Համարը 
ՀՕ-51-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.11.20/21(131)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.10.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.11.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 16.12.2010թ. ՀՕ-58-Ն օրենքի 2-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի

հոկտեմբերի 28-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» ենթակետով.

 

«ժե) առևտրի իրականացման վայրի կազմակերպման համար`
- Ստեփանակերտ քաղաքում կազմակերպման համար` տարեկան

բազային տուրքի 500-ապատիկի չափով

- շրջկենտրոններում կազմակերպման համար` տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով

- Ստեփանակերտ քաղաքից և շրջկենտրոններից դուրսկազմակերպման համար՝ տարեկան

բազային տուրքի 50-ապատիկի չափով.».

 

2)17-րդ կետում «1-16 «ժդ» կետերում» բառերը փոխարինել «1-16 «ժե» կետերում» բառերով.

3) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«23. բացառությամբ սույն հոդվածի 9-րդ կետի «ա»-«զ»,

12-րդ կետի «բ», «գ», 15-րդ կետի «ա»-«զ» և 16-րդ կետի

«ժե» ենթակետերում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիայի տրման համար` տարեկան

տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ից:

(2-րդ հոդվածը փոփ. 16.12.2010 ՀՕ-58-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

17 նոյեմբերի 2009թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-51-Ն