց երթևեկության առավելություն», 3.11՝ «Զանգվածի սահմանափակում», 3.12՝ «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում», 3.13՝ «Բարձրության սահմանափակում», 3.14՝ «Լայնության սահմանափակում», 3.15՝ «Երկարության սահմանափակում», 3.16՝ «Նվազագույն միջտարածության սահմանափակում», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.19՝ «Հետադարձն արգելվում է», 3.20՝ «Վազանցն արգելվում է», 3.21՝ «Վազանցի արգելման գոտու վերջ», 3.22՝ «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է», 3.23՝ «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ», 3.24՝ «Առավելագույն արագության սահմանափակում», 3.25՝ «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ» ժամանակավոր նշանների սպիտակ հիմնագույնը կարող է լինել դեղին:»,
ը. 29-րդ կետի երկրորդ պարբերությունում «համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության համապատասխան մարմնի հետ» բառերը փոխարինել «համաձայնեցնելով ճանապարհային ոստիկանության հետ» բառերով,
թ. 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Նշանները տեղակայվում են երթևեկելի մասի (երթևեկելի գոտու) աջ կողմում կամ դրա վրա, կողնակից (առկայության դեպքում) դուրս, եթե սույն կանոններով այլ բան նախատեսված չէ, ինչպես նաև հեծանվային կամ հետիոտնային արահետի աջ կողմում կամ դրանց վրա:»,
ժ. 33-րդ կետի առաջին պարբերությունից հանել «3.20» թիվը,
ժա. 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Երթևեկելի մասի եզրից (կողնակի առկայության դեպքում` հողային պաստառի եզրից) մինչև երթևեկելի մասի կողքին տեղակայված նշանի եզրը եղած հեռավորությունը պետք է լինի 0,5-2,0 մ (նկար 1-ա, բ)` մինչև 5.23.1, 5.24.1, 5.25, 5.26 հատուկ թելադրանքի նշանների եզրը, և 0,5-5,0 մ մինչև 6.9.1, 6.9.2, 6.10.1-6.12, 6.17 տեղեկատվության նշանների եզրը:»,
ժբ. 38-րդ կետի առաջին նախադասության մեջ «ճանապարհային արգելապատնեշների» բառերը փոխարինել «ճանապարհային ցանկապատերի» բառերով,
ժգ. 43-րդ կետում «Անհատական նախագծման նշանների (5.23.1, 5.24.1, 5.25, 5.26, 6.9.1, 6.9.2, 6.10.1-6.12, 6.14.1, 6.14.2, 6.17) պատկերների» բառերը փոխարինել «Անհատական նախագծման նշանների (5.23.1, 5.24.1, 5.25, 5.26, 6.9.1, 6.9.2, 6.10.1-6.12, 6.14.1, 6.14.2, 6.17) պատկերների» բառերով,
ժդ. 48-րդ կետի 3-րդ ենթակետի առաջին նախադասության մեջ «նաև բնակավայրերում» բառերը փոխարինել «նաև բնակավայրերում`» բառերով,
ժե. 48-րդ կետի 12-րդ ենթակետում «ճանապարհային արգելափակոցի» բառերը փոխարինել «ճանապարհային ցանկապատի» բառերով,
ժզ. 48-րդ կետի 13-րդ ենթակետը «անվտանգության գործակցի մեծությունը» բառերից հետո լրացնել «(վտանգավոր և նախորդող տեղամասերի անցման արագությունների հարաբերությունը)» բառերով,
ժէ. 48-րդ կետի 25-րդ ենթակետում «4.5» թիվը փոխարինել «4.5.1» թվով,
ժը. 48-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 38-րդ ենթակետ.
