Համարը 
ՀՕ-85-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.30/26(188)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի

դեկտեմբերի 21-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) քաղաքացիական և վարչական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի.»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11. 

Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը

 

1. Ներկայացուցչի լիազորությունները պետք է հաստատված լինեն նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից վավերացված լիազորագրով: Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:

2. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է օրենքով նախատեսված կարգով:»:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասում «Ներկայացվողի անունից տրված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինեն ներկայացուցչի հետևյալ լիազորությունները» բառերը փոխարինել «Ներկայացուցիչը կարող է իրականացնել հետևյալ լիազորությունները, եթե դրանց մասին հատուկ նշում կա լիազորագրում» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «դատարանը» բառը փոխարինել «առաջին ատյանի դատարանը (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը «է» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Այն դեպքերում, երբ արդարադատության արդյունավետության, այլոց իրավունքների պաշտպանության կամ դատական ակտի կատարման շահերից ելնելով` հիմնավորված է կատարողական գործողությունների կատարումը ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին, դատարանն այդ մասին նշում է կատարում կատարողական թերթում:»:

 

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «Կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «առաջին անգամ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով պահանջատիրոջը վերադարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:»:

 

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում «պաշտոնը և անունը» բառերը փոխարինել «պաշտոնը, անունը և ազգանունը» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից, իսկ օտարերկրյա դատարանի դատական ակտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարելու վերաբերյալ միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու դատարանի կողմից բավարարվելու դեպքում` տվյալ դատարանից կատարողական թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:»:

2) 2-րդ մասից հանել «, եթե կատարողական վարույթ հարուցելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «որոշումը» բառից հետո լրացնել «, կամ կատարողական թերթը ներկայացնելիս չեն պահպանվել սույն օրենքի 11-րդ, 12-րդ կամ 20-րդ հոդվածներով նախատեսված պահանջները» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) դա նախատեսված է կատարողական թերթով:»:

 

Հոդված 11. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Եթե դատարանի որոշման հիման վրա կասեցվել է կատարողական գործողությունների մի մասը, ապա մնացած մասով կատարողական գործողությունները շարունակվում են:»:

 

Հոդված 12. Օրենքի 41-րդ հոդվածի`

1) 1-ին մասում`

ա. «է» կետը «անբավարարության պատճառով» բառերից հետո լրացնել «կամ պարբերական վճարումների վերաբերյալ վճռի կատարման դեպքում» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» և «թ» կետեր.

«ը) պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան.

թ) ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը:».

2) 3-րդ մասում`

ա. ««ե» կետով սահմանված դեպքի» բառերը փոխարինել ««բ» և «ե» կետերով սահմանված դեպքերի» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված արգելքի վերացման դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:»:

 

Հոդված 13. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պահանջատերը հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից.».

2) «թ» կետը «պարտապան-իրավաբանական անձը» բառերից հետո լրացնել «կամ պահանջատեր-իրավաբանական անձը» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 53.

Պարտապանի գույքի գնահատումը և իրացումը

 

1. Պարտապանի գույքի գնահատումը և իրացումը կատարվում են սույն օրենքով և «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացվելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:»:

 

Հոդված 15. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացին կամ պաշտոնատար անձը հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելու, կատարմանը խոչընդոտելու կամ դիմադրություն ցույց տալու, ինչպես նաև պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելու կամ դրանք խեղաթյուրելու կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելու դեպքերում ենթակա է օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվության:»:

 

Հոդված 16. Օրենքի 72.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-85-Ն