Համարը 
ՀՕ-1-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.03.23/04(194)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.02.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.10.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի

փետրվարի 23-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ կետում հանել «մշտական» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը`

1) «ա» ենթակետի «որոշման» բառից հետո լրացնել «, ուղերձի, հայտարարության» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ1» ենթակետով.

«զ1) ընդգրկվել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների, ինչպես նաև այլ պաշտոնական պատվիրակությունների կազմում.»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Պատգամավորին տրվում է ամենամյա արձակուրդ` 36 աշխատանքային օր տևողությամբ, որից 12-ը` ձմռանը, իսկ 24-ը` ամռանը:»:

 

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1», «գ2», «գ3» ենթակետերով.

«գ1) ընդունում և հրապարակում է որոշումներ և կարգադրություններ.

գ2) հրավիրում է խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացման կարգը.

գ3) ձևավորում է խորհրդակցական հասարակական մարմիններ.».

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ1» ենթակետով.

«զ1) խորհրդակցելով Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի հետ` հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման և գործունեության կարգերը.».

3) 1-ին կետի «ժդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժդ) հաստատում է Աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը.».

4) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ1» ենթակետով.

«ժդ1) հաստատում է Աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև Ազգային ժողովի պահպանման ծախսերը.».

5) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե1», «ժե2» և «ժե3» ենթակետերով.

«ժե1) իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առաջարկությամբ հասարակական կամ պայմանագրային հիմունքներով հրավիրում է փորձագետ (մասնագետ) և (կամ) օրենսդրական ակտի նախագիծն ուղարկում է փորձաքննության.

ժե2) հաստատում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովների փորձագետների (մասնագետների) թվաքանակը.

ժե3) Գերագույն դատարանում` սահմանադրական գործով նշանակում է Ազգային ժողովի ներկայացուցիչ.».

6) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի», «իա» և «իբ» ենթակետերով.

«ի) ստեղծում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր և լուծարում դրանք, հաստատում է դրանց կազմերը, կազմավորման և գործունեության կարգերը.

իա) հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը և պարգևատրման կարգը.

իբ) պարգևատրում է Լեռնային Ղարաբաղի Հարապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի շնորհակալագրով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաև խրախուսում է դրամական պարգևատրմամբ:».

7) 2-րդ կետում ««թ» և «ժզ» ենթակետերով» բառերը փոխարինել ««ը» և «ժզ» ենթակետերով» բառերով.

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետեր.

«3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «թ», «ժդ», «ժզ» և «իա» ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահը ընդունում է որոշումներ, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «գ3», «ե», «զ1», «ժգ», «ժդ1», «ժե», «ժե2», «ի» և «իբ» ենթակետերով նախատեսված դեպքերում` կարգադրություններ:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «գ3», «ե», «զ1», «թ», «ժդ», «ժդ1», «ժե», «ժզ», «ի», «իա», և «իբ» ենթակետերով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի նախագահի ընդունած ակտերը երկօրյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին:»:

 

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի «ե» ենթակետի և 25-րդ հոդվածի 1-ին կետի «սոցիալական ոլորտի հարցերի» բառերը փոխարինել «սոցիալական և առողջապահության հարցերի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերում «նստաշրջանը» բառը փոխարինել «նիստը» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Արտահերթ նստաշրջանը չի կարող անցկացվել հերթական նստաշրջանի ընթացքում:»:

 

Հոդված 10. Օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «գլխադասային հանձնաժողով,» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի 56-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետ.

«21. Հարցեր տալու ընթացքում արտահերթ հարց տալու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը և նիստը վարողը:».

2) 6-րդ կետը «անգամ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 21-րդ կետով նախատեսված դեպքի» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 63-րդ հոդվածի 5-րդ կետում «գլխադասային հանձնաժողով» բառերը փոխարինել «մշտական հանձնաժողովներ» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ կետում «51-րդ հոդվածով» բառերը փոխարինել «50-րդ հոդվածով» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «սահմանադրական պալատի» բառերը:

 

Հոդված 15. Օրենքի 90-րդ հոդվածի`

1) 2-րդ կետում «Գերագույն դատարանի սահմանադրական պալատ» բառերը փոխարինել «Գերագույն դատարան» բառերով.

2) 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերից հանել «սահմանադրական պալատի» բառերը:

 

Հոդված 16. Օրենքի 92-րդ հոդվածի 1-ին կետում`

1) «ընտրելու» բառը փոխարինել «նշանակելու» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամների պաշտոնում նշանակելու համար թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին և պատգամավորական խմբերին:»:

 

Հոդված 17. Օրենքի 98-րդ հոդվածի`

1) 3-րդ կետում «48-րդ և 52-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «47-րդ և 51-րդ հոդվածներով» բառերով.

2) 4-րդ կետում «չորսօրյա» բառը հանել.

3) 5-րդ կետում «55-րդ և 60-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «54-րդ և 59-րդ հոդվածներով» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 99-րդ հոդվածի 6-րդ կետում «սույն» բառից հետո լրացնել «հոդվածի 5-րդ կետով և սույն» բառերը:

 

Հոդված 19. Օրենքի 101-րդ հոդվածում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Կառավարությունը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարումից կամ իր կազմավորումից հետո` քսանօրյա ժամկետում, Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը` Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:».

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ.

«8. Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը նույն օրը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում Կառավարության հրաժարականի մասին:»:

 

Հոդված 20. Օրենքի 102-րդ հոդվածի 1-ին կետում «101-րդ հոդվածի 2-րդ կետերով» բառերը փոխարինել «101-րդ հոդվածի 1-ին կետերով» բառերով:

 

Հոդված 21. Օրենքի 106-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 106.

Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 և 1.3 կետերով նախատեսված դեպքերում Գերագույն դատարան դիմելու կարգը

 

1. Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի 2.3-րդ կետին համապատասխան` պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 և 1.3 կետերով նախատեսված դեպքերում կարող է դիմել Գերագույն դատարան:

2. Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 և 1.3 կետերով նախատեսված հարցերով Գերագույն դատարան դիմելու` պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթն ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Եթե պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա 24 ժամվա ընթացքում պատգամավորների դիմումը նշված ձևաթղթի հետ ուղարկում է Գերագույն դատարան, որից հետո ձևաթուղթը փոփոխման ենթակա չէ:»:

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

17 մարտի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-1-Ն