«38) 1.35 «Խաչմերուկի տարածք» նշանը տեղակայվում է այն խաչմերուկի սահմանին, որի հատվածը նշված է 1.26 գծանշմամբ և որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի: Եթե բարդ խաչմերուկներում հնարավոր չէ ճանապարհային նշանը տեղադրել խաչմերուկի սահմանին, ապա այն տեղադրում են խաչմերուկի սահմանից ոչ ավել, քան 30 մ հեռավորության վրա:»,
ժթ. 49-րդ կետի 6-րդ ենթակետում «2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է»» բառերը փոխարինել «2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է»» բառերով,
ի. 50-րդ կետում «սույն կանոնների 39-րդ կետի» բառերը փոխարինել «սույն կանոնների 36-րդ կետի» բառերով,
իա. 50-րդ կետի 1-8-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) 3.1 «Մուտքն արգելվում է» նշանը տեղակայվում է`
ա) միակողմ երթևեկություն ունեցող ճանապարհների կամ երթևեկելի մասերի տեղամասերում հանդիպակաց ուղղության տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելելու համար: Միմյանցից պուրակով կամ բաժանարար գոտիով առանձնացված մի քանի երթևեկելի մասեր ունեցող ճանապարհներին նշանը տեղակայվում է յուրաքանչյուր միակողմ երթևեկություն ունեցող երթևեկելի մասի համար.
բ) 5.11.1 նշանով նշված ճանապարհների վրա` ընդհանուր հոսքին հակառակ տրանսպորտային միջոցների մուտքը կանխելու համար.
գ) տրանսպորտային միջոցների կայանման հրապարակներում, հանգստի հրապարակներում, ավտոլցավորման կայաններում և այլուր` առանձին մուտք և ելք կազմակերպելու համար.
դ) դեպի երթևեկության առանձին գոտի կամ ճանապարհի առանձին տեղամաս մուտքն արգելելու համար:
Առանձին գոտի մուտքն արգելող նշանը տեղակայվում է 8.14 ցուցանակի հետ:
Տարբեր մակարդակներում փոխհատումների միակողմ երթևեկությամբ մուտքերում նշանը թույլատրվում է տեղակայել ձախ կողմում:
Եթե հիմնական նշանը տեղակայված է խաչմերուկների միջև ճանապարհի տեղամասում, ապա տեղամասի սկզբում 8.1.1 ցուցանակի հետ տեղադրվում է նախնական 3.1 նշան:
Նշանը չի թույլատրվում կիրառել 8.3.1-8.3.3 և 8.4.1-8.4.8 ցուցանակների հետ:
2) 3.2 «Երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է ճանապարհների առանձին տեղամասերում բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելելու համար:
Նշանը տեղակայվում է դեպի ճանապարհի տեղամասեր կամ որոշակի տարածքներ (բնակելի բակերի, ձեռնարկությունների, բուժական հիմնարկների և այլ տարածքներ)՝ առանց բացառության, բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելելու համար:
Նշանը տեղակայվում է այն ճանապարհի կամ տարածքի մուտքերի վրա, որտեղ արգելված է երթևեկությունը: Այս դեպքում դեպի ճանապարհ դուրս եկող կողային մուտքերի վրա նշանը կիրառվում է համապատասխան 8.3.1-8.3.3 ցուցանակի հետ:
Ելնելով գերատեսչական պայմաններից` նշանը կարող է տեղակայվել նաև դեպի դրանց ճանապարհներն ու օբյեկտների տարածքները` երթևեկությունն արգելելու համար:
3) 3.3 «Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելելու համար:
4) 3.4 «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է 3,5 տ-ից ավելի առավելագույն զանգված ունեցող (եթե նշանի վրա նշված չէ զանգվածը) կամ նշանի վրա նշվածից ավելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և տրանսպորտային միջոցների կազմի (կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմոբիլներ), ինչպես նաև տրակտորների, ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների երթևեկությունն արգելելու համար: Նշանը չի արգելում փոստային հատուկ փոխադրումներ իրականացնող կամ ուղևորներ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների, ինչպես նաև բեռնատար տաքսիների երթևեկությունը:
Նշանով որևէ գոտիով երթևեկությունն արգելելու դեպքում, նշանն այդ գոտու վրա տեղակայվում է 8.14 ցուցանակի հետ: Բեռնատար ավտոմոբիլների տարանցիկ զգալի հոսքի առկայության դեպքում նշանը տեղակայվում է 6.15.1-6.15.3 համապատասխան նշանի հետ` վարորդներին առաջարկվող շրջանցող երթուղու մասին տեղեկություն տալու համար:
5) 3.5 «Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է մոտոցիկլետների երթևեկությունը, 3.6 «Տրակտորների երթևեկությունն արգելվում է» նշանը` տրակտորների, ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների երթևեկությունն արգելելու համար:
6) 3.7 «Կցորդով երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է բոլոր տեսակի կցորդներով կամ կիսակցորդներով բեռնատար ավտոմոբիլների և տրակտորների երթևեկությունը, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցների բոլոր տեսակի քարշակումներն արգելելու համար:
