Համարը 
ՀՕ-97-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.30/26(188)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.12.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կարգը սահմանված չլինելու դեպքում, մինչև այդ կարգի սահմանումը, սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված չափերով պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու փաստն արձանագրելու դեպքերում:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի

դեկտեմբերի 27-ին

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-13 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի`

1) 3-րդ մասը «իրավաբանական անձինք» բառերից հետո լրացնել «(այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը)» բառերով, իսկ «քաղաքացիների» բառից հետո լրացնել «, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» բառերով.

2) 4-րդ մասի «գ» կետից հանել «և նոտարները (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր)» բառերը.

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուները սոցիալական վճարումներ են կատարում ընդհանուր հիմունքներով` սույն օրենքով սահմանված կարգով:».

4) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Այս դեպքում վարձու աշխատողների վճարած սոցիալական վճարները համարվում են նաև իրենց հաշվարկած սոցիալական վճարներ, որոնք կարող են ճշտվել սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները գործատուից ստանալուց հետո:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Մինչև հաշվետու տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի աղբյուրը) դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից մեկնելու դեպքում անհատ ձեռնարկատերը պարտավոր է տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնել և պետական գրանցման վկայականը ժամանակավոր հանձնել լիազոր մարմին ոչ ուշ, քան մեկնելուց մեկ ամիս առաջ: Հայտարարագրով հաշվարկված սոցիալական վճարի գումարը վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե` վճարման վերջնահաշվարկը կատարելուց հետո` 5-օրյա ժամկետում:».

2) 4-րդ մասի`

ա. երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

բ. չորրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Լիազոր մարմին ներկայացրած տեղեկության մեջ հետագայում սխալներ հայտնաբերելու դեպքում գործատուն լիազոր մարմին կարող է ներկայացնել ճշտված տեղեկություն:».

3) 6-րդ մասի`

ա. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ապահովադիրների` լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունը (հայտարարագիրը) սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` վճարման ենթակա սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ սոցիալական վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ: Նշված տուգանքի հաշվարկումը դադարում է սոցիալական վճարի հաշվետվությունը (հայտարարագիրը) լիազոր մարմին ներկայացնելու պահից կամ սոցիալական վճարների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտությանն ուղղված ստուգումը ներառող ստուգման ավարտից:»,

բ. հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար`

1) 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը չի գերազանցում հինգը,

2) 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը գերազանցում է հինգը:».

4) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը «հարկային» բառից հետո լրացնել «և այլ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի «ա» կետից հանել «, քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական անձանց մոտ» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի`

1) 3-րդ մասից հանել «վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան`» և «, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրք» բառերը.

2) 4-րդ մասի առաջին նախադասությունում «չգրանցված» բառից հետո լրացնել «և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող» բառերը, իսկ «(բայց 60000 դրամից ոչ պակաս)» բառերը փոխարինել «(բայց 60000 դրամից, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 60000 դրամից ոչ պակաս)» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի հավելվածի`

1) 1-ին գլխի 1-ին կետը «հարկային» բառից հետո լրացնել «և այլ» բառերով.

2) 2-րդ գլխի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով`

հարկային այլ տուգանքներ` որևէ հարկատեսակին (կամ առևտրի հարկին, հաստատագրված վճարներին) չվերաբերող տուգանքներ («Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ, 28-րդ, 283-րդ, 284-րդ, 285-րդ, 286-րդ և 32-րդ հոդվածներով սահմանված տուգանքները).

այլ վճարներ` «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումները (մասհանումները), «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված բնապահպանական և բնօգտագործման վճարները և «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարները.

հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները.

այլ պարտավորություններ` հարկային, այլ վճարների, պետական տուրքերի, հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները.

գերավճար `

- սահմանված կարգով հաշվարկված սոցիալական վճարների պարտավորության գումարից ավելի վճարված գումար, կամ`

- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` սոցիալական վճարների համապատասխան գանձապետական հաշվին ապահովադրի կամ ապահովադրի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար, կամ`

- դատարանի վճռի կատարման արդյունքում կամ վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշումների հիման վրա ապահովադրի օգտին (այդ թվում` նախկինում կատարված պարտավորության հետ վերադարձին վերաբերող) հաշվեգրված գումար, կամ`

- հարկային պարտավորությունները, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) պարտավորությունները կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները գերազանցող գումարով հարկային պարտավորություններից, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) պարտավորություններից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ սոցիալական վճարներին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար (բնապահպանական և բնօգտագործման վճարների, կարգավորման պարտադիր վճարների և պետական տուրքերի պարտավորությունները գերազանցող գումարով սոցիալական վճարներին հաշվանցումներ չեն կատարվում).

