Համարը 
ՆԿ-2-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Կարգադրություն
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.02.25/05(396)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
11.02.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.02.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.05.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի
ՆԿ-9-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԿ-9-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածը՝ որոշում եմ.

1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-9-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) կարգադրության հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով`

«Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության հանձնարարականների վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 20.1».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 20.2».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 20.3».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 30.2».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության պարգևների և կոչումների բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 39.2».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության արխիվի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 41.1».

2) կարգադրության հավելվածից հանել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը՝

«Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության հանձնարարականների վերահսկողության բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 37».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 43».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 44».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության արխիվի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 52».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 57».

«Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության պարգևների և կոչումների բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 58»։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

 

     

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

                 

2020թ. փետրվարի 11

Ստեփանակերտ

ՆԿ-2-Ն