Նշանը տեղակայվում է ճանապարհի տեղամասում, որտեղ կցորդով (կիսակցորդով) երթևեկությունը գործնականում անհնար է կամ խոչընդոտ է ստեղծվում հանդիպակաց երթևեկության համար (կտրուկ շրջադարձերով, մեծ թեքություններով, նեղ երթևեկելի մասով ճանապարհի տեղամաս և այլն):
7) 3.8 «Լծասայլերի երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է լծասայլերի (լծասահնակների), հեծկան կամ բեռնակիր կենդանիներով երթևեկությունը, ինչպես նաև անասուն քշելն արգելելու համար:
8) 3.9 «Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է հեծանիվներով և մոպեդներով երթևեկությունն արգելելու համար: Ճանապարհին զուգահեռ 4.5.1 նշանով նշված հեծանվային արահետի առկայության դեպքում նշանը չի տեղակայվում:»,
իբ. 50-րդ կետի 9-րդ ենթակետում «3.10 «Հետիոտների երթևեկությունն արգելված է»» բառերը փոխարինել «3.10 «Հետիոտների տեղաշարժն արգելվում է»» բառերով,
իգ. 50-րդ կետի 18-րդ ենթակետը «տրանսպորտային միջոցների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ոստիկանության, շտապ բժշկական օգնության, փրկարարական և վտանգի վերացման նպատակով ժամանած այլ ծառայությունների տրանսպորտային միջոցները)» բառերով,
իդ. 50-րդ կետի 20-րդ և 21-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20) 3.18.1 «Աջ շրջադարձն արգելվում է» և 3.18.2 «Ձախ շրջադարձն արգելվում է» նշանները կիրառվում են երթևեկելի մասերի մոտակա փոխհատումներում, շրջադարձն արգելվում է այն դեպքերում, երբ երթևեկության անհրաժեշտ կարգն անհնար է ապահովել 4.1.1-4.1.6 կամ 5.15.1, 5.15.2 նշանների օգնությամբ:
21) 3.19 «Հետադարձն արգելվում է» նշանը տեղակայվում է խաչմերուկից առաջ, որտեղ այդ մանևրը վտանգ է ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների կամ հետիոտների երթևեկության համար:
Նշանը խաչմերուկների միջև ճանապարհների տեղամասերում չի կիրառվում բաժանիչ գոտու խզվածքներում հետադարձն արգելելու համար:»,
իե. 50-րդ կետի 23-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23) 3.20 «Վազանցն արգելվում է» նշանը կիրառվում է բոլոր տրանսպորտային միջոցների՝ բացառությամբ դանդաղընթաց տրանսպորտային միջոցների, լծասայլերի, մոպեդների և առանց սայլակի երկանիվ մոտոցիկլների վազանցն արգելելու համար, իսկ 3.22 «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է» նշանը՝ 3.5 տ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատար ավտոմոբիլների վազանցը բոլոր տրանսպորտային միջոցներին արգելելու համար:»,
իզ. 50-րդ կետի 26-28-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) 3.26 «Ձայնային ազդանշան տալն արգելվում է» նշանը կիրառվում է ձայնային ազդանշան տալն արգելելու համար՝ բացառությամբ, եթե այն տրվում է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար, 5.22 նշանով նշված բնակավայրերից դուրս` առողջարանների, հանգստյան տների, առողջարանական ճամբարների, հիվանդանոցների և այլնի մոտով անցնող ճանապարհի տեղամասերում:
27) 3.27 «Կանգառն արգելվում է» նշանը կիրառվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումն արգելելու համար:
28) 3.28 «Կայանելն արգելվում է», 3.29 «Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին», 3.30 «Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին» նշանները կիրառվում են տրանսպորտային միջոցների կայանումն արգելելու համար:»,
իէ. 50-րդ կետի 31-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31) 3.32 «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է վտանգավոր բեռների փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելելու համար, որոնք Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է նշված լինեն «Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով (տեղեկատվական ցուցանակներով):»,
իը. 50-րդ կետի 32-րդ ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.33 «Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է» նշանը կիրառվում է պայթուցիկ նյութեր և արտադրանք, ինչպես նաև որպես դյուրավառ մակնշման ենթակա այլ բեռների փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելելու համար, որոնց վրա տարածվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնները:»,
իթ. 50-րդ կետի 34-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը «կամ փոխադրում են նման հաշմանդամների» բառերից հետո լրացնել «կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա» բառերով.
լ. 50-րդ կետի 35-րդ ենթակետի չորրորդ պարբերության «արագության» բառից հետո «3.24» թիվը հանել,
լա. 51-րդ կետում «40 կետի համաձայն» բառերը փոխարինել «սույն կանոնների 36-րդ կետի համաձայն» բառերով,
լբ. 51-րդ կետի 4-րդ ենթակետում «արգելափակոցի» և «արգելափակոցների» բառերը փոխարինել «ճանապարհային ցանկապատերի» բառերով,
լգ. 51-րդ կետի 6-րդ ենթակետում «4.4» թիվը փոխարինել «4.4.1» թվով,
լդ. 51-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով.
«6.1) 4.4.2 «Հեծանվային արահետի վերջ» նշանը կիրառվում է 4.4.1 նշանով նշված արահետի վերջը նշելու համար և տեղակայվում է արահետի վերջում:»,
լե. 51-րդ կետի 7-րդ ենթակետում և 52-րդ կետի 33-րդ ենթակետում «հետիոտների երթևեկությունը» բառերը փոխարինել «հետիոտների տեղաշարժը» բառերով,
լզ. 51-րդ կետի 7-րդ ենթակետում «4.5» թիվը փոխարինել «4.5.1» թվով,
լէ. 51-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-7.4-րդ ենթակետերով.
«7.1) 4.5.2 «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)» նշանը կիրառվում է հետիոտների, հեծանիվների և մոպեդների համատեղ տեղաշարժը թույլատրող արահետը նշելու համար:
Հիմնական նշանը տեղակայվում է հեծանվահետիոտնային արահետի սկզբում` աջ կողմում, կրկնվող նշանը` ճանապարհի հետ յուրաքանչյուր փոխհատումից հետո:
7.2) 4.5.3 «Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)» նշանը կիրառվում է 4.5.2 նշանով նշված արահետի վերջը նշելու համար և տեղակայվում է արահետի վերջում:
7.3) 4.5.4, 4.5.5. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)» նշանը կիրառվում է կառուցվածքորեն և (կամ) 1.2 , 1.23.2 և 1.23.3 հորիզոնական գծանշումներով կամ այլ եղանակով առանձնացման միջոցով արահետի՝ հեծանվային և հետիոտնային կողմերի բաժանված հետիոտների, հեծանիվների և մոպեդների տարանջատված տեղաշարժը թույլատրող արահետը նշելու համար:
Հիմնական նշանը տեղակայվում է հեծանվահետիոտնային արահետի սկզբում` աջ կողմում, կրկնվող նշանը` ճանապարհի հետ յուրաքանչյուր փոխհատումից հետո:
7.4) 4.5.6, 4.5.7. «Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)» նշանը կիրառվում է 4.5.4 և 4.5.5 նշաններով նշված արահետի վերջը նշելու համար և տեղակայվում է արահետի վերջում:»,
լը. 52-րդ կետի 11-րդ ենթակետում «5.11» թիվը փոխարինել «5.11.1» թվով,
լթ.52-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին ենթակետով.
