ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
27 դեկտեմբերի 2019թ. |
N 1116-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 7-ի «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 29-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշմամբ հաստատված N3 հավելվածի 1-ին կետում «495», «423» և «72» թվերը փոխարինել «507», «434» և «73» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |