Համարը 
ՀՕ-95-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.30/26(188)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.12.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Ծանուցում
Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է միայն այն գույքի հետ կապված հարաբերությունների վրա, որը գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) սեփականության իրավունքով անցել է 2012 թվականի հունվարի 1-ից հետո:
Սույն օրենքի 2-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները կիրառվում են 2012 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի

դեկտեմբերի 27-ին

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-46 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժբ» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Այն դեպքում, երբ գրավ դրված գույքը սեփականության իրավունքով անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), ապա գրավատուի` գույքն օտարելուց ստացված եկամուտ է համարվում գրավ դրված գույքի իրացման գնի (առանց անուղղակի հարկերի, եթե դրանք կիրառելի են) և վարկային պարտավորության դրական տարբերությունը: Այն դեպքում, երբ բանկի (վարկային կազմակերպության) սեփականությանն անցած գրավադրված գույքը վերջինի կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, կրկին օտարվում է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել է բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, ապա համարվում է, որ գրավատուն սույն կետի իմաստով գույք չի օտարել (գույքի օտարումից եկամուտ չի ստացել):

Սույն կետի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետևանքով ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր և իրացման գին են համարվում`

1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը և օտարման գինը, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի իրացման գին է համարվում օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գինը, կամ

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը և այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գինը, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

Բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցած այդ գույքի վրա արգելանք դրվելու դեպքում սույն կետով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:

Բանկը (վարկային կազմակերպությունը) և ֆիզիկական անձ գրավատուն կարող են համաձայնվել, որ սույն կետի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետևանքով գրավատուին եկամուտների վճարման օր և իրացման գին համարվեն այն բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը և այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գինը: Սույն կետով նախատեսված համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձևով:

Սույն կետի իմաստով վարկային պարտավորություն է համարվում գրավ դրված գույքը բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը, այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարելիք և գրավ դրված գույքի իրացման գնի 15 տոկոսը չգերազանցող ծախսերը:

Սույն կետի իմաստով գրավ դրված գույքի իրացման գնի որոշման համար «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավունքներից:»:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «հայտարարության հիման վրա» բառերը փոխարինել «` վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարության հիման վրա» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի`

1) «ա» կետում «, անհատ ձեռնարկատերերի և նոտարների» բառերը փոխարինել «և անհատ ձեռնարկատերերի» բառերով.

2) «գ» կետում «, անհատ ձեռնարկատերերը և նոտարներն» բառերը փոխարինել «և անհատ ձեռնարկատերերն» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը «կետերով» բառից հետո լրացնել «և 12-րդ հոդվածով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի`

1) 3-րդ մասից հանել «` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային պետական վարչության մարմիններին» բառերը.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող եկամուտը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտահարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված եկամտահարկի մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված օրվանից մինչև հարկային մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (եկամտահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:»:

 

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի`

1) 1-ին մասը «ներկայացնել» բառից հետո լրացնել «վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով» բառերով.

2) 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածի`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը պարտավոր են յուրաքանչյուր տարի` հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանած ձևով անվանական տեղեկություններ` անցած տարում իրենց կողմից ֆիզիկական անձանց վճարած եկամտի գումարների և նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների մասին: Նշված տեղեկությունները վերահասցեագրվում են եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմիններին:».

2) 3-րդ մասում «, անհատ ձեռնարկատերերը և նոտարները» բառերը փոխարինել «և անհատ ձեռնարկատերերը» բառերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է միայն այն գույքի հետ կապված հարաբերությունների վրա, որը գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) սեփականության իրավունքով անցել է 2012 թվականի հունվարի 1-ից հետո:

Սույն օրենքի 2-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները կիրառվում են 2012 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-95-Ն