«11.1) 5.11.2 «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհ» նշանը կիրառվում է տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ իրականացվող սահմանված երթուղով երթևեկող հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտիով ճանապարհը նշելու համար:
Նշանը տեղակայվում է ճանապարհի տեղամասի սկզբում` երթևեկելի մասի վրա կամ ճանապարհի երկու կողմերում:
Կրկնվող 5.11.2 նշանը տեղակայվում է բարդ հատակագծմամբ խաչմերուկից հետո:»,
խ. 52-րդ կետի 12-րդ ենթակետում «5.12» թիվը փոխարինել «5.12.1» թվով, ինչպես նաև «5.11» թիվը՝ «5.11.1» թվով,
խա. 52-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին ենթակետով.
«12.1) 5.12.2 «Հեծանվորդների համար գոտիով ճանապարհի վերջ» նշանը տեղակայվում է 5.11.2 նշանով նշված ճանապարհի վերջում:»,
խբ. 52-րդ կետի 13-րդ ենթակետում «5.11» թվերը փոխարինել «5.11.1» թվերով,
խգ. 52-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին ենթակետով.
«13.1) 5.13.3, 5.13.4 «Ելք դեպի հեծանվորդների համար գոտիով ճանապարհ» նշանները կիրառվում են դեպի 5.11.2 նշանով նշված ճանապարհ դուրս գալու ելքերը նշելու համար և տեղակայվում են բոլոր կողային ելքերից առաջ:
Եթե դեպի ճանապարհ դուրս եկող մուտքի վրա մեկ հենարանին տեղակայված են մի քանի նշաններ, ապա 5.13.3, 5.13.4 նշանները տեղադրվում են մյուս նշանների վրա:
Ճանապարհին հարող տարածքներից մուտքերի վրա նշանը կարելի է չտեղակայել, եթե դեպի այդ տարածքներ մտնելը հնարավոր է 5.11.2 նշանով նշված ճանապարհի տեղամասից:»,
խդ. 52-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-14.3-րդ ենթակետերով.
«14.1) 5.14.1 «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտու վերջ» նշանը տեղակայվում է 5.14 նշանով նշված գոտու վերջում:
14.2) 5.14.2 «Հեծանվորդների համար գոտի» նշանը կիրառվում է տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին համընթաց ուղղությամբ երթևեկող հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկության համար գոտին նշելու համար:
Նշանը տեղակայվում է գոտու սկզբում` դրա վրա, իսկ եթե այն աջ եզրայինն է, ապա նշանը թույլատրվում է տեղակայել գոտու աջ կողմում:
Նշանը ճանապարհի ամբողջ տեղամասի երկարությամբ յուրաքանչյուր խաչմերուկից հետո կրկնվում է, եթե հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկությունը կազմակերպված է 5.14.2 նշանով նշված գոտիով:
14.3) 5.14.3. «Հեծանվորդների համար գոտու վերջ» նշանը տեղակայվում է 5.14.2 նշանով նշված գոտու վերջում:»,
խե. 52-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին ենթակետով.
«20.1) 5.15.1-5.15.7 նշանների վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքները կարող են ունենալ նաև այլ կոնֆիգուրացիաներ (ձևեր):»,
խզ. 52-րդ կետի 31-րդ ենթակետում «թույլատրվում է տեղադրել» բառերը փոխարինել «թույլատրվում է տեղակայել» բառերով,
խէ. 53-րդ կետի 9-րդ ենթակետում «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել, իսկ վերջին պարբերությունում «տեղադրվում են դրա» բառերը փոխարինել «տեղադրվում են դրանց» բառերով,
խը. 53-րդ կետի 11-րդ ենթակետի վերջին պարբերությունում «54.8 և 54.9 կետերի համաձայն» բառերը փոխարինել «53.8 և 53.9 կետերի համաձայն» բառերով,
խթ. 53-րդ կետի 14-րդ ենթակետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երթևեկելի մասի առանցքով ճանապարհային ցանկապատի առկայությամբ ճանապարհների վրա նշանը տեղակայվում է ճանապարհի կենտրոնում` ճանապարհային ցանկապատերի միջև կամ երթևեկության յուրաքանչյուր ուղղության համար` ճանապարհի աջ կողմում:»,
ծ. 53-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-23-րդ կետերով.