հաշվանցվող գումար` պետական բյուջեի հանդեպ սոցիալական վճարների պարտավորությունից պակասեցվող (դեբետագրվող) գումար, որը արդյունք է`

- փաստացի վճարման, կամ`

- հարկային պարտավորություններից, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) պարտավորություններից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից սոցիալական վճարների պարտավորության դիմաց հաշվանցման, կամ`

- սոցիալական վճարների հաշվետվության (հայտարարագրի) ներկայացման, կամ`

- դատարանի վճռի կատարման, կամ

- վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշման ընդունման.

հաշվանցում՝ ապահովադրի պարտավորության պակասեցում կամ ապահովադրի հանդեպ պարտավորության ձևակերպում (գրանցում): Ընդ որում` սոցիալական վճարների պարտավորության պակասեցման դեպքում վերջինս մարվում է հաշվանցվող գումարով, իսկ ապահովադրի հանդեպ սոցիալական վճարների պարտավորության գումարը ձևակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի և ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության դրական տարբերության գումարը.

վերադարձ` ապահովադրի բանկային հաշվին (ֆիզիկական անձը բանկային հաշիվ չունենալու դեպքում` նրա առաջարկած առևտրային բանկի միջոցով` անձնագրային տվյալներով) պետական բյուջեից գումարի փոխանցում.

հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումար` սոցիալական վճարների գերավճարի հաշվին ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար ապահովադրի դիմումով պահանջված գումար.

ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումար` հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա կամ առանց հարկ վճարողի դիմումի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը.

գերավճարի մնացորդ` սոցիալական վճարների գերավճարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում մնացորդի արձանագրման (որոշման) օրվա դրությամբ պակասեցված չէ ապահովադրի սոցիալական վճարների և այլ պարտավորությունների հաշվին.

սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդ` սոցիալական վճարների դեբետային մնացորդի այն մասը, որը տվյալ օրվա դրությամբ ենթակա չէ ապահովադրի այլ պարտավորության դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման: Սոցիալական վճարների չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են`

- այն գումարները, որոնք առաջացել են ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության (այդ թվում` նվազագույն գումարների պարտավորության) կատարման արդյունքում,

- այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը ուսումնասիրություններով կամ ստուգումներով (այդ թվում` նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել չհիմնավորված,

- այն գումարները, որոնց հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը, սույն կարգին համապատասխան, կասեցված է.

սոցիալական վճարների դեբետային մնացորդ` տվյալ օրվա դրությամբ սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդի և գերավճարի մնացորդի հանրագումարը:».

3) 3-րդ գլխում`

ա. 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «հաշվի առած գումարների մեծությունները`» բառերը,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, ապահովադրի կողմից պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե ապահովադիրը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ) կամ հաշվանցումը կատարվում է առանց ապահովադրի դիմումի, առաջնահերթ մարվում են սոցիալական վճարների գծով առկա պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` սոցիալական վճարների գումարները, տույժերը, տուգանքները:».

4) 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«IV. ՏՈՒՅԺԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆ ՈՒ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԸ

 

1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, սոցիալական վճարների ապառքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում են տույժեր և (կամ) «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերությունով սահմանված դեպքերում տուգանքներ` մինչև գերավճարի մնացորդի հաշվին սույն կարգին համապատասխան ապառքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:

2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորություններից, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) պարտավորություններից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորություններից որևէ մեկի մասով ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում` սոցիալական վճարների ապառքների նկատմամբ, սույն գլխի 1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը և մեծությունը:

3. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե չհավաքագրվող գումարների (վճարների և այլն) հաշվին սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարվելու դեպքում` սոցիալական վճարների ապառքների նկատմամբ, սույն գլխի 1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները չեն վերահաշվարկվում: Սոցիալական վճարների ապառքների նկատմամբ տույժերը և (կամ) տուգանքները հաշվարկվում են մինչև փաստացի հաշվանցման (համապատասխան գանձապետական հաշիվ գումարի մուտքագրման) օրը:

4. Եթե սոցիալական վճարների գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը կատարելուց հետո ապահովադրի կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ, հայտարարագրեր), որի արդյունքում փոխվում է փաստացի հաշվանցման և (կամ) վերադարձման օրվա դրությամբ հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունը, ապա հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է ապահովադրի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է սոցիալական վճարների գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:

5. Եթե սոցիալական վճարների գերավճարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը ապահովադրի մոտ իրականացված ստուգմամբ (կամ վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է ապահովադրի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է սոցիալական վճարների գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:».

