Համարը 
ՀՕ-66-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.29/25(187)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.11.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.07.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի

նոյեմբերի 30-ին

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-73-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 22-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քննիչի կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնում են գլխավոր դատախազը և նրա լիազորած դատախազները:»:

 

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրվում է դատախազության որակավորման հանձնաժողովի կողմից, առնվազն երեք տարին մեկ անգամ, գլխավոր դատախազի սահմանած կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով:»:

 

Հոդված 3. Օրենքի 42-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը «գլխավոր դատախազի» բառերից հետո լրացնել «կամ գլխավոր դատախազի տեղակալների» բառերով.

2) 5-րդ մասը «գլխավոր դատախազը» բառերից հետո լրացնել «կամ գլխավոր դատախազի տեղակալները» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 12-րդ մասում «դատախազները» բառից հետո լրացնել «և քննիչները» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 54.

Դատախազի, քննիչի, դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական և կենսաթոշակային ապահովությունը

 

1. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված` դատախազի կամ քննիչի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված` դատախազի կամ քննիչի պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է զինծառայողների համար սահմանված կարգով՝ հիմք ընդունելով դատախազի կամ քննիչի աշխատավարձը:

Սույն մասով սահմանված՝ դատախազի կամ քննիչի պաշտոն զբաղեցնող անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունը, իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքի 56-րդ հոդվածում «38 օրացուցային» բառերը փոխարինել «30 աշխատանքային» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բոլոր դատախազները և քննիչները, բացառությամբ գլխավոր դատախազի և նրա տեղակալների, առնվազն երեք տարին մեկ անգամ անցնում են վերապատրաստում` գլխավոր դատախազի սահմանած կարգով:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

24 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-66-Ն