Համարը 
ՀՕ-6-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.03.23/04(194)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.02.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՏԵ´Ս ՀՈԴՎԱԾ 16-Ը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի

փետրվարի 23-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի`

1) 1-ին մասում`

ա. ուժը կորցրած ճանաչել «դ» կետի «-փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ.» պարբերությունը,

բ. «ե» կետը «-փրկարարական ծառայության ենթասպա,» պարբերությունից հետո լրացնել «-փրկարարական ծառայության ավագ,» պարբերությամբ.

2) 6-րդ մասը «ծառայությունը» բառից հետո լրացնել «սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե» և «ժա» կետերի հիմքով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ա» կետը «-փրկարարական ծառայության ենթասպա` 2 տարի,» պարբերությունից առաջ լրացնել «-փրկարարական ծառայության ավագ` 1 տարի,» պարբերությամբ.

2) ուժը կորցրած ճանաչել «բ» կետի «-փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ` 1 տարի,» պարբերությունը:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածը:

 

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) «գ» կետի «համապատասխան փրկարարական ծառայության մասնագիտությանը հարակից» բառերը փոխարինել «պաշտոնի անձնագրով սահմանված» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետ.

«զ) փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` բարձրագույն կրթության առկայության դեպքում` միջին խմբի պաշտոնի նշանակվելիս:»:

 

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով`

«5. Փրկարարական ծառայության պաշտոնի նշանակելու ժամանակ հերթական կոչում շնորհելիս հաշվի է առնվում նախկին կոչումով պահեստազորում եղած ժամանակահատվածը: Այս դեպքում հերթական կոչումը շնորհվում է փրկարարական ծառայության համապատասխան պաշտոնում վեց ամիս ծառայելուց հետո:»:

 

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ մաս.

«8.1. Ուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտած փրկարարական ծառայության ծառայողները նշանակվում են իրենց կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված փրկարարական ծառայության պաշտոնի, իսկ նման թափուր պաշտոն չլինելու դեպքում` ուսման մեկնելուց առաջ զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի:».

2) 10-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Այս դեպքում քաղաքացիների հետ կնքվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագիր ու վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափ:»:

 

Հոդված 7. Օրենքի 321-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Փրկարարական ծառայողները պետական պատվերով առկա ուսուցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու դեպքում գործուղվում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հասատատություն: Այդ ուսումնական հաստատությունում ուսուցումն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում փրկարարական ծառայողները նշանակվում են համապատասխան պաշտոնների:»:

 

Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Փրկարար ծառայության ղեկավարի և փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 9. Օրենքի 59-րդ հոդվածի 12-րդ մասը «ժամանակահատվածում» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցելու» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» և «ժգ» կետերով`

«ժբ) ատեստավորման արդյունքներով.

ժգ) պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ:»:

 

Հոդված 11.Օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «բազային» բառը:

 

Հոդված 12. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը «կարող է» բառից հետո լրացնել «նաև» բառով:

 

Հոդված 13. Օրենքի 71-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «անվճար որակյալ բուժօգնությամբ» բառերից հետո լրացնել «համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-9-րդ մասեր.

«3. Փրկարար ծառայության համակարգում գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն:

4. Փրկարար ծառայության բժշկական հաստատությունը արտակարգ իրավիճակների և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ գործում է աղետների բժշկության համակարգում ու իրականացնում է տուժած բնակչության բուժսպասարկում:

5. Փրկարար ծառայության բժշկական հաստատությունում փրկարարական ծառայությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

6. Փրկարար ծառայության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

7. Փրկարար ծառայության բժշկական հաստատության փրկարարական ծառայության պաշտոնների համապատասխանությունը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պաշտոնների խմբերին սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, իսկ փրկարարական ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում և կոչումները շնորհվում են սույն օրենքով սահմանված կարգով:

8. Փրկարար ծառայության ղեկավարի հրամանով ձևավորվում է հանրապետական գործադիր մարմնի բժշկական հանձնաժողով և սահմանվում են այդ հանձնաժողովի գործունեության կարգը, պայմանները և լիազորությունները:

9. Սույն հոդվածով նախատեսված բժշկական հաստատությունը ստեղծվում է օրենքով չարգելված միջոցների հաշվին:»:

 

Հոդված 14. Օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «նրանց հայեցողությամբ`» բառերը:

 

Հոդված15. Օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ նրա լիազորած պաշտոնատար անձի» բառերը:

 

Հոդված 16. Սույն օրենքից բխող այլ հարաբերությունների կարգավորումը

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ» կոչում ստացած ծառայողները`

1) նույն կոչումով շարունակում են ծառայությունը` մինչև ծառայության ավարտը.

2) բարձրագույն կրթություն ստանալու և համապատասխան հաստիքի առկայության դեպքում, նրանց շնորհվում է «փրկարարական ծառայության լեյտենանտ» կոչում:

 

Հոդվա ծ 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

17 մարտի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-6-Ն