«21) 6.9.1, 6.9.2, 6.10.1, 6.12 նշանների հետ համատեղ թույլատրվում է տեղադրել ճանապարհային երթևեկության մասնակիցներին հետաքրքրող օբյեկտների մասին տեղեկություններ (գտնվելու վայրը, հեռախոսահամարը, գործունեության տեսակը, երթևեկության ուղղությունը, օբյեկտի հեռավորությունը, այլ տեղեկություն, ինչպես նաև՝ գրաֆիկական), այդ դեպքում՝
ա) առանձին վահանակի վրա այն տեղադրում են անհատական նախագծման նշանի ներքևի մասում.
բ) վահանակն ըստ կառուցվածքի պետք է կապված լինի անհատական նախագծման նշանի հետ.
գ) վահանակի և նշանի լայնությունները պետք է հավասար լինեն.
դ) տեղեկությունը պետք է տեղադրել դեղին ֆոնի վրա.
ե) ճանապարհային երթևեկության մասնակիցներին հետաքրքրող օբյեկտների մասին տեղեկություններով առանձին վահանակի բարձրությունը չպետք է գերազանցի օբյեկտների մասին տեղեկություններով հանդերձ անհատական նախագծման նշանի բարձրության 1/3-ը, եթե նշանի վրա տպատառի բարձրությունը 200 մմ կամ պակաս է, և նշանի բարձրության 1/4-ը, եթե նշանի վրա տպատառի բարձրությունը 250 մմ կամ ավելի է.
զ) ճանապարհային երթևեկության մասնակիցներին հետաքրքրող օբյեկտների մասին տեղեկություններով վահանակի հետ համատեղված նշանի պատրաստման ժամանակ կիրառվում են B տեսակի լուսաանդրադարձիչ թաղանթներ:
22) 6.20.1 և 6.20.2 «Վթարային ելք» նշանները կիրառվում են թունելում վթարային ելքի տեղը նշելու համար: 6.20.1 և 6.20.2 նշանները տեղակայվում են երթևեկելի մասի ձախ և աջ կողմերում:
6.20.1 նշանը տեղակայվում է երթևեկելի մասի ձախ կողմում, եթե վթարային ելքը գտնվում է տեղաշարժման ուղղության ձախ կողմում: 6.20.2 նշանը տեղակայվում է երթևեկելի մասի աջ կողմում, եթե վթարային ելքը գտնվում է տեղաշարժման ուղղության աջ կողմում:
23) 6.21.1 և 6.21.2 «Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն» նշանները կիրառվում են թունելում դեպի վթարային ելք տեղաշարժվելու ուղղությունը և ելքի հեռավորությունը նշելու համար: Նշանները տեղակայվում են թունելների կողային պատերին` միմյանցից 50 մ հեռավորության վրա, 1.0 մ-ից մինչև 1.5 մ բարձրության վրա:»,
ծա. 54-ի կետի 1-ին ենթակետում «7.12 «Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պահակետ» բառերը փոխարինել «7.12 «Ճանապարհային ոստիկանության պահակետ» բառերով,
ծբ. 54-րդ կետի 3-րդ ենթակետում «7.15 «Ճանապարհային երթևեկության մասին տեղեկություն հաղորդող ռադիոկապի ընդունման գոտի» բառերը փոխարինել «7.15 «Ճանապարհային երթևեկության մասին տեղեկություն հաղորդող ռադիոկայանի գործողության գոտի» բառերով,
ծգ. 54-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով.
«5) 7.19 «Արտակարգ կապի հեռախոս» և 7.20 «Կրակմարիչ» նշանները կիրառվում են օպերատիվ ծառայություններին կանչելու համար հեռախոսի կամ կրակմարիչի տեղը նշելու համար: Անհրաժեշտության դեպքում նշանները բնակավայրերից դուրս նախօրոք կարող են տեղակայվել 400-800 մ հեռավորության վրա:
6) 7.21 «Ավտոլցավորման կայան՝ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ» նշանները կիրառվում են էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ ավտոլցավորման կայանի տեղը նշելու համար: Անհրաժեշտության դեպքում նշանները բնակավայրերից դուրս նախօրոք կարող են տեղակայվել 400-800 մ հեռավորության վրա:»,
ծդ. 55-րդ կետի 7-րդ ենթակետում «գ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1»-ին պարբերություն.