5) 5-րդ գլխի վերնագրում, 1-ին և 3-րդ կետերում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

6) 6-րդ գլխի`

ա. վերնագրում և տեքստում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,

բ. 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կամերալ ուսումնասիրությամբ.»,

գ. 2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կետում նշված, ինչպես նաև հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցման համար եզրակացությունների ձևերը սահմանում է վերադաս հարկային մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:».

7) 7-րդ գլխի վերնագրում և տեքստում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

8) 8-րդ գլխի`

ա. վերնագրում և տեքստում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,

բ. 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը վերջին բառից հետո լրացնել «, կամ`» բառով.

9) 9-րդ գլխի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

10) 10-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«X. ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց` նախ մարելով տվյալ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի մասով հաշվարկված հարկի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարի, պետական տուրքի բոլոր գումարները, ապա` ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերի բոլոր գումարները, այնուհետև` հաշվարկված տուգանքների բոլոր գումարները, իսկ հարկային այլ տուգանքներից ու հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները:

2. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը նախ ուղղվում է մեկ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը, ապա` հաջորդ հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, դեռևս չընտրված բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը: Առանց ապահովադրի դիմումի հաշվանցումներ կատարելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ ապահովադիրը դիմումի մեջ չի նշել այլ պարտավորությունների մարման հերթականությունը, այլ պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ`

1) հարկային այլ տուգանքները, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները` առաջնային մարելով կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները.

2) այն հարկատեսակի (կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների) մասով բոլոր հարկային պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր հարկատեսակների կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում հարկատեսակի կամ առևտրի հարկի, հաստատագրված վճարների ընտրությունը կատարվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում տրված թվարկման հերթականությանը համապատասխան).

3) այն վճարատեսակի մասով բոլոր պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր վճարատեսակների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում վճարատեսակի ընտրությունը կատարվում է հետևյալ հերթականությամբ` ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումներ (մասհանումներ), բնապահպանական և բնօգտագործման վճարներ և կարգավորման պարտադիր վճարներ).

4) այն պետական տուրքի մասով պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա` ավելի ուշ առաջացածներինը.

5) «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքները:

3. Ապահովադրի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում ապահովադրի սոցիալական վճարների կամ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք պարտավորությունների մարմանը (այսինքն` վճարման վերջնաժամկետը լրացած այն պարտավորությունների մարմանը, որոնց վերաբերյալ հաշվարկը (հաշվետվությունը, հայտարարագիրը) հարկային մարմիններին դեռևս չեն ներկայացվել, կամ ապագա պարտավորությունների մարմանը):».

11) 11-րդ գլխի`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գերավճարի գումարն ապահովադրին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող սոցիալական վճարների, հարկային և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) բոլոր պարտավորություններն օրենքով սահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում` եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, սակայն ապահովադրի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի ստացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում սոցիալական վճարների, հարկերի (առևտրի հարկի, հաստատագրված վճարների) և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) հաշվարկման համար հիմք հանդիսացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, հաստատագրված վճարների հաշվարկման սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություններն ու տեղեկությունները, կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մասնավորապես` ներկայացվող հաշվարկների, հաշվետվությունների հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) և նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:»,

բ. 2-րդ կետում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով.

12) 12-րդ գլխի`

ա. 1-ին և 2-րդ կետերում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով,

բ. 3-րդ կետում «գանգատարկվել» բառը փոխարինել «բողոքարկվել» բառով.

13) 14-րդ գլխի տեքստում և 15-րդ գլխի վերնագրում «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «այլ պարտավորությունների» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կարգը սահմանված չլինելու դեպքում, մինչև այդ կարգի սահմանումը, սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված չափերով պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու փաստն արձանագրելու դեպքերում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-97-Ն