Համարը 
ՀՕ-84-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.30/26(188)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի

դեկտեմբերի 21-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-170 օրենքի (այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «գնահատականը» բառից հետո լրացնել «, որը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում հարկադիր կատարողի` իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա» բառերով.

2) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.

«1.1) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.»:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) հարկադիր կատարողի վարքագծի կանոնները պահպանելը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը «հաշիվը» բառից հետո լրացնել «և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցները» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «28 օրացուցային օր, որում չեն ներառվում տոնական և հիշատակի օրերը» բառերը փոխարինել «20 աշխատանքային օր: Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, որոնցից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր» բառերով.

2) 5-րդ մասի «տասնմեկ» բառը փոխարինել «վեց» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ծառայողական լիազորությունները վերազանցելու, ինչպես նաև հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու դեպքերում հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-84-Ն