Համարը 
ՀՕ-65-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.29/25(187)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.11.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.09.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի

նոյեմբերի 30-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Դատավորին ստորադաս դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու դեպքում նրա նախկին պաշտոնում ստացած աշխատավարձը, այդ թվում՝ հավելավճարները (բացի դատարանի նախագահի պաշտոնի համար տրվող հավելավճարներից) պահպանվում են, իսկ դատավորների աշխատավարձերի ավելացման դեպքում այդ աշխատավարձը համամասնորեն աճում է:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի «, բացառությամբ վարչական գործերով կայացված դատական ակտերի, որոնք կարող են բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով» բառերը հանել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «քրեական և քաղաքացիական գործերով» բառերը հանել:

 

Հոդված 4. Օրենսգրքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 26.

Վերաքննիչ դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը

 

1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

2. Վերաքննիչ դատարանի` միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե դատավարական օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի «և վարչական գործերով առաջին ատյանի դատարանի» բառերը հանել:

 

Հոդված 6. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ, որոնք չպետք է հակասեն սույն հոդվածի 3-րդ մասով Գերագույն դատարանի նախագահին վերապահված մյուս լիազորություններին:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 34-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններով.

«Դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչև դատաքննության ավարտը:

Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է սանկցիայի կիրառման ժամկետով:

Դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:».

3) 5-րդ մասի «դատավարության մասնակիցների և գործին մասնակցող անձանց» բառերը փոխարինել «դատավարությանը մասնակցող անձանց և փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների» բառերով.

4) 6-րդ մասի առաջին պարբերության առաջին և երկրորդ նախադասությունները «կարգադրությունները» բառից առաջ լրացնել «օրինական» բառով.

5) 6-րդ մասի առաջին պարբերության երրորդ նախադասությունը «կարգադրությունները» բառից առաջ լրացնել «օրինական» բառով, իսկ «ներկայությամբ» բառից հետո` «կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան» բառերով.

6) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե դատարանը գտնում է, որ ամբաստանյալը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան ամբաստանյալի նկատմամբ կիրառում է առանց նախազգուշացման, և գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:».

7) 6-րդ մասի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

8) 7-րդ մասի «կիրառվում են բացառապես» բառերը փոխարինել «կարող են կիրառվել» բառերով.

9) 8-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում:».

10) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Եթե դատարանը գտնում է, որ դատավարությանը մասնակցող անձը, ներկայացուցիչը կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը կարող է սույն հոդվածով սահմանված կարգով կարգազանց անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա և պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի «առնվազն 1/3-ի» բառերը փոխարինել «առնվազն 1/4-ի» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 19-րդ կետում «արձակուրդի» բառից հետո լրացնել «, գործուղման» բառը:

 

Հոդված 10. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Արդարադատության խորհուրդն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության խորհուրդ» գրառմամբ կնիք:»:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

24 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-65-Ն