«գ1) 8.4.3.1՝ արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվելու հնարավորություն ունեցող էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների վրա.»,
ծե.55-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով.
«7.1) 8.4.9-8.4.15 «Բացի տրանսպորտային միջոցի տեսակի» ցուցանակները կիրառվում են այն տրանսպորտային միջոցները նշելու համար, որոնց վրա չի տարածվում նշանի ազդեցությունը: 8.4.14 ցուցանակը ցույց է տալիս, որ նշանի ազդեցությունը չի տարածվում որպես թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա:»,
ծզ. 55-րդ կետի 15-րդ ենթակետում «կիրառվում է 1.23 նշանի հետ» բառերը փոխարինել «կիրառվում է 1.25 նշանի հետ» բառերով,
ծէ. 55-րդ կետի 20-րդ և 21-րդ կետերում «նրանց» բառը փոխարինել «1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա» բառերով,
ծը. 55-րդ կետի 25-րդ ենթակետի «արգելապատնեշների» բառերը փոխարինել «պատնեշների» բառերով,
ծթ. 55-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-28-րդ կետերով.
«26) 8.23 «Աշխատում է տարհանիչը» ցուցանակը կիրառվում է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդման գոտում իրականացվում է տրանսպորտային միջոցների տարհանում:
27) 8.24 «Ծառայողական ավտոմոբիլների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն տվյալ կազմակերպության տրանսպորտային միջոցները: Կազմակերպության անվանումը կարող է նշվել ինչպես նույն, այնպես էլ առանձին ցուցանակի վրա:
28) 8.25 «Բացի ծառայողական ավտոմոբիլներից» ցուցանակը կիրառվում է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում տվյալ կազմակերպության տրանսպորտային միջոցների վրա: Կազմակերպության անվանումը կարող է նշվել ինչպես նույն, այնպես էլ առանձին ցուցանակի վրա:»,
կ. 44-րդ կետից հետո աղյուսակ 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
|
Մեծատառի հմ բարձրությունը, մմ |
5.23.1, 5.24.1, 5.25, 5.26, 6.9.1, 6.9.2, 6.10.1 - 6.12 նշաններ, որոնք
տեղակայված են` |
|
բնակավայրերից
դուրս |
բնակավայրերում |
|
75, 100 կամ 150 |
Մեկ գոտի ունեցող
ճանապարհներ |
ընդհանուր օգտագործման` համայնքային նշանակության ճանապարհներ, բնակավայրերի փողոցներ, որտեղով չեն անցնում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ, անցումներ, ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ |
|
150, 200 կամ 250 |
- |
ընդհանուր օգտագործման պետական ճանապարհներ, ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ, այդ թվում` բնակավայրերով անցնող |
|
200, 250 կամ 300 |
Երկու և երեք գոտի
ունեցող
ճանապարհներ |
ընդհանուր օգտագործման պետական ճանապարհներ, ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ, այդ թվում` բնակավայրերով անցնող |
|
300 կամ 400 |
Չորս և ավելի գոտիներ ունեցող ճանապարհներ և ավտոմայրուղիներ |
- |
|
400 կամ 500 |
Ավտոմայրուղիներ |
- |
|
1. Ճանապարհների դասակարգումը` ըստ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի:
2. 2. 6.14.1 և 6.14.2 նշանների վրա մեծատառի բարձրությունը 150 մմ է, 6.16 նշանի վրա`
բնակավայրերից դուրս 200 մմ է, բնակավայրերում` 100 մմ: |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 1090-Ն որոշման |
1. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՆՇԱՆՆԵՐ


4. ԹԵԼԱԴՐՈՂ ՆՇԱՆՆԵՐ


5. ՀԱՏՈՒԿ ԹԵԼԱԴՐԱՆՔԻ ՆՇԱՆՆԵՐ



7. ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ


8. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ)



1. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՈՒՄ

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԳԾԱՆՇՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ



2. ՈՒՂՂԱՁԻԳ ԳԾԱՆՇՈՒՄ

ՈՒՂՂԱՁԻԳ ԳԾԱՆՇՄԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ


|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |