Համարը 
ՀՕ-74-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.29/25(187)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.11.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Հաջորդ բյուջետային տարվա համար ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի փոփոխությունը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ ենթակա է կիրառման այդ բյուջետային տարվա հունվարի 1-ից: Այդ դեպքում «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները ենթակա չեն կիրառման:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի

նոյեմբերի 30-ին

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 20-ի ՀՕ-6 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 17.1

Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձևակերպման և ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները

 

1. Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձևակերպման) և ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հավելվածով` Կարգավորողի ներկայացմամբ:

2. Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու համար հայցվող ռադիոհաճախականության (ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի) տրամադրման վճարի մեկ տոկոսը վճարվում է նախքան թույլտվության տրամադրումը, իսկ 99 տոկոսը` Կարգավորողի կողմից ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման մասին որոշումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման 99 տոկոսի չվճարման դեպքում Կարգավորողն իրավասու է ուժը կորցրած ճանաչելու ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման մասին իր որոշումը:

4. Դիմող անձի կողմից հայցվող և Կարգավորողի կողմից ընդունված որոշմամբ տրամադրված ռադիոհաճախականության (ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի) միջև տարբերության դեպքում կատարվում է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարի վերահաշվարկ:

5. Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձևակերպման համար սահմանված պարտադիր վճարը վճարվում է նախքան Կարգավորողի կողմից համապատասխան որոշում ընդունելը:

6. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը սահմանվում է տարվա համար և ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

7. Կարգավորողը իր կողմից սահմանված ձևով մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճար վճարողներին գրավոր ծանուցում է տվյալ եռամսյակի համար վճարման ենթակա պարտադիր վճարների և դրանց չափի մասին:

8. Ոչ լրիվ եռամսյակի ռադիոհաճախականությունների օգտագործման վճարի չափը հաշվարկվում է ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության գործողության) օրացուցային օրերի համար` եռամսյակի համար սահմանված վճարի և եռամսյակի օրացուցային օրերի թվի քանորդի և ոչ լրիվ եռամսյակում դիոհաճախականությունների օգտագործման (ռադիոհաճախա կանությունների օգտագործման թույլտվության գործողու թյան) օրացուցային օրերի արտադրյալի չափով:

9. Սահմանված չափից ավելի վճարված ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը ենթակա է վերադարձման` Կարգավորողին դիմում ներկայացնելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում:

10. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների գումարների վճարումը սույն օրենքով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գանձվում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար պակաս վճարված վճարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

11. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կարգավորողը, իսկ վերահսկողությունը օրենքով սահմանված կարգով իրականացնում է հարկային մարմինը:»:

 

Հոդված 2. Հաջորդ բյուջետային տարվա համար ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի փոփոխությունը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ ենթակա է կիրառման այդ բյուջետային տարվա հունվարի 1-ից: Այդ դեպքում «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները ենթակա չեն կիրառման:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

24 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-74-Ն